Հրապարակումներ

«Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի պատշաճ կիրառումը պետության կողմից ուղեցույց

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Կանանց ռեսուրսային կենտրոնը հրապարակել է ուղեցույց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար՝ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի պատշաճ կիրառումը պետության կողմից։

Ուղեցույցի մշակման համար հիմք է ծառայել International Women›s Rights Action Watch Asia Pacific (IWRAW Asia Pacific) կազմակերպության անցկացրած երկօրյա դասընթացը, որին մասնակցել են Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամները:

Դասընթացի ժամանակ քննարկվել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի շրջանակում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ադվոկացիան (ջատագովությունը), որի նպատակն է առավել արդյունավետ դարձնել Կոնվենցիայի եւ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման հարցերով կոմիտեի կողմից 2022 թվականին Հայաստանին ուղղված ամփոփիչ դիտարկումների պատշաճ կիրառումը:

Փաստաթուղթը մշակվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից «Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամի» կողմից։

Այս հրապարակումը պատրաստվել է «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամի» ֆինանսավորմամբ, սակայն արտահայտված տեսակետները եւ ներառված բովանդակությունը չեն ենթադրում ՄԱԿ-ի կողմից պաշտոնական հաստատում կամ ընդունում:

Գենդերային բռնության կանխարգելումը Հայաստանում․ Ազգային համաժողով 2022

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կազմակերպել էր ազգային համաժողով՝ «Գենդերային բռնության կանխարգելումը Հայաստանում» վերտառությամբ, որը տեղի ունեցավ 2022 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում գենդերային բռնության դեմ Հայաստանում» 2020-2022
թվականների ծրագրի շրջանակում։

Ավելի քան 100 մասնակիցներ հավաքվել էին մեկ հարկի տակ՝ քննարկելու առկա մարտահրավերները և օրենսդրական բացերը, որոնք ազդում են գենդերային հիմքով բռնության զոհերի, ներառյալ մարգինալ խմբերի կանանց վրա, ինչպես նաև քննարկելու գենդերային բռնության դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ մինչ օրս արձանագրված հաջողություններն ու առաջընթացը։

Համաժողովի խոսնակների թվում էին Հայաստանում Եվրոպական միության դեսպանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, Ազգային ժողովի պատգամավորներ, փոխնախարարներ, քրեական արդարադատության վարչության ղեկավարներ, տարբեր նախարարությունների առանցքային մասնագետներ և պետական մարմինների այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են ամբողջ Հայաստանից տարբեր մարգինալ խմբերի։

Սույն զեկույցի նպատակն է ներկայացնել համաժողովի տարբեր խոսնակների ելույթները և ամփոփել քննարկումներն ու առաջարկությունները։

Զեկույցը պատրաստված է համաժողովի ոգով` արձանագրելով բազմաթիվ դերակատարների կրկնվող կոչը, այն է՝ պետության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պատրաստ են համագործակցելու և լայնածավալ ջանքեր գործադրելու գենդերային բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ:

Զեկույցը հասանելի է նաև անգլերեն լեզվով։
Կարդալ ավելին․․․

Ընտանեկան բռնության ենթարկված անձանց ծառայություն մատուցող աջակցության կենտրոնների առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները

«Ընտանեկան բռնության ենթարկված անձանց ծառայություն մատուցող աջակցության կենտրոնների առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները» հետազոտության նպատակն է վեր հանել 2020 թվականից ի վեր Հայաստանի 10 մարզում գործող ընտանեկան բռնության ենթարկված անձանց ծառայություն մատուցող աջակցության կենտրոնների աշխատանքը խոչընդոտող օրենսդրական և ընթացակարգային բացերը, ինչպես նաև իրավապահ մարմինների, պետական կառույցների և կրթական հաստատությունների հետ համագործակցության արդյունավետությունը նվազեցնող խնդիրները։

Այդ նպատակին հասնելու համար դիտարկվել են աջակցության կենտրոնների հնարավորությունները՝ ֆինանսական, մասնագիտական, նյութատեխնիկական, աջակցության կենտրոնների հասանելիությունն ու ճանաչելիությունը տվյալ մարզում բնակվողների շրջանում, աջակցության կենտրոնների համագործակցությունը պետական կառույցների, այդ թվում իրավապահ մարմինների հետ, աջակցության կենտրոնների աշխատանքը խոչընդոտող կամ բարդացնող համակարգային, օրենսդրական կամ ընթացակարգային խնդիրները, աջակցության կենտրոնների աշխատանքը խոչընդոտող կարծրատիպերը։

Զեկույցն ամփոփվում է առաջարկներով, որոնք կօգնեն պատկան մարմիններին՝ իրավական ընթացակարգերի մշակման և իրագործման ճանապարհին։

Հետազոտությունը հասանելի է միայն հայերեն լեզվով։
Կարդալ ավելին․․․

Անտեսված բռնություն․ Կնասպանությունը Հայաստանում

«Անտեսված բռնություն․ Կնասպանությունը Հայաստանում» զեկույցում ներկայացված է Հայաստանում 2018-2021 թվականների կնասպանության դեպքերի վերլուծությունը: Սա երրորդ զեկույցն է, որ անդրադառնում է կնասպանության հիմնախնդրին Հայաստանում։

2016 թվականին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ջանքերով մշակվեց Հայաստանում կնասպանության վերաբերյալ առաջին զեկույցը, որն անդրադարձավ 2010-2015 թվականներին կանանց սպանություններին ներկա կամ նախկին զուգընկերների կողմից: 

2018 թվականի երկրորդ զեկույցն անդրադառնում էր 2016-2017 թվականների կնասպանության դեպքերին, մասնավորապես՝ գործերի դատավարությանը և արդարադատության հասանելիությանը, ինչպես նաև կնասպանություն երևույթի համակարգային և խոր արմատացած պատճառներին:

Երրորդ զեկույցն անդրադառնում է 2018-2021 թվականների ընթացքում արձանագրված կնասպանության դեպքերին։ Զեկույցը բաղկացած է չորս հիմնական հատվածից: Առաջին մասում անդրադարձ է կատարվում զեկույցի մշակման մեթոդական և մեթոդաբանական հիմքերին, մասնավորապես՝ հետազոտության նպատակին, խնդիրներին և տեղեկատվության հիմնական աղբյուրներին: Երկրորդ հատվածում դիտարկվում են կնասպանություն երևույթի հայեցակարգային խնդիրները և ընդգրկման տիրույթը: Զեկույցի երրորդ հատվածում ներկայացվում են 2018-2021 թվականների ընթացքում ՀՀ-ում արձանագրված և հասանելի կնասպանության դեպքերը։ Դրանց վերլուծության միջոցով բարձրաձայնվում են այն կանանց պատմությունները, որոնց զրկել են կյանքից ուժի և իշխանության անհավասարության, արմատացած կարծրատիպերի և համընդհանուր թողտվության պատճառով: Չորրորդ հատվածում ներկայացվում են լրատվամիջոցներով հրապարակված կնասպանության դեպքերը, որոնք հավաքագրել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան։ Զեկույցն ամփոփվում է առաջարկներով, որոնք կօգնեն քաղաքականություն մշակողներին և լայն հանրությանն առավել հասցեական և թիրախային քայլերի միջոցով ազդեցություն ունենալ կնասպանության պատճառների վրա։ 

Հետազոտությունը հասանելի է նաև անգլերեն լեզվով։
Կարդալ ավելին․․․

Բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում

«Բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտոթյունն իրականացրել է «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակներում:

Հետազոտության նպատակն է գնահատել, թե Հայաստանի Հանրապետությունում որքանով է պաշտպանված բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը։ Զեկույցում անդրադարձ է արվում մինչդատավարական և դատավարական փուլերում բռնության ենթարկված կնոջ նկատմամբ պետական մարմինների վերաբերմունքին՝ ոստիկանից մինչև դատական վճիռ կայացնող, ինչպես նաև արդարադատություն հաստատելու ճանապարհին առկա մարտահրավերներին։ 

Այդ նպատակին հասնելու համար 2021-2022 թվականներին մշտադիտարկվել են ընտանեկան բռնության դատական գործերի նիստերը, և ուսումնասիրվել են ընտանեկան բռնության գործերով 2018-2022 թվականներին կայացված դատական ակտերը։ Իսկ մինչդատավարական փուլում առկա խնդիրները բացահայտելու նպատակով խորքային հարցազրույցներ են անցկացվել ընտանեկան բռնության ենթարկված կանանց հետ։

