Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան (Կոալիցիա) առաջնորդվում է իր վարքականոնով և հավատարիմ է էթիկայի սահմանված նորմերին՝ ապահովելով բոլորի համար անվտանգ, հարգալից և ներառական միջավայր։ Մենք սատարում ենք հավասարության, արժանապատվության և խտրականության բացառման սկզբունքներին և ունենք զրո հանդուրժողականություն ցանկացած տեսակի բռնության, սեռական շահագործման կամ չարաշահման նկատմամբ։
Եթե դուք ականատես եք եղել կամ ենթարկվել եք որևէ տեսակի անպատշաճ վարքի, սեռական շահագործման կամ չարաշահման, որը կատարվել է Կոալիցիայի անդամների, աշխատակիցների, կամավորների կամ պրակտիկանտների կողմից, հորդորում ենք անհապաղ ազդարարել։ Բոլոր հաղորդումները երաշխավորված գաղտնիության պայմաններում են դիտարկվում, և մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տուժածներին պաշտպանելու և աջակցելու համար։
Խնդրում ենք մեր էթիկայի հանձնաժողովին հաղորդել ցանկացած անպատշաճ վարքի կամ սեռական շահագործման և բռնության դեպքերի մասին՝ գրելով հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]
Ձեր անվտանգությունն ու արժանապատվությունը մեր առաջնահերթությունն են։
Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved