ԶԼՄ-ներում կանանց պատկերման հարցը երկար ժամանակ եղել է բանավեճերի առանցքում, քանի որ մեդիան հաճախ վերարտադրել է գենդերային կարծրատիպերը՝ կանանց ներկայացնելով ստորադաս կամ առարկայացված դիրքերում։ Սա դրսևորվել է լրատվամիջոցներում նրանց թերի ներկայացվածությամբ, սերիալներում՝ բռնության տեսարաններով, իսկ գովազդներում՝ արտաքին տեսքի շեշտադրմամբ։
Այս հետազոտության մեթոդաբանությունը որակական և քանակական մոտեցումների համադրություն է՝ հիմնված ինչպես միջազգային մեթոդաբանությունների, այնպես էլ հայաստանյան մեդիադաշտի առանձնահատկությունների վրա։
Կանանց եւ աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդերլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
ԶԼՄ-ներում կանանց ներկայացվածության մշտադիտարկում
Ներբեռնել PDF Ֆայլը