Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան պատրաստել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի հետազոտություն, որն իրականացվել է «Կանանց և աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել օրենքի կիրառումը, արդյունավետությունը, բացերը և օրենքի համապատասխանությունը կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման ուղղությամբ ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։ Որպես հետազոտության վերջնարդյունք՝ ներկայացվել են առաջարկներ Օրենքի կիրառման արդյունավետության ապահովման ուղղությամբ։
Հետազոտության առաջին բաժնում ամփոփ ներկայացված են Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ։ Հետազոտության երկրորդ բաժնում ներկայացվում է Հայաստանում առկա օրենսդրական դաշտի համապատասխան կարգավորումները, որոնք միտված են կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման օրենսդրության հետ միասին ապահովելու օրենքի արդյունավետ կիրառում։ Անդրադարձ է կատարվել 2015 թ-ից ի վեր գենդերային հավասարության ապահովմանն ուղղված դրական միջոցառումներին։
Երրորդ բաժնում հետազոտությունը մանրակրկիտ ներկայացնում է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» օրենքի թերի կարգավորումները, բացերը, ինչպես նաև առանձին դրույթներից բխող անհրաժեշտ միջոցառումների իրականացման ընթացքը կամ դրանց ձախողումները, որոնք, մասնավորապես, հանգեցնում են կիրառման, մշտադիտարկման, վիճակագրության թերի վարման և այլ խնդիրների։
Ուսումնասիրությունը պատրաստվել է Կանանց և աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Կանանց և աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
ISBN – 9789939929576
«Կանանց եվ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի հետազոտություն
Ներբեռնել PDF Ֆայլը