2022-2024 թթ. ընտանեկան բռնության գործերով դատական նիստերի մշտադիտարկման արդյունքները

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» և «Իրավունքի ուժ» ՀԿ-ները համատեղ պատրաստել են ընտանեկան բռնության գործերով դատական լսումների մշտադիտարկման սույն զեկույցը՝ նպատակ ունենալով հավաքելու և վերլուծելու տվյալներ, որոնք կօգնեն առավել ամբողջական պատկերացում կազմելու ընտանեկան բռնության գործերի դատական գործընթացների վերաբերյալ։ Բացի այդ՝ հավաքված տեղեկությունները կծառայեն ընտանեկան բռնության դեպքերի հետևողական դիտարկմանն ու արդյունավետ պաշտպանության ապահովմանը։

Զեկույցը ներառել է գործերի նախնական ուսումնասիրություն, քարտեզագրում և դատական լսումների բաշխվածության վերլուծություն՝ համակարգի բարելավումներ առաջարկելու նպատակով։ Միաժամանակ, ուսումնասիրությամբ անդրադարձ է կատարվում ընտանեկան բռնության (ԸԲ) և գենդերային հիմքով բռնության (ԳԲ) գործերով տեղական և միջազգային իրավական ու պրակտիկ համատեքստին։ Մշտադիտարկման հիմնական նպատակն է եղել գնահատել Հայաստանի դատական պրակտիկան ԸԲ գործերի ընթացքի արդյունավետության տեսանկյունից։

Կից ֆայլը

2022-2024 թթ. ընտանեկան բռնության գործերով դատական նիստերի մշտադիտարկման արդյունքները

Ներբեռնել PDF Ֆայլը

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved