2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հետեւանքով, ի թիվս այլնի, շարունակում է չլուծված մնալ Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներին ու նրանց իրավունքներին վերաբերող հարցերը։ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարված ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարության[1] 8-րդ կետով հստակ սահմանվում է, որ «Տեղի…
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ընդդեմ Կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունն ուղղված միջազգային հանրությանը եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ հրատապ, ակտիվ եւ արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Արցախի Հանրապետությունում շարունակվող մարդասիրական ճգնաժամը։ Մենք պահանջում ենք հայտարարությամբ դատապարտել ադրբեջանական ագրեսիան եւ քաղաքացիական բնակչության թիրախավորումն ու դադարեցնել պատերազմը, տրամադրել պատշաճ աջակցություն եւ հումանիտար օգնություն՝ պատերազմի արդյունքում տուժած կանանց։ Հայտարարության տեքստն ամբողջությամբ կցված է այցտեղ՝ Պահանջ_Միջազգային_հանրությանը։…