Նորություններ

Հայտարարություն կնասպանության դեպքի վերաբերյալ

Հայտարարություն կնասպանության դեպքի վերաբերյալ

2018 թվականի դեկտեմբերի 2-ին դաժան ծեծի հետևանքով Գյումրիում մահացել է 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղազարյանը: Անհայտ անձը վաղ առավոտյան հարձակվել է Գյումրու Սլաբոդկա թաղամասում բնակվող, 1961 թվականին ծնված կնոջ վրա, որն այդ պահին դուրս է եկել աշխատանքի՝ փողոցը մաքրելու։ Կինը հիվանդանոց տեղափոխվելով այդպես էլ ուշքի չի եկել և մահացել է հասցված` կյանքի համար անհամատեղելի վնասվածքներից։ Նրա մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա,…

Բացառենք ատելության խոսքը.

Բացառենք ատելության խոսքը.

ԿՈՉ 2018 Թ. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ՝    ԲԱՑԱՌԵ՛ՆՔ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ Մենք` 2018 թ. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդար ու խաղաղ ընթացքով մտահոգ հասարակական կազմակերպություններս, ու ԶԼՄ-ները դիմում ենք ընտրությունների բոլոր մասնակիցներին և, նախևառաջ, քաղաքական ուժերին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում ատելության խոսքը բացառելու կոչով: Փաստելով, որ Հանրապետությունում, վերջին (2017-2018թ.) ընտրությունների ժամանակ հնչեցվող ատելության խոսքը տեղափոխել է քաղաքական բանավեճը անձնական վիրավորանքների և սպառնալիքների դաշտ, բազմապատկվել է…

Անհետաձգելի միջամտությունը իրավապահ մարմիններում չի ընկալվում, որ պետք է տրվի անհապաղ

Անհետաձգելի միջամտությունը իրավապահ մարմիններում չի ընկալվում, որ պետք է տրվի անհապաղ

Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում» թեմայով, որին մասնակցում էին «Կանանց աջակցման կենտրոն»-ի ղեկավար Մարո Մաթոսյանը, «Կանանց աջակցման կենտրոն»-ի ներկայացուցիչ, Հասմիկ Գևորգյանը և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունը տարածել էր հաղորդագրություն, որով տեղեկացնում էր կնասպանության մասին։ Համաձայն հաղորդագրության՝…

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հայտարարությունը՝ կնասպանության դեպքով

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հայտարարությունը՝ կնասպանության դեպքով

2018 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունը տարածել էր հաղորդագրություն, որով տեղեկացնում էր կնասպանության մասին։ Համաձայն հաղորդագրության՝  նոյեմբերի 11-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել 20-ամյա Քրիստինե Իսկանդարյանին։ Ոստիկանությունը պարզել է, որ Քրիստինեին ծեծի է ենթարկել զուգընկերը՝ Իլլարիոն Նունուշյանը՝ կնոջը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի  վնասվածքներ: Բռնություն գործադրած անձը նույն օրը բերման է…

նոյեմբերի 25-ին նվիրված ցուցադրության հրավեր

նոյեմբերի 25-ին նվիրված ցուցադրության հրավեր

«Ըննդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հրավիրում է կանանց և աղջիկների դեմ բռնության թեմաներով ստեղծագործող արվեստագետներին՝ մասնակցելու  «Կանանց դեմ ուղղված բռնության միջազգային օրվան»՝ նոյեմբերի 25-ին նվիրված ցուցադրությանը։ Ցուցադրությունը կկայանա Երևանի կենտրոնական պուրակներից մեկում /ԱԺ-ի մերձակա այգի, «Սիրահարների պուրակ», «Ազատության հրապարակ»/։ Մասնակցության համար խնդրում ենք  դիմել մեզ մինչև նոյեմբերի 16-ը, հետևյալ հասցեով՝  [email protected], վերնագրում նշելով «ցուցադրություն» բառը։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»…

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացման դասընթաց

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացման դասընթաց

Հոկտեմբերի 6-7-ը  «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացման դասընթաց՝ ընտանեկան և գենդերային բռնության թեմայով։ Երկօրյա դասընթացն արդյունքն է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի  համագործակցության, իսկ նպատակը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ընտանեկան և գենդերային բռնության թեմայով կարողությունների զարգացումը։ Դասընթացի փորձագիտական խումբը ներառում էր ինչպես միջազգային,…

Հոկտեմբերի 1-ը՝ Երևանում, Գյումրիում և Սպիտակում

Հոկտեմբերի 1-ը՝ Երևանում, Գյումրիում և Սպիտակում

«Եթե ես ձեզ 10 տարի առաջ հանդիպեի, իմ կյանքը բոլորովին այլ կլիներ»,- ասաց Ավանի բնակիչ կանացից մեկը` վերցնելով ընտանեկան բռնության դեմ պայքարին ուղղված հանրային իրազեկման թերթիկները։ «Հիմա ես այս նյութերը կտամ աղջկաս, թող իմանա և ուրիշ տեսակի ընտանիք կազմի»։  Նման արշավներ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իրականացնում է ամեն տարի  Հոկտեմբերի 1-ին՝ Ընտանեկան բռնության կանխարգելման ազգային օրվա կապակցությամբ։ Այս տարի հոկտեմբերի…

Իմ քայլն ընդդեմ ընտանեկան բռնության

Իմ քայլն ընդդեմ ընտանեկան բռնության

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ը նշում է որպես ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐ։ 2010թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Սա միակ դեպքը չէր Հայաստանում, սակայն իր դաժանությամբ ցնցեց հասարակությանը: Դեպքից հետո ընտանեկան բռնության խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունները միավորվեցին՝ ստեղծելով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որի պահանջն էր արդար դատավարություն, ընտանեկան բռնության…

Կոալիցիան մասնակում է Ֆրանկոֆոնիայի 11-րդ կոնֆերանսին

Կոալիցիան մասնակում է Ֆրանկոֆոնիայի 11-րդ կոնֆերանսին

“Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան” մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 11րդ կոնֆերանսին: Կոնֆերանսի թեման` “Ապրել միասին սոլիդարության մեջ, կիսել մարդասիրական արժեքներն ու հարգանքը բազմազանության նկատմամբ. խաղաղության և բարգավաճմամ աղբյուր ֆրանկոֆոն տարածքում”։ ԲՀՀ-Հայաստանի ներկայացուցիչ Հայարփի Պապիկյանը խոսեց կանանց իրավունքների և քաղաքացիական հասարակության դերի մասին, մասնավորապես Ընդդեմ կանանց նկատմամբ կոալիցիայի ներդրման՝ Ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրության ընդունման գործում։ Ինչպես նաև սեռով պայմանավորված հղիության ընդհատման և այլ…