Այսպիսով, հնարավորություն է ստեղծվել բացահայտելու իրավակիրառ պրակտիկայում ընտանեկան բռնության գործերով քրեական
պատասխանատվության կիրառման առանձնահատկությունները, քրեական հետապնդման միտումներն ու ձևավորված դատական պրակտիկան։ 

ԽՆԴԻՐՆԵՐ ԵՒ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՒ ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Խնդիրներ և խորհուրդներ կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության թեմայի լուսաբանման վերաբերյալ» լրագրողների համար ձեռնարկը կազմվել է որպես կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնությունը թեմայի պրոֆեսիոնալ լուսաբանման համար օգտակար գրականություն հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների, լրագրողների և խմբագիրների համար։

Ձեռնարկը կազմելու նպատակով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ուսումնասիրել է միջազգային մասնագետների վերլուծություններն ու խորհուրդները, ինչպես նաև մշտադիտարկել և վերլուծել է 2019-2020 թվականներին հայաստանյան զանգվածային լրատվական միջոցներում կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնությանն առնչվող խնդիրների լուսաբանումը։ Ընդհանուր առմամբ դիտարկվել է հայաստանյան ավելի քան 300 լրատվամիջոցում հրապարակված 739 նյութ, որոնցից 475-ը կանանց նկատմամբ սեռական բռնության, իսկ 264-ը՝ կանանց նկատմամբ ընտանեկան բռնության վերաբերյալ։

Հրատարակությունը բաղկացած է երկու հատվածից՝ «Կանանց նկատմամբ բռնության լուսաբանումը հայաստանյան ԶԼՄ-ներում 2019-2020 թվականներին» հետազոտությունից և «Խնդիրներ և խորհուրդներ կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության թեմայի լուսաբանման վերաբերյալ»  լրագրողների համար ձեռնարկից։

Ձեռնարկը կազմվել է որպես կանանց նկատմամբ ընտանեկան
և սեռական բռնությունը թեմայի պրոֆեսիոնալ լուսաբանման համար
օգտակար գրականություն հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների, լրագրողների և խմբագիրների համար։

ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

Կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության վերաբերյալ հայաստանյան ԶԼՄ-ներում 2019-2020 թվականներին հրապարակված նյութերի հիման վրա կատարված վերլուծության նպատակն է ուսումնասիրել հայաստանյան զանգվածային լրատվական միջոցներում կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության թեմայի լուսաբանման միտումները, վեր հանել դրանց հետ կապված էթիկական և այլ խնդիրները և դրանց հիման վրա ներկայացնել խորհուրդներ լրագրողներին ու լրատվամիջոցներին և առաջարկություններ բոլոր շահագրգիռ կողմերին։

ՔՈՎԻԴ-19-Ի ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սույն հետազոտության միջոցով վերհանել է ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը կանանց իրավունքների վրա Հայաստանում՝ ուսումնասիրելով 2020 թվականի մարտ-սեպտեմբեր ժամանակահատվածը։ Հետազոտությունը բաղկացած է երկու հատվածից՝ սոցիոլոգիական և իրավական։ Փոխհատվող այս երկու դիտակետերի համադրման միջոցով հնարավորություն է ստեղծվել ստանալու իրավիճակի առավել խորքային պատկեր, քանի որ սոցիոլոգիական հետազոտության առանցքում եղած ոչ բոլոր հարցերն են տեղավորվում նեղ իրավական տիրույթում, իսկ իրավական ոլորտի խնդիրները միշտ չէ, որ փոխանցում են անհատի կամ խմբի խոցելիութ յան ու անարտոնյալության աստիճանը։
Իրականացված հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են ինչպես թիրախային խմբերի ներկայացուցիչների տեսակետները, ընկալումները, կենսափորձը՝ կանանց իրավունքների վրա ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցության վերաբերյալ, այնպես էլ՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ կազմակերպությունների գնահատականներն ու դիրքորոշումները՝ ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ:
Սույն հետազոտությունը թույլ կտա արձանագրել համավարակի բացասական ազդեցությունը կանանց իրավունքնե րի վրա, առանձնացնել ոլորտային խնդիրներ և ձևակերպել առաջարկներ՝ դրանց լուծման ուղղությամբ։

Կարդալ ավելին… 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սույն հետազոտության ընթացքում ներկայացվում են բազմաթիվ օրինակներ՝ «Կանանց աջակցման կենտրոն» եւ «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությունների աշխատանքի հիման վրա: Այդ օրինակները մատնանշում են համակարգում առկա բացերը: Այս փաստաթղթում առկա բացերի եւ մարտահրավերների լուծման նպատակով ներկայացնում ենք առաջարկներ՝ հիմնված մեր եւ միջազգային լավագույն փորձի վրա: Հայաստանը կարիք ունի կիրառելու լավագույն փորձը՝ պաշտպանելու զոհին, կանխելու ընտանեկան բռնության դրսեվորումներն ու առաջացող հետեւանքները, ինչպես նաեւ ընտանեկան բռնության դեմ պայքարն իրականացնելու ինչպես պետական, այնպես էլ հասարակական մակարդակներով։

Ստամբուլյան Կոնվենցիա. Քաղաքականության համառոտագիր

Սույն համառոտագիրը ամփոփ կերպով ներկայացնում է « Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) նպատակը, վավերացման հաջողված օրինակները, Հայաստանում Կոնվենցիայի շուրջ ստեղծված իրավիճակն ու հիմնավորումներ, թե ինչու պետք է վավերացնել այն։

Կոնվենցիայի վավերացումը պետությանը տալու է ճանապարհային քարտեզ եւ աջակցության մեխանիզմեր՝ կատարելագործելու ընտանեկան բռնության կանխարգելում ու նպաստելու է դրա վերացմանը։

Ամփոփաթերթի հավելվածում հստակ հակափաստարկներով անդրադարձ է կատարվել այն բոլոր շահարկումներին, որոնք տարբեր խմբերի կողմից շրջանառվում եւ վերագրվում են Կոնվենցիային։

Համառոտագիրը  անգլերեն լեզվով։

Կարդալ ավելին… 

ԽՈՍԵԼՈՎ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

Սույն հետազոտությունը նախաձեռնել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան՝ որպես հանրության և կանանց թիրախային խմբերի հետ սեփական հաղորդակցական մեխանիզմների վերանայման քայլ։ Արձագանքելով առաջադրված խնդրին՝ Սոցիոսկոպի հետազոտական թիմը խնդրի բարելավման համար հետազոտության հիմք է ընդունել կանանց խմբերի կենսափորձի և կարիքների ուսումնասիրման միջոցով ընտանեկան բռնության շուրջ խոսակցության հնարավոր կետերի և հակասությունների բացահայտումը։ 

Ընտանեկան բռնության պրակտիկաների իրական տարածվածությունը Հայաստանում անհնար է ճշգրտորեն գնահատել մի քանի պատճառներով։ Նախ Հայաստանի ընտանիքներում բռնության որոշակի աստիճանի մշակութային նորմավորվածությունը և կանանց ներքնայնացված ինքնաստորադասումը հիմնականում թույլ չի տալիս մինչև վերջ հարցադրել խնդիրը ո՛չ բռնությունը կիրառողի, ո՛չ բռնությանը ենթարկվողի և ո՛չ էլ ականատես սոցիալական միջավայրի կողմից։ Բացի այդ, կանանց վարքի վերահսկման և
սահմանափակման և այլ բռնարարքների ընդունելի շեմերը տարբերվում են հանրային տարբեր խմբերի ընկալումներում:

Հետազոտությունը հասանելի է հայերեն լեզվով։

Կարդալ ավելին…

«Լռեցված ձայներ». կնասպանությունը Հայաստանում

Զեկույցը նվիրվում է կնասպանության զոհ դարձած կանանց, որոնք ողբերգական հանգամանքներում սպանվել են իրենց զուգընկերների, ընտանիքի անդամների ևայլ անձանց կողմից:

Զեկույցում ներկայացված է կնասպանության՝ իբրև հղացքի ուսումնասիրությունն ու ՀՀ-ում 2016-2017 թթ. կնասպանության դեպքերի վերլուծությունը:

Սույն փաստաթղթի նպատակն է պետական համակարգին և լայն հանրությանը ծանոթացնել կնասպանություն երևույթին, պատճառներին, ինչպես նաև ներկայացնել կնասպանության ևընտանեկան բռնության միջև առկա կապը: Զեկույցի շրջանակներում անդրադարձ կկատարվի 2016-2017 թթ. սպանված կանանց պատմություններին՝ ներկայացնելով կնասպանության գործերով դատական ակտերը, ինչպես նաև վեր կհանվեն օրենսդրական ևիրավակիրառ համակարգում առկա իրավական բացերը։

