Նորություններ

Վերաքննիչ դատարանը դաժանություն չտեսավ

Վերաքննիչ դատարանը դաժանություն չտեսավ

Վերաքննիչ դատարանը, իր նոյեմբերի 15-ի նիստում հաստատել է, որ 2015 թվականի սեպտեմբերին նախկին ամուսնու կողմից դանակի 30 հարված ստացած Հեղինե Դարբազյանի սպանության մեջ առանձնակի դաժանություն չկա։ Տուժողի իրավահաջորդի պաշտպան Սեդա Սաֆարյանը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ այն մեղմ համարելով։ Փաստաբանի խոսքով՝ դատարանը պետք է կիրառեր նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը (առանձնակի դաժանությամբ սպանություն), ինչը ենթադրում է 12-ից 20…

Բաց նամակ ՀՀ վարչապետին

Բաց նամակ ՀՀ վարչապետին

Հարգելի վարչապետ, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ՀՀ արդարադատության ոլորտի օղակներից մեկի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետ՝ ԴԱՀԿ) ապօրինի և կամայական գործողությունների վրա, որոնք անմիջականորեն խեղում են արդարադատության վերաբերյալ հասարակության պատկերացումներն ու ընկալումները: Մեր դիտակետում կան երեխաների խնամքի հետ կապված դատաական բազմաթիվ վճիռներ, որոնք այդպես էլ ի կատար չեն ածվել: Շատ հաճախ, երբ դատական վճիռը վերաբերվում է երեխաներին, հարկադիր կատարման…

Ինձ մշտապես որբ եմ զգացել

Ինձ մշտապես որբ եմ զգացել

Հայրս խմում էր: Տանը միշտ վեճ ու կռիվ էր: Որքանով ինձ հիշում եմ միշտ էդպես է եղել: 13 տարեկան էի, երբ դանակը վերցրի ձեռքս ու սպառնացի, որ կվնասեմ ինձ, եթե ծնողներս չդադարեն վիճել: Երազանք ունեի, ցանկանում էի բուժքույր դառնալ: Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվեցի այլ քաղաք` ուսում ստանալու: Կտրվել էի տնից, վեճերից, ընկերներ ունեի արդեն: Կյանքում առաջին անգամ սկսեցի ինձ երջանիկ…

Քրոջս թույլ չէր տալիս խմել բժշկի նշանակած դեղերը

Քրոջս թույլ չէր տալիս խմել բժշկի նշանակած դեղերը

Ջուլիետան մահացել է 2014թ-ի ապրիլին, 52 տարեկանում: Նրա կյանքի պատմությունը մեզ հետ զրույցում արդեն նրա մահից հետո պատմեց Ջուլիետայի քույրը: – Ջուլիետան ամուսնական ողջ կյանքում պարբերաբար ենթարկվել է նվաստացումների ու կտտանքների ամուսնու կողմից, որը գրեթե միշտ գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ: Մենք փորձում էինք միջամտել, օգնել ինչ-որ ձևով, բայց չէր հաջողվում: Սկզբնական շրջանում նա ամուսնուց չէր բաժանվում երեխաների պատճառով, չէր…

Սկսեց աղաչել, որ ներեմ իրեն, ասաց, որ կփոխվի

Սկսեց աղաչել, որ ներեմ իրեն, ասաց, որ կփոխվի

«Մեր ամուսնություն սկզբում ամեն ինչ նորմալ էր, իրար շատ էինք սիրում։ Չեմ հիշում՝ կոնկրետ երբ սկսվեց, բայց նա անտեղի նյարդայնանում ու տրամադրությունը գցում էր։ Ամեն ինչ փորձում էի անել նրան հաճոյանալու համար, բայց ոչինչ կարծես չէր ստացվում։ Մտածում էի, որ հենց երեխա ունենանք, մեզ դա կմերձեցնի, բայց երբ հղի էի, ինձ վրա շատ ուժեղ զայրանում էր, ասում էր, որ միայն…

Հասարակությունը չնկատեց, որ Ռամիլ Սաֆարովի կացինն օգտագործվեց Հայաստանում․ քննարկում

Հասարակությունը չնկատեց, որ Ռամիլ Սաֆարովի կացինն օգտագործվեց Հայաստանում․ քննարկում

Epress.am – Իր նախկին կնոջ մորը սպանած Վլադիկ Մարտիրոսյանն օգտագործել է այն կացինը, որն օգտագործել էր Ռամիլ Սաֆարովը, սակայն այս դեպքում մեր հասարակության մեջ արարքը համարժեք արձագանք չի գտել։ Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում քննարկման ժամանակ ասել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը։ Քննարկման թեման էր հուլիսի 8-ին Երևանում Վլադիկ Մարտիրոսյանի կողմից իրականացված հարձակումը նախկին կնոջ՝ Թագուհի…

ՄԻԱՎ-ը հեռու չէ ընտանիքից. կանանց իրազեկվածության կարևորությունը

ՄԻԱՎ-ը հեռու չէ ընտանիքից. կանանց իրազեկվածության կարևորությունը

Մարդու պատկերացման մեջ ընտանիքը սովորաբար այն տեղն է, որտեղ մենք ապահով ենք ու անվտանգ, ստանում ենք այն սերն ու ջերմությունը, որին յուրաքանչյուրս էլ արժանի ենք: Հաճախ մեր մտքով անգամ չի անցնում, որ հենց մեր զուգընկերը, ամուսինը կամ կինը կարող է մեր ֆիզիկական ու հոգեբանական առողջությանը վնաս հասցնել: Հաճախ մենք տեղյակ ՄԻԱՎ-ի ու փոխանցման ուղիների մասին, ապրումակցում ու հասկանում ենք ՄԻԱՎ-ով…

Արդյոք տանն ապահո՞վ է

Արդյոք տանն ապահո՞վ է

Հետաքրքիր է, եթե ամենավտանգավոր և անապահով վայրը քեզ համար լինի քո տունը, շատ կանանց համար այդպես է: Զուգընկերոջ կողմից բռնությունը հանդիսանում է լուրջ սպառնալիք կնոջ առողջության և իրավունքներին ամբողջ աշխարհում:  Ըստ Համաշխարհային Առողջապահության Կազմակերպության 2013 թվականի կատարված ուսումնասիրությունների, որը կատարվել է տարբեր երկրներում յուրաքանչյուր երրորդ կինը իր կյանքի ընթացքում ենթարկվում է բռնության որևէ տեսակի իր զուգընկերոջ կողմից: Կանանց սպանությունների 40…

Հանդիպում «Մեմորիալի» հետ

Հանդիպում «Մեմորիալի» հետ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան մայիսի 20-ին հանդիպում ունեցավ «Մեմորիալ» ակախտրականության կենտրոնի ներկայացուցիչներ Օլգա Աբրամենկոյի և Ստեֆանիա Կուլաևայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզերում կանանց վաղ ամուսնության խնդիրները հատկապես ազգային փոքրամասնությունների դեպքում, բժիշկների ներգրավվածությունը և գրագիտությունը ընտանեկան բռնության զոհերի հետ աշխատանքում և առավել ակնհայտ հակախտրականության դեպքերը: