Նորություններ

Նարինե Դանիելյանի սպանության դատական գործի մասին

Նարինե Դանիելյանի սպանության դատական գործի մասին

Ամիսներ առաջ՝ 2016 թվականի սեպտեմբերի 19-ին,  Մեծամորում գրանցված կնասպանությունը ընդհատեց 38-ամյա Նարինե Դանիելյանի կյանքը։ Նրա ամուսինը՝ Արթուր Մելիքսեթյանը, Ակնալիճ-Զարթոնք ճանապարհին ծեծի էր ենթարկել կնոջն ու հասցրել կյանքի համար անհամատեղելի հարվածներ, ապա մարմինը նետել էր ջուրը։ Արթուրն ու Նարինեն քսանչորս տարվա ամուսիններ են եղել, ամուսնացել են, երբ Նարինեն ընդամենը 14 տարեկան է եղել։ Ունեն երեք անչափահաս երեխա։ Ամուսնական համատեղ կյանքի 25…

Խստորեն դատապարտում  ենք  Երևանի քաղաքապետի կին թեկնածուի և նրա դստեր հանդեպ բիրտ ուժի կիրառման փաստը

Խստորեն դատապարտում ենք Երևանի քաղաքապետի կին թեկնածուի և նրա դստեր հանդեպ բիրտ ուժի կիրառման փաստը

Մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, ՀՀԿ շտաբում  տեղի է ունեցել բռնություն, բիրտ ուժի ապօրինի և անթույլատրելի կիրառում՝   «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր՝ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, որի արդյունքում Փոստանջյանի դուստրը տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց՝ ուղեղի ցնցում ախտորոշմամբ: Զարուհի Փոստանջյանը Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբ էր եկել ընտրակաշառքի…

Կոալիցիայի հանդիպումը Երևանի քաղաքապետի կին թեկնածու՝ Զարուհի Փոստանջյանի հետ

Կոալիցիայի հանդիպումը Երևանի քաղաքապետի կին թեկնածու՝ Զարուհի Փոստանջյանի հետ

Մայիսի 10-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ներկայացուցիչները հանդիպեցին Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ։ Հանդիպման ընթացքում Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց իր կուսակցության ծրագրերը, որոնք ուղղված են կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի վերացմանը, ինչպես նաև կանանց տնտեսական և քաղաքական ակտիվության և մասնակցայնության խթանմանը, կանանց ներգրավվածության բարձրացմանը՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, քաղաքացիական և մշակութայի կյանքի բոլոր ոլորտներում։ Հանդիպման ընթացքում…

Նորարարական վավերագրական ներկայացում «Յոթ»-ը՝ Գյումրիում

Նորարարական վավերագրական ներկայացում «Յոթ»-ը՝ Գյումրիում

Հեդդա փրըդաքշն ԱԲ-ն, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» և Հայաստանում Շվեդիայի դեսպանատան հետ համատեղ ներկայացնում են «Յոթ» վավերագրական թատրոնը Գյումրիում։ Ներկայացումը տեղի կունենա մայիսի 20-ին, ժամը 18։00-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ք․ Գյումրի, Գայի 1): Կարդում են՝ Անահիտ Ֆարմանյանը՝ Ֆարիդա Ազիզի դերում, Աֆղանստան Արիկ Գրիգորյանը՝ Ինես Մքքորմաքի դերում, Հյուսիսային Իռլանդիա Ալլա Խաչատրյանը՝ Մարինա Պիսկլակովա-Փարքերի դերում, Ռուսաստան Հասմիկ Քոչարյանը՝ Հաֆսաթ Աբիոլայի դերում,…

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ունի նոր անդամներ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ունի նոր անդամներ

Ապրիլի 18-ին տեղի ունեցավ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» Ընդհանուր Ժողովը։ Ժողովի ժամանակ քննարկվեց Կոալիցիային նոր անդամների  հարցը։ Արդյունքում՝ Կոալիցիային միացավ ևս 3 կազմակերպություն՝ «Սպիտակի հելսինկյան խումբ», «Դիսըբիլիթի ինֆոն» և «Ագաթ» ՀԿ-ները։ Հանդիպման ընթացքում քննարկվեց Կոալիցիայի համատեղ ռազմավարությունը, ինչպես նաև միջդիսցիպլինար մոտեցումները՝ առավել ներառական և զգայուն միություն լինելու նպատակով։

Օրինականացնելով գենդերային կարծրատիպերը` ՀՀ դատական համակարգն ու գենդերային խտրականությունը գենդերային հիմքով ընտանեկան բռնությունների գործեր քննելիս

Օրինականացնելով գենդերային կարծրատիպերը` ՀՀ դատական համակարգն ու գենդերային խտրականությունը գենդերային հիմքով ընտանեկան բռնությունների գործեր քննելիս

Զեկույցը պատրաստվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կողմից ընտանեկան բռնության ու գենդերային խտրականության 8 գործի  մշտադիտարկման, այդ գործերով ներառված փաստաբանների, բռնությունից տուժած կանանց,  Կոալիցիայի անդամ կազմակերպությունների աշխատակիցների  հետ հարցազրույցների ու ՀՀ Արդարադատության նախարարության Դատալեքս դատական տեղեկատվական համակարգի միջոցով դատական գործերի հետազոտման արդյունքների և միջազգային իրավական պրակտիկայի համադրմամբ: Կոալիցիայի հիմնադրումից` 2010 թ-ից, Կոալիցիայի անդամները ներկա են գտնվել ընտանեկան ու գենդերային…

«Յոթը» վավերագրական ներկայացում

«Յոթը» վավերագրական ներկայացում

Մարդու իրավունքների օրը՝ դեկտեմբերի 10-ին Համազգային թատրոնում բեմադրվեց «Յոթ» վավերագրական ներկայացումը։ Դերերն ընթերցեցին՝ Զառա Բաթոյանը՝ Ֆարիդա Ազիզի դերում, Աֆղանստան Հայկ Պետրոսյանը՝ Ինես Մքքորմաքի դերում, Հյուսիսային Իռլանդիա Լուիզա Ներսիսյանը՝ Մարինա Պիսկլակովա-Փարքերի դերում, Ռուսաստան Նազիկ Ավդալյանը՝ Հաֆսաթ Աբիոլայի դերում, Նիգերիա Արամ Մանուկյանը՝ Անաբելլա Դե Լեոնի դերում, Գվատեմալա Հայկ Մելիքյանը՝ Մու Սոչուայի դերում, Կամբոջա Լարա Ահարոնյանը՝ Մուխթար Մայի դերում, Պակիստան [ess_grid alias="grid-46"]
Նորարարական վավերագրական ներկայացում «Յոթ»-ը՝ Հայաստանում

Նորարարական վավերագրական ներկայացում «Յոթ»-ը՝ Հայաստանում

Հեդդա փրըդաքշն ԱԲ-ն, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» և Հայաստանում Շվեդիայի դեսպանատան հետ համատեղ ներկայացնում են «Յոթը» վավերագրական թատրոնը Հայաստանում։ Ներկայացումը տեղի կունենա Դեկտեմբերի 10-ին, ժամը 19։00-ին, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում։ Կարդում են՝ Զառա Բաթոյանը՝ Ֆարիդա Ազիզի դերում, Աֆղանստան Հայկ Պետրոսյանը՝ Ինես Մքքորմաքի դերում, Հյուսիսային Իռլանդիա Լուիզա Ներսիսյանը՝ Մարինա Պիսկլակովա-Փարքերի դերում, Ռուսաստան Նազիկ Ավդալյանը՝ Հաֆսաթ Աբիոլայի դերում, Նիգերիա Արամ…

Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ

Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ը համաշխարհային շարժում է, որն ուղղված է կանանց դեմ բռնության բոլոր ձևերի վերացմանը: Նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ն անցկացվող միջոցառումների շրջանակում մարդիկ հնարավորություն են ստանում համատեղելու իրենց ջանքերն ըննդեմ գենդերային բռնության։ Քարոզարշավը տարեցտարի նոր թափ է ստանում և ավելի շատ մարդիկ են իրենց ձայնը բարձրացնում կանանց դեմ ուղղված բռնության դեմ պայքարին: Քարոզարշավն ուղղված է ամբողջ աշխարհի…