Uncategorized

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունը երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի կանխարգելման կարևորության մասին.

        Սույն թվականի ապրիլի 11-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած հերթական ցավալի դեպքը ընդգծեց մեր երեխաների պաշտպանության համար կանխարգելիչ միջոցառումների կարևոր և հրատապ անհրաժեշտությունը։ 13֊ամյա աղջկա նկատմամբ սեռական  բռնության այս դաժան պատմությունը ծառայում է որպես խիստ հիշեցում այն հետևանքների մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ պետությանը, և մասնավորապես, իրավապահ մարմիններին չի հաջողվում իրականացնել արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ…

«SafeYOU» հավելվածի նորացված տարբերակի ներկայացում

դեկտեմբերի 6, 2021 թվական – Գենդերային բռնության դեմ պայքարի ամենամյա միջազգային 16-օրյակի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ներկայացրեցին «SafeYOU» հավելվածի նորացված տարբերակը։ Հավելվածը ստեղծվել է 2019 թվականին Իմփակտ ինովացիաների ինստիտուտի կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ և արդեն իսկ ունեցել է ավելի քան 500 ներբեռնում:   «ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար այս համագործակցությունը կարևորվում է կանանց ու երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման ու ռիսկային գործոնների վերացման համատեքստում: Առաջիկա տարիների ընթացքում շարունակելու ենք աշխատել գործընկերների հետ կանանց և երեխաների դեմ բռնության կանխարգելման և պատշաճ արձագանքման ուղղությամբ՝ կիրառելով նորարար և բազամոլորտային մոտեցումներ: Հպարտ ենք համագործակցել բազմաթիվ ընկերությունների հետ հազարավոր կանանց ու աղջիկների համար «SafeYOU»բջջային հավելվածը հասանելի, ներառական, երեխայի պաշտպանության սկզբունքներին և տարիքին համապատասխան ու անվտանգ դարձնելու նպատակով»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական քաղաքականության հարցերով պատասխանատու Արմենուհի Հովակիմյանը:   Հավելվածի նպատակն է ապահով առցանց միջավայր ստեղծել կանանց և դեռահաս աղջիկների համար, որտեղ նրանք կարող են իրազեկվել իրենց իրավունքների, առողջության, զբաղվածության և այլ թեմաների վերաբերյալ, ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև բռնության պարագայում ահազանգել մասնագիտական աջակցություն տրամադրող կառույցներին։   «ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Կոալիցիայի անդամ կազմակերպությունները կանանց նկատմամբ բռնության կանխարգելման միջոցառումների ընդլայնման նպատակով հավելվածում պարբերաբար տեղադրելու են կանանց և դեռահաս աղջիկներին իրազեկող իրավունքահենք ու գիտականորեն հաստատված տեղեկատվություն, ինչը թույլ կտա բարձրացնել իրազեկվածության մակարդակն ու ժամանակին դիմել համապատասխան կառույցներին հնարավոր բռնությունը կանխարգելելու կամ ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաև պատշաճ ու անվտանգ մասնագիտացված ծառայություններ ստանալու համար»,- նշել է ծրագրի համակարգող Ստելլա Չանդիրյանը:   Բջջային հավելվածում ներառված են գենդերային բռնության կանխարգելման և պաշտպանության մասնագիտացված ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանցի տվյալները: Շարունակաբար ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ բջջային հավելվածում կավելանան կանանց և դեռահաս աղջիկների համար նախատեսված, տարիքին համապատասխան հոդվածներ՝ բարձրացնելու գենդերային բռնության կանխարգելման և պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ նրանց իրազեկվածության մակարդակը: Աշխատանքներ են տարվում հավելվածի անվտանգության ուժեղացման, ինչպես նաև դրա բովանդակության հետագա բարելավման և բովանդակության ավելացման ուղղությամբ, այդ թվում թեմատիկ քննարկումների համար ֆորումների ստեղծման միջոցով:   Հավելվածը կարելի է ներբեռնել Google Play կամ App Store բջջային հավելվածներից:   Միջոցառմանը ներկա էին Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ոստիկանության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, ինչպես նաև գենդերային հիմնախնդիրներով և երեխայի իրավունքների պաշտպանությամբ զբաղվով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:   Այս համագործակցությունը ստեղծվել է «Խթանել կանանց հզորացումը Հայաստանում՝ հանուն տնտեսության ճկունության և ՔՈՎԻԴ-19-ից հետո վերագործարկման» ծրագրի շրջանակում, որը հնարավոր է դարձել ՄԱԿ-ի արձագանքման և վերականգնման հիմնադրամում Նիդերլանդների, Դանիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Կորեայի Հանրապետության, Ֆինլանդիայի, Նոր Զելանդիայի, Խորվաթիայի, Իսլանդիայի, Թաիլանդի, Սլովակիայի

Շտապ օգնության փաթեթներ՝  COVID-19-ից  տուժած կանանց համար

Շտապ օգնության փաթեթներ՝ COVID-19-ից տուժած կանանց համար

COVID-19 համավարակի ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» իր ծրագրերից միջոցներ կհատկացնի բռնության և խտրականության ենթարկված կանանց՝ նրանց սոցիալական ծանր վիճակը թեթևացնելու նպատակով։ Արտակարգ աջակցության փաթեթները ներառում են բնակարանային վարձավճարների և կոմունալ ծախսերի փոխհատուցում՝ կոալիցիայի անդամ կազմակերպությունների ծայրահեղ իրավիճակում հայտնված կին շահառուների կենսամակարդակի բարձրացման համար: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»  իր ծրագրային միջոցների մի մասը կհատկացնի COVID-19-ից անմիջականորեն…

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  Սույն հետազոտության ընթացքում ներկայացվում են բազմաթիվ օրինակներ՝ «Կանանց աջակցման կենտրոն» եւ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունների աշխատանքի հիման վրա: Այդ օրինակները մատնանշում են համակարգում առկա բացերը: Այս փաստաթղթում առկա բացերի եւ մարտահրավերների լուծման նպատակով ներկայացվում են առաջարկներ՝ հիմնված տեղական եւ միջազգային լավագույն փորձի վրա: Հայաստանը կարիք ունի կիրառելու լավագույն փորձը՝ պաշտպանելու ընտանեկան բռնության ենթարկված անձանց, կանխելու ընտանեկան բռնության դրսեւորումներն ու առաջացող…

Երբ հայտարարեցին, որ կորոնավիրուսի հետ կապված բոլորը մնալու են տանը, մեր դեպքում դա մղձավանջ էր։

Երբ հայտարարեցին, որ կորոնավիրուսի հետ կապված բոլորը մնալու են տանը, մեր դեպքում դա մղձավանջ էր։

Քսանհինգ տարի բռնարար ամուսնու հետ ապրած Ալլան արտակարգ դրության օրերին փախել է տնից: Ալլան ասում է, որ երկար տարիներ  ապրում էր մի մարդու հետ, ով իրեն ենթարկել է բռնության բոլոր տեսակների։  «25 տարի տառապել եմ, հանուն երեխաների, հանուն ընտանիքի, բայց կյանքս իրական դժոխք դարձավ, երբ հայտարարեցին, որ կորոնավիրուսի հետ կապված բոլորը մնալու են տանը, մեր դեպքում դա մղձավանջ էր»,-պատմում է…

Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը՝ կորոնովիրուսի օրերին

Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը՝ կորոնովիրուսի օրերին

Կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով Կանանց աջակցման կենտրոնը (ԿԱԿ) նկատել է հետևյալ խնդիրները ընտանեկան բռնության զոհերի հետ կապված ՝ ????Սոցիալական վիճակի վատթարացում Ճգնաժամների ժամանակ կանայք ավելի տուժում են և իրենց վրա ունենալով երեխաների հոգսը հաճախ աղքատության մեջ են հայտնվում: ԿԱԿ-ը, որ աշխատում է ընտանեկան բռնություն վերապրած կանանց հետ, նակտել է, որ կորոնավիրուսի հետևանքների պատճառով կանայք այժմ հայտնվել են առավել խոցելի վիճակում: Շատերը…

Արմենիա Հ/Ը հետամուտ կլինի եթերում գենդերային հավասարության ապահովմանը

Արմենիա Հ/Ը հետամուտ կլինի եթերում գենդերային հավասարության ապահովմանը

Նախորդ հրապարակման  մեջ անդրադարձել էինք հունիսի 3-ին, Արմենիա հեռուստաընկերության եթերով հեռարձակված «Սուր անկյուն» հաղորդաշարի 288-րդ թողարկման ժամանակ՝ կանանց և մասնավորապես կին վարորդների հասցեին հնչեցված մի շարք խտրական, նվաստացնող և անհարգալից արտահայտություններին։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» դիմել էր ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին՝ մատնանշելով ակնհայտ խտրականության փաստերը։ Մեր դիմումը վերահասցեագրվել էր Արմենիա Հ/Ը-ին։ Հեռուստաընկերության պաշտոնական պատասխանը մեջբերում ենք ստորև, վստահ լինելով, որ…