Վիդեո

«Ըստ էության». ընտանեկան բռնություն

«Ըստ էության». ընտանեկան բռնություն

«Ըստ Էության» բանավեճի շրջանակներում Ընդդեմ կականց նկատմամբ բռնության կոալիցիայի ծրագրերի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը և Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը ներկայացնում են ընտանեկան բռնության տարածվածության և կնասպանության պատկերը Հայաստանում:

Մամուլի ասուլիս. կնասպանությունը Հայաստանում

Մամուլի ասուլիս. կնասպանությունը Հայաստանում

Մայիսի 31-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված Հայաստանում կնասպանության թեմայով լույս տեսած զեկույցին: Զեկույցը հրապարակվել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից, իսկ զեկույցի հեղինակն է Կանանց աջակցման կենտրոնի հետազոտությունների գծով մասնագետ Անի Ճիլոզեանը: Զեկույցի ամենակարևոր կետերից է. 2010-2015 թվականների ընթացքում մեզ հայտնի են դարձել կնասպանության 30 դեպք, 30-ից առնվազն 19 դեպքերում կինը սպանվել է դանակի կամ բութ առարկայի միջոցով…

«Ըստ էության». կանայք խորհրդարանում

«Ըստ էության». կանայք խորհրդարանում

«Ըստ էության»․ կանայք խորհրդարանում: Անհրաժեշտ է արդյոք քվոտաներ ներմուծել խորհրդարանում կանանց ներկայությունը մեծացնելու համար: Ընդդեմ կականց նկատմամբ բռնության կոալիցիայի ծրագրերի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչու են հարկավոր քվոտաները կանանց ներկայությունը ապահովելու համար խորհրդարանում:

Դասընթաց կանանց հետ Ախուրյանում

Դասընթաց կանանց հետ Ախուրյանում

Ապրիլի 26-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» իրականացրեց «Կանանց խոցելիությունն ընտանեկան բռնության և սեռավարակների հանդեպ» թեմայով դասընթաց Ախուրյանում բնակվող կանանց հետ: Դասընթացի նպատակն էր բարձրացնել կանանց իրազեկվածությունը իրենց իսկ իրավունքների և սեռական առողջության մասին:

Սեդա Սաֆարյան. «Չնչին առիթը պատրվակ է օգտագործվել մարդ սպանելու համար»

Սեդա Սաֆարյան. «Չնչին առիթը պատրվակ է օգտագործվել մարդ սպանելու համար»

Aravot.am – Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Մալաթիա տոնավաճառի վարագույրների տաղավարում դաժանաբար սպանված Հեղինե Դարբազյանի գործով հերթական նիստն էր: Ամուսինը՝ Արտակ Առաքելյանը Հեղինե Դարբազյանին սպանել էր որսորդական դանակի 30 հարվածով, նույն դանակով կտրել էր նաեւ Հեղինեի կոկորդը: Այսօր դատական նիստի սկզբում ամբաստանյալ Արտակ Առաքելյանը հրաժարվեց իր պաշտպանից՝ անվստահություն հայտնելով: Առաքելյանը դատարանին վստահեցրեց, որ նոր փաստաբան է ուզում ներգրավել…

Ինչի համար է սպանվել Հեղինե Դարբազյանը

Ինչի համար է սպանվել Հեղինե Դարբազյանը

2016 թվականի մարտի 30-ին, ժամը՝ 13:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հեղինե Դարբազյանի սպանության գործով դատական նիստը: 2015 թվականի սեպտեմբերին Մալաթիա տոնավաճառի վարագույրների վաճառքի տաղավարներից մեկում դաժանաբար սպանվել էր 38-ամյա Հեղինե Դարբազյանը: Երեխաների հայրը՝ Արտակ Առաքելյանը, որսորդական դանակով նախ կտրել էր Հեղինե Դարբազյանի կոկորդը, ապա նույն դանակի 30 հարվածով սպանել նրան: Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական…