Կանանց նկատմամբ բռնության դեպքերի քննությունը ՀՀ քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո

ՀՀ նոր Քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո կանանց նկատմամբ բռնության դեպքերի քննության գործընթացը ենթարկվել է իրավական փոփոխությունների, որոնք նպատակ ունեն համահունչ լինել միջազգային իրավական նորմերին։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ թե՛ դատական գործերի քննության պրակտիկան, թե՛ օրենսդրական բարեփոխումները պահանջում են շարունակական հստակեցումներ՝ ապահովելու գենդերային զգայունության և զոհակենտրոն մոտեցման պահպանումը:

Այս հետազոտությունը լուսաբանում է նոր օրենսդրական կարգավորումները, միջազգային իրավական չափանիշներին համապատասխանության մակարդակը և դատական գործերի քննության արդյունավետությունը։ Այն առանձնացնում է բռնության ենթարկված կանանց համար արդարադատության մատչելիության խոչընդոտները և առաջարկում լուծումներ արդար դատավարությունների ապահովման համար։ Հետազոտության նպատակն է խթանել կանանց իրավունքների պաշտպանությունը և ստեղծել ավելի ապահով իրավական միջավայր՝ բռնության դեպքերի արդարացի և ժամանակին քննության համար։

Կանանց եւ աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդերլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Կից ֆայլը

Կանանց նկատմամբ բռնության դեպքերի քննությունը ՀՀ քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո

Ներբեռնել PDF Ֆայլը

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved