Վիդեո

«Կին իրավապաշտպաններն առաջնագծում պայքարողներ են եւ մշտապես առնչվում են բռնության զոհերի հետ»․ ԵՄ դեսպան

«Կին իրավապաշտպաններն առաջնագծում պայքարողներ են եւ մշտապես առնչվում են բռնության զոհերի հետ»․ ԵՄ դեսպան

Այսօր 2020 թվականի հուլիսի 31-ին «Մեդիա կենտրոն»-ի առցանց հարթակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվեց «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագիրը։ Ծրագիրը մեկնարկել է  2020 թվականի փետրվարին, այն 3-ամյա նախագիծ է, որը կյանքի է կոչվել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի կողմից և իրականացվում է Եվրոպական Միության Մարդու իրավունքների ու ժողովրդավարության խթանման գործիքի ֆինանսական աջակցությամբ: Թեև…

Մենք հավաքագրել ենք ավելի քան 70 կնոջ սպանության դեպք

Մենք հավաքագրել ենք ավելի քան 70 կնոջ սպանության դեպք

Արդեն 9-րդ տարին է, ինչ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ը նշում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր։ 2010թ. հոկտեմբերի 1-ին, ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Սա միակ դեպքը չէր Հայաստանում, սակայն իր դաժանությամբ ցնցեց  հասարակությանը: Դեպքից հետո ընտանեկան բռնության խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունները միավորվեցին՝ ստեղծելով  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  կոալիցիա, որի պահանջն…

Գենդերային բռնության դեմ պայքարը Հայաստանում

Գենդերային բռնության դեմ պայքարը Հայաստանում

Սեպտեմբերի 30-ին, «Հոդված 3» ակումբում տեղի ունեցավ ասուլիս՝ «Գենդերային բռնության դեմ պայքարը Հայաստանում» թեմայով: Ասուլիսը նախորդում էր Հոկտեմբերի 1-ի միջոցառումներին, որոնք «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան անցկացնում է ամեն տարի՝ «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը»: Անդրադարձ կատրավեց օրվա խորհրդին ու այս տարի նախատեսվող միջոցառումներին։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը տեեղկացրեց, որ այս տարի Հոկտեմբերի 1-ը նշվելու…

Ինչո՞ւ են ՔԿՀ-ում գտնվող մայրերը խուսափում իրենց երեխաների հետ հանդիպումից

Ինչո՞ւ են ՔԿՀ-ում գտնվող մայրերը խուսափում իրենց երեխաների հետ հանդիպումից

Քրեկատարողական հիմնարկներում կանայք խուսափում են տեսակցել, և անգամ իրենց հետ պահել մինչև երեք տարեկան երեխաներին։ Նրանք խեղդվում են կարոտից, սակայն նախընտրում են երեխաների խնամքը հանձնել ազգականներին, միաժամանակ հաճախ նաև ծածկում են իրենց գտնվելու վայրը՝ երեխաներին ասելով, որ գտնվում են արտերկրում։ Ամալյա Պապյանի հեղինակած հետաքննական նյութը պատմում է Աբովյան քրեակատարողական հիմնարկում ազատազրկված մայրերի ամենացավալի խնդիրների մասին։ Ինչո՞ւ են մայրերը խուսափում հանդիպումներից…

Մենք ունենք թերի օրենք․ Զրույց Սիվիլնեթում

Մենք ունենք թերի օրենք․ Զրույց Սիվիլնեթում

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ՍիվիլՆեթի լրագրող Գևորգ Թոսունյանի հետ զրուցում են Հայաստանում ընտանեկան բռնության խնդրի, իրավական կարգավորումների, պետության գործառույթների և առկա իրավիճակի մասին։

Աջակցենք ընտանեկան բռնություն վերապրած կանանց

Աջակցենք ընտանեկան բռնություն վերապրած կանանց

Մանուշը ծնվել և մեծացել է մանկատանը: Նրա ամուսինը մտավոր առողջական խնդիրներ ունենալով հանդերձ հրաժարվել է դեղորայք ընդունել։ Նա պարբերաբար բռնության է ենթարկել Մանուշին: Կինը բազմիցս մտածել է հեռանալու մասին, բայց չի գնացել այդ քայլին՝  այլ տեղ չունենալու պատճառով: Օրեցօր բռնությունը սաստկանում էր  և հերթական ֆիզիկանան բռնությանը չդիմանալով Մանուշը վերջապես որոշեց զանգահարել ոստիկանություն, որն ուղղորդեց նրան«Կանանց աջակցման կենտրոն»(ԿԱԿ): Մանուշը երեք ամիս …

«Օրենքի ուժով»․ Կանայք բանտում

«Օրենքի ուժով»․ Կանայք բանտում

«Ազատություն» ռադիոկայանն անդրադարձել է ՔԿՀ-ում գտնվեղ կանանց խնդիրներին։ Հաղորդման ընթացքում դատապարտյալ կանանց իրավունքների և առկա իրավիճակի վերաբերյալ վերլուծություններ է ներկայացրել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը։ Նա մասնավորապես նշել է, որ․ «Ի տարբերություն տղամարդկանց, որոնց առավել կանոնավոր և պատրաստակամ են այցելում իրենց ընտանիքների անդամները, կանայք ավելի…

Անհետաձգելի միջամտությունը իրավապահ մարմիններում չի ընկալվում, որ պետք է տրվի անհապաղ

Անհետաձգելի միջամտությունը իրավապահ մարմիններում չի ընկալվում, որ պետք է տրվի անհապաղ

Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում» թեմայով, որին մասնակցում էին «Կանանց աջակցման կենտրոն»-ի ղեկավար Մարո Մաթոսյանը, «Կանանց աջակցման կենտրոն»-ի ներկայացուցիչ, Հասմիկ Գևորգյանը և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունը տարածել էր հաղորդագրություն, որով տեղեկացնում էր կնասպանության մասին։ Համաձայն հաղորդագրության՝…

Հոկտեմբերի 1-ը՝ Երևանում, Գյումրիում և Սպիտակում

Հոկտեմբերի 1-ը՝ Երևանում, Գյումրիում և Սպիտակում

«Եթե ես ձեզ 10 տարի առաջ հանդիպեի, իմ կյանքը բոլորովին այլ կլիներ»,- ասաց Ավանի բնակիչ կանացից մեկը` վերցնելով ընտանեկան բռնության դեմ պայքարին ուղղված հանրային իրազեկման թերթիկները։ «Հիմա ես այս նյութերը կտամ աղջկաս, թող իմանա և ուրիշ տեսակի ընտանիք կազմի»։  Նման արշավներ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իրականացնում է ամեն տարի  Հոկտեմբերի 1-ին՝ Ընտանեկան բռնության կանխարգելման ազգային օրվա կապակցությամբ։ Այս տարի հոկտեմբերի…