Կարդալ ավելին…

«Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը՝ Հայաստանում և Վրաստանում․ Փորձի փոխանակում և հետագա համագործակցության ռազմավարությունը»

2017 թ. Հոկտեմբերի 16-17-ը Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կազմակերպել էր տարածաշրջանային կոնֆերանս՝ Հայաստանի և Վրաստանի փորձագետների, ՀՀկառավարության, ՀՀ ԱԺ եւ ՀԿ ներկայացուցիչների, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոնֆերանսի հիմնական նյութերի ամփոփ հրատարակությունը, որը, կարծում ենք, օգտակար կլինի շահագրգիռ կողմերի ուսումնասիրության համար։

Սույն զեկույցը հասանելի է միայն անգլերեն։

Կարդալ ավելին…

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հետազոտություն

Հայաստանի Հանրապետությունը 2013 թ. մայիսի 20-ին ընդունել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը: Վերջինս կարևոր իրավական փաստաթուղթ է սեռի հիմքով խտրականության դեմ պայքարի նյութաիրավական բազան ապահովելու տեսանկյունից: Այնուամենայնիվ, գենդերային խտրականությունը շարունակում է մնալ մեր հասարակության խնդրահարույց հարցերից մեկը:

Սույն իրավական–հետազոտական վերլուծության նպատակն է իրականացնել համապարփակ ուսումնասիրություն «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթների և դրանց կիրառման վերաբերյալ՝ վեր հանելով իրավական բացերն ու խնդիրները: Վերլուծության արդյունքում կատարվել են առաջարկություններ՝ օրենսդրության և դրանով պայմանավորված իրավակիրառ պրակտիկայի բարելավման ուղղությամբ, որոնք կարող են օգտակար լինել ոլորտի քաղաքականությունը մշակող դերակատարների և որոշում կայացնող մարմինների համար:

Կարդալ ավելին…

Կնասպանությունը Հայաստանում. լուռ համաճարակ

Սույն զեկույցը հրատարակվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի (այսուհետ՝ Կոալիցիա) կողմից և արձանագրում է կանանց սպանություններն իրենց զուգընկերների և ընտանիքի անդամների կողմից` լույս սփռելով գենդերային հիմքով սպանությունների և բռնության այն դրսևորումների վրա, որոնց ենթարկվում են հատկապես Հայաստանաբնակ կանայք:

Զեկույցում օգտագործվում է կնասպանություն եզրույթը՝ գենդերային տեսանկյունից չեզոք մարդասպանություն եզրույթի փոխարեն, քանի որ վերջինս անտեսում է անհավասարության ու ճնշումների այն յուրահատուկ արգելքները, որոնց բախվում են կանայք:

Կարդալ ավելին…

1378794Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծ

Ներկայացնում եմ Կանանց իրավունքների կենտրոնի կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծ, որը 2013թ-ին վերանայվել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից և կատարվել որոշ փոփոխություններ:
Ծանոթացեք օրենքի նախագծին այստեղ:

Օրինականացնելով գենդերային կարծրատիպերը` ՀՀ դատական համակարգն ու գենդերային խտրականությունը գենդերային հիմքով ընտանեկան բռնությունների գործեր քննելիս

Զեկույցը պատրաստվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կողմից ընտանեկան բռնության ու գենդերային խտրականության 8 գործի մշտադիտարկման, այդ գործերով ներառված փաստաբանների, բռնությունից տուժած կանանց, Կոալիցիայի անդամ կազմակերպությունների
աշխատակիցների հետ հարցազրույցների ու ՀՀ Արդարադատության նախարարության Դատալեքս դատական տեղեկատվական համակարգի միջոցով դատական գործերի հետազոտման արդյունքների և միջազգային իրավական պրակտիկայի համադրմամբ:

Զեկույցի խնդիրն է պարզել` արդյոք ՀՀ ներպետական օրենսդրությունը և միջազգային պարտավորությունները դե յուրե նախատեսում ու ապահովում են կնոջ արդարադատության մատչելիության լիարժեք իրացումը` երաշխավորելով արդար դատաքննություն, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ և զերծ լինելով ուղղակի ու անուղղակի խտրականության ու վնասակար կարծրատիպային դրսևորումներից:

Բեռնել զեկույցի համառոտ և ամբողջական տարբերակը: