Սույն հետազոտության միջոցով վերհանվել է ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը կանանց իրավունքների վրա Հայաստանում՝ ուսումնասիրելով 2020 թվականի մարտ-սեպտեմբեր ժամանակահատվածը։ Հետազոտությունը բաղկացած է երկու հատվածից՝ սոցիոլոգիական և իրավական։ Փոխհատվող այս երկու դիտակետերի համադրման միջոցով հնարավորություն է ստեղծվել ստանալու իրավիճակի առավել խորքային պատկեր։
Իրականացված հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են ինչպես թիրախային խմբերի ներկայացուցիչների տեսակետները, ընկալումները, կենսափորձը՝ կանանց իրավունքների վրա ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցության վերաբերյալ, այնպես էլ՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ կազմակերպությունների գնահատականներն ու դիրքորոշումները՝ ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ:
Այս հետազոտությունը թույլ կտա արձանագրել համավարակի բացասական ազդեցությունը կանանց իրավունքների վրա, առանձնացնել ոլորտային խնդիրներ և ձևակերպել առաջարկներ՝ դրանց լուծման ուղղությամբ։
Հետազոտությունը հասանելի է հայարեն լեզվով՝ հետևյալ հղմամբ։
Քովիդ-19-ի ազդեցությունը կանանց իրավունքների վրա Հայաստանում
Ներբեռնել PDF Ֆայլը