Նորություններ

Իրավիճակը Հայաստանի ՔԿՀ-ներում

Իրավիճակը Հայաստանի ՔԿՀ-ներում

Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի 2016 թվականի գործունեության տարեկան հաշվետվության շնորհանդես–քննարկումը։ Դիտորդների Խմբի անդամ, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը ներկայացրեց զեկույցի  «Պահման պայմաններ, գերբնակեցում»  գլուխը։  Զեկույցի հանրային քննարկմանը ներկա էին ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Քրեակատարողական հիմնարկների և մարմինների ներկայացուցիչները և Դիտորդների խմբի անդամներն ու փորձագետները։ Տեսանյութ. tv. azatutyun.am. «Սարսափելի…

Կացինը նոր էր, տեսե՞լ ես նկարները՝ մուտքում ընկած

Կացինը նոր էր, տեսե՞լ ես նկարները՝ մուտքում ընկած

Թագուհի Մանսուրյանի դատական գործով սեպտեմբերի 12-ի նիստի ընթացքում ցուցմունք տվեց  ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ ամուսնական համատեղ կյանքում եղել են բազմաթիվ վեճեր և կռիվներ։ Վլադիկ Մարտիրոսյանի պատմելով այդ օրը ինքը եկել էր երեխային տեսնելու, ապա վիճել էին ու ինքը զանգել էր ոստիկանություն և շտապօգնություն։ Ու մինչ Թագուհի ու Կարինե Մանսուրյանները ոստիկանությունում ցուցմունք էին տալիս, նա սպասում էր  պատուհանների տակ՝…

Նարինե Դանիելյանի մահը վրա է հասել կոկորդի սեղմման արդյունքում առաջացած շնչահեղձությունից

Նարինե Դանիելյանի մահը վրա է հասել կոկորդի սեղմման արդյունքում առաջացած շնչահեղձությունից

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է   Նարինե Դանիելյանի սպանության գործով դատաքննությունը։ Դատական վերջին նիստում  ամբաստանյալի պաշտպան Համլետ Ստեփանյանը  պնդում էր, որ ամբաստանյալը գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում, նաև երկար վիճաբանության ժամանակ կինը զայրույթ է առաջացրել և իր գործողություններով հրահրել ամուսնուն՝ հստակ գիտակցելով ինչ հետևանքներ կարող են լինել։ Պաշտպանը պնդել է, որ անցկացվի դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննություն, որը կհիմնավորի, որդյո՞ք ամբաստանյալը…

Դատաքննությունների մշտադիտարկման սեմինար՝ Թբիլիսիում

Դատաքննությունների մշտադիտարկման սեմինար՝ Թբիլիսիում

2017թ. հուլիսի 10-12-ը, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչներ՝  Մարիամ Կուրշուդյանը, Տաթևիկ Աղաբեկյանը,  Էդուարդ Մարտիրոսյանը մասնակցում էին Թբիլիսիի Մարդու Իրավունքների Տան կողմից կազմակերպված դատական գործընթացների մշտադիտակման մասնագետների  սեմինարին։ Այն անցկացվում էր «Ապահովելով   Մարդու իրավունքների  պաշտպանների ավելի լավ  պաշտպանվածությունը» ծրագրի շրջանակներում։ Եռօրյա սեմինարի ընթացքում հայ և վրացի իրավապաշտպանները՝  դասընթացավարներ Չերնիգովի Կրթական Մարդու Իրավունքների Տնից Սերգեյ  Բուրովը, Չերնիգորսկի մարզի Բախմակսկի  դատարանի դատավոր…

