Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման նորմատիվ իրավական կարգավորումների վերաբերյալ հետազոտություն

Սույն հետազոտությունը նպատակ ունի գնահատելու և զարգացնելու կանանց և ընտանեկան բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծության ու իրավական կարգավորումների գործելակերպը Հայաստանում՝ Ստամբուլյան կոնվենցիայի պահանջներին համապատասխան։ Հետազոտությունը վերլուծում է 2019-2024 թվականների վարչական տվյալները, համեմատում դրանք ՀՀ քրեական օրենսգրքերի հոդվածների հետ և ներկայացնում ՄԱԿ-ի ու Գենդերային հավասարության եվրոպական ինստիտուտի մեթոդաբանությունները։

Հետազոտության նպատակն է նպաստել փաստահեն քաղաքականությունների, ռազմավարությունների և ծրագրերի մշակմանը՝ կանանց և ընտանեկան բռնության արդյունավետ կանխարգելման համար։

Կանանց եւ աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդերլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Կից ֆայլը

Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման նորմատիվ իրավական կարգավորումների վերաբերյալ հետազոտություն

Ներբեռնել PDF Ֆայլը

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved