Նորություններ

Իրավապաշտպան կառույցը դարձյալ հարձակումների թիրախում

Իրավապաշտպան կառույցը դարձյալ հարձակումների թիրախում

Կանանց աջակցման կենտրոնն իր մտահոգությունն է հայտնում և հրավիրում է իրավապահ մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի, զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունը հերթական անգամ կենտրոնի փաստաբանի և մյուս աշխատակիցների նկատմամբ ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից սպառնալիքներ, անձնական բնույթի վիրավորանքներ հնչեցնելու դեպքի կապակցությամբ. Մասնավորապես, ս/թ հուլիսի 07-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում տեղի է ունեցել թիվ ԵԴ/21929/02/19 քաղաքացիական գործով դատական նիստը, որի…

Շտապ օգնության փաթեթներ՝  COVID-19-ից  տուժած կանանց համար

Շտապ օգնության փաթեթներ՝ COVID-19-ից տուժած կանանց համար

COVID-19 համավարակի ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» իր ծրագրերից միջոցներ կհատկացնի բռնության և խտրականության ենթարկված կանանց՝ նրանց սոցիալական ծանր վիճակը թեթևացնելու նպատակով։ Արտակարգ աջակցության փաթեթները ներառում են բնակարանային վարձավճարների և կոմունալ ծախսերի փոխհատուցում՝ կոալիցիայի անդամ կազմակերպությունների ծայրահեղ իրավիճակում հայտնված կին շահառուների կենսամակարդակի բարձրացման համար: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»  իր ծրագրային միջոցների մի մասը կհատկացնի COVID-19-ից անմիջականորեն…

Վավերագրական ֆիլմի պատրաստման մրցույթ

Վավերագրական ֆիլմի պատրաստման մրցույթ

Համառոտ նկարագիր Ֆիլմի ստեղծման նպատակն է ամփոփել Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ստեղծման և տասնամյա գործունեության պատմությունը՝ հանրությանը ներկայացնելով 2010-2020 թթ․ ընթացքում Կոալիցիայի ջանքերի շնորհիվ արձանագրված փոփոխություններն ու ձեռքբերումները` գենդերային բռնության կանխարգելման և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։ Վավերագրական ֆիլմը կընդգրկի կադրեր Կոալիցիայի հանրային միջոցառումներից, ցույցերից և ակցիաներից, կներառի հարցազրույցներ Կոալիցիայի անդամների, համակիրների և շահառուների հետ, կտեղադրվի կազմակերպության YouTube-յան էջում և…

Ընտանեկան բռնության թեժ գծերին հեռախոսազանգերն աճել են 50 %-ով

Ընտանեկան բռնության թեժ գծերին հեռախոսազանգերն աճել են 50 %-ով

2020 թվականի մարտի 11-ին Չինաստանում գրանցված եւ հետագայում ամբողջ աշխարհում տարածված նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարվեց համավարակ[1]։ Համավարակի հայտարարումը ոչ միայն նոր մարտահրավեր էր առողջապահական համակարգի համար, այլեւ՝ առավել ակներեւ դարձրեց այն բոլոր քաղաքական, սոցիալական եւ համակարգային խնդիրները, որոնք պահանջում են պետության կողմից գործողությունների իրականացում։ Համավարակի արդյունքում ինչպես մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանում հայտարարվեց արտակարգ…

Հայտարարություն՝ սեքսիզմի, ատելության խոսքի, բռնության դրսևորումների դեմ

Հայտարարություն՝ սեքսիզմի, ատելության խոսքի, բռնության դրսևորումների դեմ

Վերջին ժամանակաշրջանում, տարբեր հարթակներում, առավել հաճախակի են դարձել ատելության խոսքի, սպառնալիքի և սեքսիզմի դրսևորումները, որոնք օրըստօրե ահագնացող դրսևորումներ և ընդգրկում  են ստանում։ Մի քանի շաբաթ առաջ, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած կանանց ուղղված վիրավորանքները, հայհոյանքները, որոնք վերաճեցին  բռնության, ֆեյսբուք սոցիալական ցանցում շարունակական դարձած թիրախավորումները՝ հատկապես կին քաղաքական գործիչների, պաշտոնյաների ու հանրային գործիչների հանդեպ՝ սեքսիզմի ու ատելության խոսքի  տեսքով, վկայում են…

Կոալիցիայի  թեժ գծերի համեմատական պատկերը՝ մարտ ամսվա համար

Կոալիցիայի թեժ գծերի համեմատական պատկերը՝ մարտ ամսվա համար

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի թեժ գծերին ստացված հեռախոսազանգերի թիվը մարտ ամսին կազմել է 803 զանգ։ Վերլուծելով այս ցուցանիշը կարող ենք հստակորեն ասել, որ 30%-ով ավելացել են ընտանեկան բռնության թեժ գծերի հեռախոսազանգերը՝ այս տարվա նախորդ երկու ամիսների համեմատ։ Ընդ որում կանայք զանգահարում են թե՛ բռնության հետ կապված խորհրդատվության, թե՛ սոցիալական աջակցության համար։ Հատուկ դրության հաստատման և տանը մնալու կարգադրության արդյունքում…

Երբ հայտարարեցին, որ կորոնավիրուսի հետ կապված բոլորը մնալու են տանը, մեր դեպքում դա մղձավանջ էր։

Երբ հայտարարեցին, որ կորոնավիրուսի հետ կապված բոլորը մնալու են տանը, մեր դեպքում դա մղձավանջ էր։

Քսանհինգ տարի բռնարար ամուսնու հետ ապրած Ալլան արտակարգ դրության օրերին փախել է տնից: Ալլան ասում է, որ երկար տարիներ  ապրում էր մի մարդու հետ, ով իրեն ենթարկել է բռնության բոլոր տեսակների։  «25 տարի տառապել եմ, հանուն երեխաների, հանուն ընտանիքի, բայց կյանքս իրական դժոխք դարձավ, երբ հայտարարեցին, որ կորոնավիրուսի հետ կապված բոլորը մնալու են տանը, մեր դեպքում դա մղձավանջ էր»,-պատմում է…

Պահանջում ենք հեռացնել բռնության տեսարան պատկերող հոլովակը համացանցից

Պահանջում ենք հեռացնել բռնության տեսարան պատկերող հոլովակը համացանցից

Օրերս, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակվել է մի հումորային տեսանյութ, որտեղ խաղարկվում է ընտանեկան բռնության արդյունքում ստացած կապտուկները քողարկել փորձող կնոջ կերպար։ Մինչ կինը կադրում կիսվում է իր փորձով՝ ընթացքում ցուցադրվում է բռնության տեսարան, որտեղ  զուգընկերը ծանր գործիքով հարվածում ու գետնին է տապալում կնոջը՝ ընթացքում հնչեցնելով կենցաղային պահանջներ։ Նման տեսանյութերի հրապարարակումը անչափ վտանգավոր է այս խոցելի ժամանակահատվածում, երբ ամբողջ աշխարհում՝  Կորոնավիրուսի…

Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը՝ կորոնովիրուսի օրերին

Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը՝ կորոնովիրուսի օրերին

Կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով Կանանց աջակցման կենտրոնը (ԿԱԿ) նկատել է հետևյալ խնդիրները ընտանեկան բռնության զոհերի հետ կապված ՝ ????Սոցիալական վիճակի վատթարացում Ճգնաժամների ժամանակ կանայք ավելի տուժում են և իրենց վրա ունենալով երեխաների հոգսը հաճախ աղքատության մեջ են հայտնվում: ԿԱԿ-ը, որ աշխատում է ընտանեկան բռնություն վերապրած կանանց հետ, նակտել է, որ կորոնավիրուսի հետևանքների պատճառով կանայք այժմ հայտնվել են առավել խոցելի վիճակում: Շատերը…