Անչափահաս երեխաների առկայությունը՝ մեղմացուցիչ հանգամանք

Անչափահաս երեխաների առկայությունը՝ մեղմացուցիչ հանգամանք

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Նարինե Դանիելյանի սպանության գործով դատաքննությունը։ Հուլիսի 11-ի նիստում տուժողի իրավահաջորդը դատարան ներկայացրեց միջնորդություն՝ Նարինե Դանիելյանի լեզվակի վնասվածքի վերաբերյալ փորձաքննություն անցկացնելու մասին: Նաև՝ դատարանը քննեց մեղադրյալ Արթուր Մելիքսեթյանի համար  ծանրացուցիչ և մեղմացուցիչ հանգամանքները: Դատարանը որոշեց, որ երկու անչափահաս երեխայի առկայությունը մեղմացուցիչ հանգամանք է: Որքան էլ  տարօրինակ է, բայց անչափահաս երեխաների առկայությունը հայաստանյան արդարադատության համակարգում…

Զարուհի Հովհաննիսյանը խոսեց մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումների մասին

Զարուհի Հովհաննիսյանը խոսեց մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումների մասին

2017 թվականի հուլիսի 5-ին, Բեսթ Վեստերն Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով` «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել` Մարդկային անվտանգության եւ անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» թեմայով: Համաժողովի ընթացքում՝ «Մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում՝ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության համատեքստում» ելույթով հանդես եկավ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը։ Նա ներկայացրեց ՀՀ օրենսդրական դաշտի անկատարությունը՝ Մարդկային անվտանգության համատեքստում՝ հավասարության և հակախտրականության քաղաքականության տեսանկյունից։…

«Ինքը իմ թագուհին ա եղել։ Ծեծել էլ եմ, սիրել էլ եմ»

«Ինքը իմ թագուհին ա եղել։ Ծեծել էլ եմ, սիրել էլ եմ»

Հունիսի 26-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ տեղի ունեցավ Նարինե Դանիելյանի սպանության գործով հերթական դատական նիստը։ Այս անգամ դատարանը հարցաքննեց ամբաստանյալ Արթուր Մելիքսեթյանին։ Ըստ ամբաստանյալի ընտանիքում վիճաբանություններ եղել են  ամեն առիթով: Վերջին անգամ վիճաբանություն եղել է դեպքից մի քանի  օր  առաջ՝ երեխային մանկապարտեղ տանելու հարցով։ Որդուն մանկապարտեզ  միասին  էին տանում-բերում: «Նարինեն բողոքում էր, որ ես չեմ թողում…

Կանանց խոշտանգումները ընտանեկան բռնության գործերում

Կանանց խոշտանգումները ընտանեկան բռնության գործերում

Հունիսի 26-ը խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է, և մի խումբ հասարակական կազմակերպություններ՝ «Ընդդեմ իրավական կամայականության», «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը», «Հելսինկյան ասոցիացիան» կազմակերպել էին  «Անպատժելիության դեմ պայքար և խոշտանգումների զոհերի վերականգնման իրավունք – 2017» խորագիրը կրող համաժողով։ Համաժողովին ներկա էին պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Միջոցառման նախաձեռնողները հերթական անգամ հիշեցրեցին, որ խոշտանգումներից զերծ լինելու իրավունքը անձի…

Ընտանեկան բռնություն. Հայաստանի քրեական արդարադատության կողմից չպատժվող ոճիր

Ընտանեկան բռնություն. Հայաստանի քրեական արդարադատության կողմից չպատժվող ոճիր

Հեղինակ՝ Անի Ճիլոզեան 2016 թվականի հուլիսին Թագուհի Մանսուրյանի և իր ծնողների վրա  կացինով դաժան հարձակում գործեց Վլադիկ Մարտիրոսյանը՝ նրա նախկին ամուսինը, ինչի արդյունքում սպանվեց Թագուհու մայրն ու ծանր վնասվածք ստացան ինքն ու հայրը: Այս միջադեպից առաջ Մարտիրոսյանը շարունակաբար սպառնացել է Մանսուրյանի ընտանիքին, իսկ Մանսուրյանն էլ իր հերթին բազմիցս դիմել է ոստիկանություն: Չնայած դիմումներին, Մանսուրյանի անվտանգությունը չի ապահովվել, ինչը ցույց է…