Սեռական ոտնձգության վերաբերյալ ներպետական օրենսդրության ուսումնասիրություն

Ուսումնասիրությունը պատրաստվել է Կանանց և աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Կանանց և աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ  Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան պատրաստել է «Սեռական ոտնձգության վերաբերյալ ներպետական օրենսդրության ուսումնասիրություն․Առկա կանխարգելիչ և պաշտպանիչ մեխանիզմներն ու կարգավորումները» ուսումնասիրությունը, որն իրականացվել է «Կանանց և աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Ուսումնասիրության նպատակն է վեր հանել սեռական ոտնձգության կանխարգելմանն ու պատասխանատվությանն ուղղված ՀՀ ներպետական օրենսդրական կարգավորումների շրջանակը, բացերը, ինչպես նաև պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից բխող փոփուխությունների կամ լրացումների անհրաժեշտությունը։

Ուսումնասիրության մեջ ներկայացված են ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, ՀՀ ներպետական իրավակարգավորումները, պատասխանատվության և կանխարգելման մեխանիզմները և այդ ամենի շուրջ առաջարկներ։

Կից ֆայլը

Սեռական ոտնձգության վերաբերյալ ներպետական օրենսդրության ուսումնասիրություն

Ներբեռնել PDF Ֆայլը

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved