Նորություններ

Ընտանեկան բռնության առանձնահատկությունները՝ սոցիալական աշխատողների աչքերով

Ընտանեկան բռնության առանձնահատկությունները՝ սոցիալական աշխատողների աչքերով

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ «Կանանց աջակցման կենտրոնում» հունվարի 31-ին կայացավ երրորդ դասընթացը՝ սոցիալական աշխատողների համար։ Դասընթացին մասնակցում էին Մալաթիա-Սեբաստիայի, Աջափնյակի, Էրեբունու սոցիալական ապահովության տարածքային բաժնի սոցիալական աշխատանք կատարող մասնագետները։ Դասընթացի ընթացքում մանրամասն ներկայացվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եվ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքն ու իրավական ակտում ամրագրված բոլոր կարևոր դրույթները։ Հատկապես մանրամասն ներկայացվեցին օրենքում…

Կայացավ երկրորդ դասընթացը՝ սոցիալական աշխատողների համար

Կայացավ երկրորդ դասընթացը՝ սոցիալական աշխատողների համար

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ «Կանանց աջակցման կենտրոնում» հունվարի 30-ին կայացավ երկրորդ դասընթացը՝ սոցիալական աշխատողների համար։ Դասընթացին մասնակցում էին Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթուն համայնքի սոցիալական ապահովության տարածքային բաժին, «ՍՕՍ Մանկական գյուղեր» հիմնադրամ սոցիալական աշխատանք կատարող մասնագետները։ Դասընթացն ուներ երկու բաղադրիչ․ առաջինը նվիրված էր ընտանեկան բռնություն երևույթին և ներկայացնում էր բռնության արմատները, առանձնահատկությունները, վիճակագրությունն ու ազդեցությունները: Դասընթացի երկրորդ մասում ներկայացվում էին ընտանեկան…

Համագործակցություն՝ հանուն ավելի հաշվետու սոցիալական պետության

Համագործակցություն՝ հանուն ավելի հաշվետու սոցիալական պետության

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ «Կանանց աջակցման կենտրոնում» հունվարի 29-ին մեկնարկեց առաջին դասընթացը՝ սոցիալական աշխատողների համար։ Դասընթացին մասնակցում էին Նոր Նորքի սոցիալական ապահովության տարածքային բաժնի, Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնական դպրոցի, Աշխատանքի եվ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աշխատանք կատարող մասնագետները։ Դասընթացի նպատակն  էր իրազեկել Հայաստանում  վերջերս ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եվ ընտանիքում համերաշխության վերականգնման…

Օրենքով արգելված գենդերային խտրականության ձևերի ցանկը սպառիչ չէ․ օրենքի վերլուծություն

Օրենքով արգելված գենդերային խտրականության ձևերի ցանկը սպառիչ չէ․ օրենքի վերլուծություն

Հունվարի 25-ին, ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Փարիզ սրահում կայացավ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հետազոտության ներկայացումը։ Հետազոտությունն իրականացվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պայքարելով գենդերային բռնության դեմ Հայաստանում իրազեկվածության բարձրացման և ջատագովության միջոցով» ծրագրի շրջանակներում: Հետազոտության ներկայացում-քննարկմանը մասնակցում էին պետական և…

Սահմանափակ պաշտպանություն և օգնություն ընտանեկան բռնություն վերապրածների համար․ HRW զեկույց

Սահմանափակ պաշտպանություն և օգնություն ընտանեկան բռնություն վերապրածների համար․ HRW զեկույց

Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաների կյանքը և բարեկեցությունը վտանգված է, քանի որ Հայաստանի կառավարությունը չի կարողանում ապահովել նրանց պաշտպանությունը. իր զեկույցում հայտարարել է Human Rights Watch-ը: Հայաստանի խորհրդարանը 2017թ. դեկտեմբերին ընդունել է ընտանիքում բռնության մասին օրենք, սակայն կանայք և երեխաները կշարունակեն մնալ վտանգի տակ այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը արմատապես չի փոխի բռնության վերաբերյալ բողոքներին ոստիկանության արձագանքման և…

Հանդիպում-քննարկում ՀՀ քննչական կոմիտեի հետ

Հանդիպում-քննարկում ՀՀ քննչական կոմիտեի հետ

Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ  ՀՀ քննչական կոմիտեի և Ընդդեմ կականց նկատմամբ բռնության կոալիցիայի միջև հանդիպում-քննարկում՝ «2016-2017թթ. ընթացքում ընտանեկան և սեռական բռնության դեմ պայքարի ոլորտում համագործակցության զարգացումը» թեմայով։ Քննարկվեցին ընտանեկան և սեռական բռնության դեմ պայքարի ոլորտում զարգացումներին ու խնդիրների վերլուծությանը, բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքի ընթացքում համագործակցության և ԸՍԲ դեպքերի կամ քրեական գործերի լուսաբանմանը վերաբերող հարցեր։ «2016-2017թթ. ընթացքում ընտանեկան և սեռական բռնության դեմ…
Նոր դասընթացներ համալսարաններում

Նոր դասընթացներ համալսարաններում

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան սկսել է դասընթացներ ընատանեկան բռնության թեմայով։ Այն կազմակերպվում է «Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակ»-ի շրջանակներում` Երևանի և մարզերի ԲՈՒՀ-երում։ Առաջին դասընթացն իրականացվեց Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում՝ Անգլերենի և հոգեբանության բաժնի 25 ուսանողի հետ։ Դասընթացավար Լիդա Մինասյանը ներկայացրեց ընտանեկան բռնության խնդիրները Հայաստանում, ինչպես այն կանխարգելել և աշխատել բռնությունը վերապրած անձանց հետ։

Ավանդույթը օրենքի կարգավորման հիմք չէ

Ավանդույթը օրենքի կարգավորման հիմք չէ

Ակցիա ՀՀ կառավարության շենքի առջև Նոյեմբերի 23-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան՝ «Ավանդույթը օրենքի կարգավորման հիմք չէ» խորագրով բողոքի ակցիաանցկացրեց ՀՀ կառավարության շենքի առջև: Դեռևս ՀՀ կառավարության նախորդ նիստում՝ նոյեմբերի 16-ին, գործադիրը հավանության էրարժանացրել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերտառությամբ օրենքի նախագիծը: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իր անհամաձայնությունն է հայտնել Նախագծի  կոնցեպտուալ փոփոխության վերաբերյալ, որի արդյունքում մոտեցումը անհատի պաշտպանության ու աջակցության շեշտադրումից փոխվել է  դեպի ընտանեկան համերաշխություն, ինչն  իրավական որևէ սահմանում չունի և հակասության մեջ է մտնում միջազգային իրավական ձևակերպումների հետ։  Նախագծում տեղ է գտել նաև  «ընտանիքում…
Դիտարկումներ և առաջարկներ

Դիտարկումներ և առաջարկներ

Դիտարկումներ և առաջարկներ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Սույն թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ Կառավարությունը 1433-Ա որոշմամբ հավանություն տվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերտառությամբ օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերի փաթեթին (այսուհետ՝ Նախագիծ), որոնցում տեղ են…