Կրթություն և գենդերազգայնություն

«Կրթություն և գենդերազգայնություն» զեկույցի գլխավոր նպատակը կրթական համակարգի գենդերազգայունության մակարդակի և խտրականության հավանական դրսևորումների ուսումնասիրությունն է կրթության բոլոր աստիճաններում։ Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանի կրթական ոլորտում առկա են խորը և համակարգային խնդիրներ։ Այս խնդիրները դրսևորվում են կրթության տարբեր մակարդակներում։ Կրթական համակարգի հիմնական խնդիրներից մեկը իրավական և քաղաքական փոփոխությունների ու դրանց գործնական կիրառման միջև առկա բացն է։

Կանանց եւ աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդերլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Կից ֆայլը

Կրթություն և գենդերազգայնություն

Ներբեռնել PDF Ֆայլը

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved