Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Կանանց ռեսուրսային կենտրոնը հրապարակել է ուղեցույց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար՝ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի պատշաճ կիրառումը պետության կողմից։
Ուղեցույցի մշակման համար հիմք է ծառայել International Women›s Rights Action Watch Asia Pacific (IWRAW Asia Pacific) կազմակերպության անցկացրած երկօրյա դասընթացը, որին մասնակցել են Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամները:
Դասընթացի ժամանակ քննարկվել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի շրջանակում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ադվոկացիան (ջատագովությունը), որի նպատակն է առավել արդյունավետ դարձնել Կոնվենցիայի եւ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման հարցերով կոմիտեի կողմից 2022 թվականին Հայաստանին ուղղված ամփոփիչ դիտարկումների պատշաճ կիրառումը:
Փաստաթուղթը մշակվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից «Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամի» կողմից։
Այս հրապարակումը պատրաստվել է «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամի» ֆինանսավորմամբ, սակայն արտահայտված տեսակետները եւ ներառված բովանդակությունը չեն ենթադրում ՄԱԿ-ի կողմից պաշտոնական հաստատում կամ ընդունում:
«Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի պատշաճ կիրառումը պետության կողմից ուղեցույց
Ներբեռնել PDF Ֆայլը