Նորություններ

Առաջարկներ ՀՀ “Ընտրական օրենսգրքի” փոփոխությունների շուրջ

Առաջարկներ ՀՀ “Ընտրական օրենսգրքի” փոփոխությունների շուրջ

«ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /Առաջարկներ/   ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ Հայաստանի Հանրապետության կողմից 1993 թվականին ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի[1] վավերացմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է բացառել կանանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսեւորում, ազգային օրենսդրությամբ ամրագրել տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության սկզբունքն ու երաշխավորել, որ պետական մարմիններն ու հաստատությունները գործեն այդ պարտավորություններին համապատասխան։ Կանանց եւ…

Բաց նամակ՝  ՀՀ վարչապետին

Բաց նամակ՝ ՀՀ վարչապետին

Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգություն ենք հայտնում Հայաստանում քաղաքական որոշումների կայացման մակարդակում, այդ թվում` ՀՀ Ազգային ժողովում կանանց ցածր ներկայացվածության առնչությամբ, ինչը ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածով ամրագրված սեռերի իրավահավասարության սկզբունքի ուղղակի խախտում է և վկայում է կառավարման համակարգում մարդկային կապիտալի ոչ արդյունավետ օգտագործման մասին՝ վտանգելով երկրի կայուն զարգացման ընթացքը: ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացին ընդառաջ, հիմք ընդունելով՝ կանանց և տղամարդկանց հավասար…

Զարուհի Բաթոյանը՝ փոխնախարար

Զարուհի Բաթոյանը՝ փոխնախարար

Սրտանց շնորհավորում ենք մեր սիրելի գործընկեր, “Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի” անդամ Զարուհի Բաթոյանին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար նշանակվելու կապակցությամբ։ Վստահ ենք, որ բոլոր արժեքները, որոնք կրում է Կոալիցիան կփոխանցվեն կառավարություն, ստեղծելով նոր որակ ու ընկալումներ։

Երբ ղեկին կին է, դա ֆորսմաժոր չէ

Երբ ղեկին կին է, դա ֆորսմաժոր չէ

Հունիսի 3-ին Արմենիա հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Սուր անկյուն» հաղորդաշարի 288-րդ թողարկման ժամանակ  ( դիտել 49:26 րոպեից), անդրադարձ եղավ նաև ճանապարհատրանսպորտային պատահարներին, որոնցից երկուսը՝ կին վարորդների մասնակցությամբ։  «Սուր անկյան» հաղորդավար Վահե Ղազարյանը  թողարկման ժամանակ նկարագրելով   տեղի ունեցած վթարները հնչեցրել է հետևյալ արտահայտությունը․ «Երբ ղեկին կին է՝ արդեն ֆորսմաժոր է», ապա ուղիղ դիմելով կանանց, հավելել․ «Սիրելի կանայք, նախքան ղեկին նստելն անհրաժեշտ է լավ…

Դասընթաց ընտանեկան բռնության թեմայով

Դասընթաց ընտանեկան բռնության թեմայով

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան   մայիսի 30-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում իրականացրեց դասընթաց՝ «Ի՞նչ է ընտանեկան բռնությունը և Հայաստանում դրա իրավակարգավորումները» թեմայով։ Դասընթացին մասնակցում էին  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ կազմակերպությունների՝ «Կանանց աջակցման կենտրոնի» և «Կանանց իրավունքների կենտրոնի» շահառուները։ Դասընթացի հիմնական նպատակն էր ընտանեկան բռնություն վերապրած կանանց՝ ընտանեկան բռնության կանխարգելման նոր օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումներին հաղորդակից դարձնելը։ Ինչպես հայտնի է, անցյալ տարի…

Պահանջում ենք ատելության հիմքով հանցագործությունների արդար եւ արդյունավետ քննություն

Պահանջում ենք ատելության հիմքով հանցագործությունների արդար եւ արդյունավետ քննություն

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում սեռական կողմնորշմամբ եւ գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության հիմքով հանցագործությունների ոչ արդյունավետ քննության եւ անպատժելիության փաստի առթիվ։ Մեկ ամսվա ընթացքում Երևանում տեղի է ունեցել ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության հիմքով երկու աղմկահարույց հանցագործություն, որի արդյունքում տուժողները ստացել են մարմնական վնասվածքներ։ Փետրվարի 27-ին իր բնակարանում ծեծել էին տրանսգենդեր անձի, ապա այրվել էր վերջինիս տունը։…

Տեսանյութում ծաղրել են անազատության մեջ գտնվող կանանց

Տեսանյութում ծաղրել են անազատության մեջ գտնվող կանանց

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին է դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» ծրագրի 2018թ. մարտի 9-ի թողարկման ժամանակ ներկայացված՝ «Աբովյան» ՔԿՀ-ում պատիժ կրող կանանց մասնակցությամբ սյուժեի վերաբերյալ։ Ըստ բողոքի հեղինակի, «Տեսանյութում ակնհայտ ծաղրում են անազատության մեջ գտնվող կանանց՝ դա ներկայացնելով որպես մարտի…

Իրավաբանի թափուր հաստիք

Իրավաբանի թափուր հաստիք

Աշխատանքի նկարագրություն Տրամադրել ընթացիկ իրավաբանական օժանդակություն և իրավական վերլուծություն Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիային Ակնկալվող մասնագետ Իրավաբան Գործատու Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա Պայմանագրի տևողություն Ապրիլի 1, 2018 — հունվարի 31, 2019 երկարացման հնարավորությամբ Աշխատաժամանակ 70% ներգրավվածություն Ամենօրյա հասանելիություն Դիմումների վերջնաժամկետ Մարտի 15, 2018 Աշխատանքի նկարագրություն Մշակել, վերանայել և մեկնաբանել օրենքներ, օրինագծեր, ենթաօրենսդրական ակտեր, իրավական փաստաթղթեր, պետական քաղաքականություններ, ռազմավարական ծրագրեր…
Սոցիալական աշխատանքը բարդանում է, երբ կրթական համակարգում գործում են կարծրատիպերը

Սոցիալական աշխատանքը բարդանում է, երբ կրթական համակարգում գործում են կարծրատիպերը

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ «Կանանց աջակցման կենտրոնում» փետրվարի 2-ին կայացավ չորրորդ դասընթացը՝ սոցիալական աշխատողների համար։ Դասընթացին մասնակցում էին Շենգավիթի սոցիալական ապահովության տարածքային բաժնի սոցիալական աշխատողները։ Դասընթավարներ Նարինե Մանուկյանն ու Նինա Քանքանյանը ներկայացրեցին Ընտանեկան բռնության արմատներն ու առանձնահատյությունները, բռնության տեսակները, զոհի և բռնարարի կերպարը, մանարամասն կանգ առան հոգեբանական տրավմա հասկացության ու դրա դրսևորումների վրա, անդրադարձան զոհի հետ աշխատանքի առանձնահատկություններին, ուղղորդման…