Նորություններ

Մեր թեժ գծերն աշխատում են, կարող  եք ստանալ լիարժեք աջակցություն

Մեր թեժ գծերն աշխատում են, կարող եք ստանալ լիարժեք աջակցություն

Հարգելի կանայք․                                 «Ընդդեմ կականց նկատմամբ բռնության» կոալիցիայի թեժ գծերն աշխատում են սովորական ռեժիմով, և մենք շարունակում ենք աջակցություն տրամադրել մեր բոլոր խմբերի շահառուներին։ Մենք հասկանում ենք, որ ստեղծված իրավիճակում մարդկանց տանը մնալու կարգադրությունը մեծացնում է բռնարարի կողմից հսկողությունը տուժողի նկատմամբ և տուժողը հնարավորություն կամ ազատություն չի ունենա զանգահարելու, քանի որ բռնարարը վերահսկում է նրա ամեն քայլը: Մեր նախկին շահառուները՝ բռնություն…

Հայտարարություն՝ ՀԽ անդամի կնատյաց գրառման վերաբերյալ

Հայտարարություն՝ ՀԽ անդամի կնատյաց գրառման վերաբերյալ

Օրերս, Գյումրիում զուգընկերոջ կողմից սպանված կնոջ դեպքը ցնցեց հասարակությունը իր դաժանությամբ։ Սակայն եղան նաև բռնությունն արդարացնող և զոհին կրկնազոհայնացնողներ, որոնց մեջ, ցավալիորեն, կային նաև հանրային դիրք ունեցող անձինք։ Նրանցից մեկը ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ Աշոտ Միրզոյանն էր, որն իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ ոչ միայն ակնհայտորեն արդարացնում էր այս սարսափելի բռնությունը, այլև անձնական բնույթի վիրավորանքներ հնչեցնում սպանված կնոջ…

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆ / ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆ / ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

  Աշխատանքի նկարագրություն Ադմինիստրատիվ նախաձեռնողականություն և  նյութատեխնիկական աջակցության տրամադրում՝ ծրագրի բոլոր գործողությունների ամենօրյա իրականացման ընթացքում. ծրագրի մշտական տեսանելիության և հաղորդակցության ապահովում  Աշխատանքի անվանումը Ծրագրի օգնական/կապի պատասխանատու Գործատու Ծրագրի անվանումը Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա  «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում ընդդեմ  գենդերային բռնության՝ Հայաստանում» Պայմանագրի տևողությունը 2020 թվականի հուլիսի 10 – 2022 թվականի հունվարի 31  Աշխատաժամանակ 60% ներգրավվածություն Հայտերի ներկայացման վերջնաժամկետ…

Իսկ ի՞նչ էիր հագել, երբ բռնաբարեցիր / Նոյեմբերի 25-ը Երևանում/

Իսկ ի՞նչ էիր հագել, երբ բռնաբարեցիր / Նոյեմբերի 25-ը Երևանում/

Նոյեմբերի 25-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» Երևանի հանրային վայրերում իրականացրեց իր ամենամյա իրազեկման ակցիան, որն ազդարարում է  Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի մեկնարկը։ «Ես եմ իմ դասընկերուհուն հրավիրել սուրճի եւ բռնաբարել, չնայած նրա «ոչ»-ին», «Ես եմ իմ ուսանողուհուն սպառնացել քննություն չնշանակել, եթե սեռական հարաբերություն չունենա ինձ հետ», «Ես եմ ծեծելով բռնաբարել իմ կնոջը՝ սպառնալով, որ կարթնացնեմ երեխաներին և դա…

Ծայրահեղական խմբավորումներն ու ոստիկանության անգործությունը

Ծայրահեղական խմբավորումներն ու ոստիկանության անգործությունը

  Երեք ամիս շարունակ Երևանի կենտրոնական փողոցներում՝ Հյուսիսային պողոտայում և Ազգային ժողովի շենքի դիմաց սեղանիկներ տեղադրած և դրանց շուրջ կանգնած մարդիկ, որոնք հավաքում են ստորագրություններ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, ագրեսիվ բառապաշարով և բռնության կոչերով են ուղեկցում այդ տարածքներում հայտնվող իրավապաշտպաններին ու իրենց կարծիքը չկիսող անցորդներին։

Հայտարարություն՝ Հանրապետական ծննդատանը տեղի ունեցած դեպքով

Հայտարարություն՝ Հանրապետական ծննդատանը տեղի ունեցած դեպքով

24.09.2019 թվականին «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում (Հանրապետական ծննդատուն) Կոտայքի մարզի 33-ամյա բնակչուհի Հայկուհի Խաչատրյանը ծննդաբերել է իր երրորդ երեխային եւ նրան այդպես էլ չտեսնելով ու անանուն զանգ ստանալով՝ տեղեկացվել, որ երեխան մահացել է։ Միաժամանակ Հ. Խաչատրյանին տեղեկացրել են, որ 6 օր շարունակ երեխայի դին դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել։ Կատարվածի կապակցությամբ՝ 29.09.2019 թվականին Հայկուհի Խաչատրյանը հաղորդում…

Տեղեր կային, որ արցունքներն աչքներին էինք շփվում կանանց հետ

Տեղեր կային, որ արցունքներն աչքներին էինք շփվում կանանց հետ

Ավելի քան 40 սպանված կանանց պատմություններ, որոնք զոհվել էին ընտանեկան բռնության արդյունքում՝ զուգընկերոջ կամ ամուսնու կողմից հասցված մահացու հարվածներից։ «Առանց հուզմունքի հնարավոր չէ կարդալ այս պատմությունները, մի՞թե կարելի է այսքան դաժան լինել․․․», –  կարդալով պատմությունները՝ ինքն իրեն հարց էր տալիս մի տարեց տղամարդ, միաժամանակ վառելով մոմը՝ ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի։ Ամեն տարի, Հոկտեմբերի 1-ին, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան…

Մենք հավաքագրել ենք ավելի քան 70 կնոջ սպանության դեպք

Մենք հավաքագրել ենք ավելի քան 70 կնոջ սպանության դեպք

Արդեն 9-րդ տարին է, ինչ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ը նշում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր։ 2010թ. հոկտեմբերի 1-ին, ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Սա միակ դեպքը չէր Հայաստանում, սակայն իր դաժանությամբ ցնցեց  հասարակությանը: Դեպքից հետո ընտանեկան բռնության խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունները միավորվեցին՝ ստեղծելով  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  կոալիցիա, որի պահանջն…

Հոկտեմբերի 1-ը՝ Սպիտակում, Վանաձորում և Երևանում

Հոկտեմբերի 1-ը՝ Սպիտակում, Վանաձորում և Երևանում

Հոկտեմբերի 1-ը «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն» է։ 2010 թվականից ի վեր, ամեն տարի, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան նշում է Հոկտեմբերի 1-ը, որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»: Այս տարի Հոկտեմբերի 1-ի միջոցառումները տեղի ունեցան Սպիտակում, Վանաձորում հանրային իրազեկման ակցիաներով , և Երևանում՝ Մոմավառությամբ՝ ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի։ Ամեն տարի Հայաստանում ընտանեկան բռնության հետևանքով զոհվում են…