Ընտանեկան բռնության պրակտիկաների իրական տարածվածությունը Հայաստանում անհնար է ճշգրտորեն գնահատել մի քանի պատճառներով: Նախ Հայաստանի ընտանիքներում բռնության որոշակի աստիճանի մշակութային նորմավորվածությունը և կանանց ներքնայնացված ինքնաստորադասումը հիմնականում թույլ չի տալիս մինչև վերջ հարցադրել խնդիրը ո՛չ բռնությունը կիրառողի, ո՛չ բռնությանը ենթարկվողի և ո՛չ էլ ականատես սոցիալական միջավայրի կողմից։ Բացի այդ, կանանց վարքի վերահսկման և
սահմանափակման և այլ բռնարարքների ընդունելի շեմերը տարբերվում են հանրային տարբեր խմբերի ընկալումներում: Հետևաբար, նույնիսկ բռնության սահմանվածության պարագայում ունենք բռնության որպես այդպիսին ձևակերպման հանրայնորեն
չհամաձայնեցված պատկերացում: Միաժամանակ բռնության խնդրի առերեսման դեպքում դրա բարձրաձայնման կամ պետական հաստատություններին ու հասարակական կազմակերպություններին դիմելու ցածր աստիճանը ևս թույլ չի տալիս ստանալ բռնության դեպքերի իրական և ամբողջական նկարագիրը։
Սույն հետազոտությունը նախաձեռնել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան՝ որպես հանրության և կանանց թիրախային խմբերի հետ սեփական հաղորդակցական մեխանիզմների վերանայման քայլ։ Արձագանքելով առաջադրված խնդրին՝ Սոցիոսկոպի հետազոտական թիմը խնդրի բարելավման համար հետազոտության հիմք է ընդունել կանանց խմբերի կենսափորձի և կարիքների ուսումնասիրման միջոցով ընտանեկան բռնության շուրջ խոսակցության հնարավոր կետերի և հակասությունների բացահայտումը։
Խոսելով կանանց հետ ընտանեկան բռնության խնդրի շուրջ
Ներբեռնել PDF Ֆայլը