Հայերեն

    Հրապարակումներ

    ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում

    ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում

    Կանանց և աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված ծրագիր Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի առաքելությունն է համատեղ նպաստել կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնության վերացմանը՝ ամրապնդելով կանխարգելման և պաշտպանության մեխանիզմները: Ընդհանուր նպատակ Նպաստել կառավարման ազգային և տեղական մակարդակներում հանրային ծառայությունների մատուցման որակի բարելավմանը` ապահովելով կանանց և տղամարդկանց միջև հավասարության սահմանադրական ապահովումը` անդրադառնալով կանանց (աղջիկների) նկատմամբ խտրականության տարբեր ձևերին…

    Ուղեցույց․ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի պատշաճ կիրառումը պետության կողմից

    Ուղեցույց․ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի պատշաճ կիրառումը պետության կողմից

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Կանանց ռեսուրսային կենտրոնը հրապարակել է ուղեցույց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար՝ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի պատշաճ կիրառումը պետության կողմից։ Ուղեցույցի մշակման համար հիմք է ծառայել International Women›s Rights Action Watch Asia Pacific (IWRAW Asia Pacific) կազմակերպության անցկացրած երկօրյա դասընթացը, որին մասնակցել են Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամները: Դասընթացի ժամանակ քննարկվել…

    ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ 2022

    ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ 2022

    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կազմակերպել էր ազգային համաժողով՝ «Գենդերային բռնության կանխարգելումը Հայաստանում» վերտառությամբ, որը տեղի ունեցավ 2022 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում գենդերային բռնության դեմ Հայաստանում» 2020-2022 թվականների ծրագրի շրջանակում։ Ավելի քան 100 մասնակիցներ հավաքվել էին մեկ հարկի տակ՝ քննարկելու առկա մարտահրավերները և օրենսդրական բացերը, որոնք ազդում են գենդերային հիմքով բռնության…

    Ընտանեկան բռնության ենթարկված անձանց ծառայություն մատուցող աջակցության կենտրոնների առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները

    Ընտանեկան բռնության ենթարկված անձանց ծառայություն մատուցող աջակցության կենտրոնների առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները

    «Ընտանեկան բռնության ենթարկված անձանց ծառայություն մատուցող աջակցության կենտրոնների առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները» հետազոտության նպատակն է վեր հանել 2020 թվականից ի վեր Հայաստանի 10 մարզում գործող ընտանեկան բռնության ենթարկված անձանց ծառայություն մատուցող աջակցության կենտրոնների աշխատանքը խոչընդոտող օրենսդրական և ընթացակարգային բացերը, ինչպես նաև իրավապահ մարմինների, պետական կառույցների և կրթական հաստատությունների հետ համագործակցության արդյունավետությունը նվազեցնող խնդիրները։ Այդ նպատակին հասնելու համար դիտարկվել են…

    Անտեսված բռնություն․ Կնասպանությունը Հայաստանում

    Անտեսված բռնություն․ Կնասպանությունը Հայաստանում

    «Անտեսված բռնություն․ Կնասպանությունը Հայաստանում» զեկույցում ներկայացված է Հայաստանում 2018-2021 թվականների կնասպանության դեպքերի վերլուծությունը: Սա երրորդ զեկույցն է, որ անդրադառնում է կնասպանության հիմնախնդրին Հայաստանում։ 2016 թվականին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ջանքերով մշակվեց Հայաստանում կնասպանության վերաբերյալ առաջին զեկույցը, որն անդրադարձավ 2010-2015 թվականներին կանանց սպանություններին ներկա կամ նախկին զուգընկերների կողմից: 2018 թվականի երկրորդ զեկույցն անդրադառնում էր 2016-2017 թվականների կնասպանության դեպքերին, մասնավորապես՝ գործերի…

    Բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում

    Բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում

    «Բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի նպատակն է գնահատել, թե Հայաստանի Հանրապետությունում որքանով է պաշտպանված բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը։ Զեկույցում անդրադարձ է արվում մինչդատավարական և դատավարական փուլերում բռնության ենթարկված կնոջ նկատմամբ պետական մարմինների վերաբերմունքին՝ ոստիկանից մինչև դատական վճիռ կայացնող, ինչպես նաև արդարադատություն հաստատելու ճանապարհին առկա մարտահրավերներին։  Այդ նպատակին հասնելու համար 2021-2022 թվականներին մշտադիտարկվել են ընտանեկան…

    Խնդիրներ և խորհուրդներ կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության թեմայի լուսաբանման վերաբերյալ

    Խնդիրներ և խորհուրդներ կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության թեմայի լուսաբանման վերաբերյալ

      «Խնդիրներ և խորհուրդներ կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության թեմայի լուսաբանման վերաբերյալ» լրագրողների համար ձեռնարկը կազմվել է որպես կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնությունը թեմայի պրոֆեսիոնալ լուսաբանման համար օգտակար գրականություն հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների, լրագրողների և խմբագիրների համար։ Ձեռնարկը կազմելու նպատակով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ուսումնասիրել է միջազգային մասնագետների վերլուծություններն ու խորհուրդները, ինչպես նաև մշտադիտարկել և վերլուծել է 2019-2020…

    ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

    ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

      Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը տարածված է ամբողջ աշխարհում։ Այն ուղեկցել է մարդկությանը ողջ պատմության ընթացքում, կրել և կրում է սիստեմիկ բնույթ, ներհյուսվում է սոցիալական կառուցվածքների մեջ։ Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը դուրս է տարիքային, սոցիալ-տնտեսական և աշխարհագրական սահմաններից, ազդում է հասարակության բոլոր շերտերի վրա։ Տեղեկատվական դարաշրջանում, երբ լրատվական հոսքերն ու համացանցը մարդու կենսագործունեության անքակտելի մասն են դարձել, լրատվությունն…

    ՔՈՎԻԴ-19-Ի ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    ՔՈՎԻԴ-19-Ի ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    ՔՈՎԻԴ-19-Ի ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Սույն հետազոտության միջոցով վերհանվել է ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը կանանց իրավունքների վրա Հայաստանում՝ ուսումնասիրելով 2020 թվականի մարտ-սեպտեմբեր ժամանակահատվածը։ Հետազոտությունը բաղկացած է երկու հատվածից՝ սոցիոլոգիական և իրավական։ Փոխհատվող այս երկու դիտակետերի համադրման միջոցով հնարավորություն է ստեղծվել ստանալու իրավիճակի առավել խորքային պատկեր։  Իրականացված հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են ինչպես թիրախային խմբերի ներկայացուցիչների տեսակետները, ընկալումները, կենսափորձը՝  կանանց իրավունքների վրա ՔՈՎԻԴ-19…