«ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶԵՐԾ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԶԵԿՈՒՅՑ

Սույն զեկույցն ամփոփում է «Կանանց և աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված ենթադրամաշնորհային ծրագրի» շրջանակում իրականացված հետազոտությունների միջոցով վերհանված տվյալները։ Ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակում իրականացվել են հետազոտություններ՝ գնահատելու կանանց իրավունքների իրավիճակը, վերլուծելու դրանց պաշտպանության իրավական մեխանիզմները, բացերն ու թերի կարգավորումները, վերհանելու իրավակիրառ պրակտիկայում առկա ռիսկերը, ինչպես նաև առաջարկելու լուծումներ դրանց հաղթահարման վերաբերյալ։

Սույն զեկույցում ներկայացվել են հետազոտությունների նպատակները, հետազոտական հարցերի շրջանակը, վերհանված տվյալների հակիրճ նկարագիրը, պետական մարմիններին ուղղված առաջարկների հիմնական ուղղությունները։ Զեկույցը եզրափակվել է հետազոտությունների արդյունքում արված եզրակացությունների ամփոփ նկարագրով։ Վերջում ներկայացվել են յուրաքանչյուր հետազոտության արդյունքների հիման վրա արված առաջարկները՝ որպես կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավակարգավորումների, քաղաքականությունների և անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ մեկ ընդհանուր փաթեթ։

Կանանց եւ աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդերլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Կից ֆայլը

«ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶԵՐԾ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԶԵԿՈՒՅՑ

Ներբեռնել PDF Ֆայլը

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved