Նորություններ

Պահանջում ենք վերականգնել Խաչատուրյան քույրերի նկատմամբ արդարությունը

Պահանջում ենք վերականգնել Խաչատուրյան քույրերի նկատմամբ արդարությունը

2018 թվականի հուլիսի 2-ին Քրիստինա, Մարիա եւ Անգելինա Խաչատուրյանները (համապատասխանաբար 19, 18 եւ 17 տարեկան) Մոսկվա քաղաքում սպանել էին իրենց հորը՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, ով տարիներ շարունակ դաժանաբար բռնության էր ենթարկել աղջիկներին։ Գործի քննությամբ պարզվել էր, որ 17-ամյա Անգելինա Խաչատուրյանը հորը 35 դանակի հարված էր հասցրել, իսկ մյուս երկու քույրերը հարվածելուց բացի նաեւ ինքնապաշտպանության միջոց՝ պղպեղի արցունքաբեր խառնուրդ պարունակող սփրեյ…

Կայքի պատրաստման մրցույթ

Կայքի պատրաստման մրցույթ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան համագործակցության է հրավիրում մասնագետների և կազմակերպությունների՝ կազմակերպության վեբ կայքի թարմացման և ընտանեկան բռնության դեպքերի հարթակի բարելավման համար։ Մասնագետը/կազմակերպությունը պատասխանատու է իրականացնել ստորև նշված աշխատանքները՝ թարմացնել կայքի ներկայիս նախագիծը, մշակել կայքի նոր դիզայնը, ծրագրավորել և թեստավորել կայքի նոր տարբերակը, ուժեղացնել կայքի պաշտպանական մեխանիզմները, ներկայացնել և ուսուցանել կայքի կառավարման համակարգը, իրականացնել կայքի սպասարկման նախնական աշխատանքները, բարելավել ընտանեկան…

«Ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» ազգային համաժողով

«Ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» ազգային համաժողով

Մայիս 27-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ  «Ընտանեկան բռնությունը Հայաստանում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» խորագրով ազգային համաժողովիը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Զարգացման  ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հետ համագործակցությամբ, ԵՄ ֆինանսավորմամբ։ Միջոցառումը նվիրված էր ընտանեկան բռնության դեմ պայքարի…

Ընտանեկան բռնության դեդպքում հաշտություն կնքել, նշանակում է հերթական անգամ մարդուն ակամայից մղել բռնության տիրույթ

Ընտանեկան բռնության դեդպքում հաշտություն կնքել, նշանակում է հերթական անգամ մարդուն ակամայից մղել բռնության տիրույթ

Ընտանիքի միջազգային օրը «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկմանը, մասնակցում էին Կոալիցիայի անդամներ Հասմիկ Գևորգյանն ու Զարուհի Հովհաննիսյանը։ Քննարկվում էր ընտանիքում բռնության իրազեկման բացը, կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գեւորգյանը նշեց, որ 2010-ին, երբ սկսել էին աշխատել, ունեին 50 զանգ, մինչդեռ հիմա թեժ գծին ավելի քան 2000 զանգ են ունենում տարեկան կտրվածքով: «Սա ցույց է…

Կնասպանության դեպք՝ պետական մարմինների անգործության հետևանքով

Կնասպանության դեպք՝ պետական մարմինների անգործության հետևանքով

Հերթական կնասպանության դեդպքը․ 30-ամյա Մարիամ Ասատրյանը սպանվել է մայիսի 9-ին՝   Արարատի մարզի Այնթապ գյուղին հարակից դաշտամիջյան տարածքում ռետինե խողովակով, փայտյա մահակով և այլ առարկաներով իր վաղեմի ծանոթի կողմից դաժան  ծեծի ենթարկվելու արդյունքում։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ կազմակերպության՝ «Կանանց աջակցման կենտրոնի» ներկայացուցիչները բազմիցս՝ 2017 թվականից ի վեր տեղեկացրել են իրավապահ մարմիններին Մարիամ Ասատրյանին սպառնացող վտանգի մասին, սակայն՝ սպառնալիքը մեղմելու…

Երեխաների դեմ սեռական հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության ներկայացված տեղեկատվությունն ամբողջական չէ

Երեխաների դեմ սեռական հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության ներկայացված տեղեկատվությունն ամբողջական չէ

Սույն թվականի մայիսի 6-ին ՀՀ ոստիկանության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ տիկին Նելլի Դուրյանը ներկայացնելով անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնամխելության դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրությունը՝ հայտնել է, որ տարիների կտրվածքով անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքերը նվազել են։ Ըստ ներկայացրած տվյալների՝ 2016 թվականին անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններով գրանցվել է 80 դեպք, 2017 թվականին՝ 71 դեպք, 2018…

Նաիրա Զոհրաբյանի արձագանքը խտրական էր

Նաիրա Զոհրաբյանի արձագանքը խտրական էր

Ապրիլի 5-ին ԱԺ «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր պարբերական դիտարկման վերաբերյալ քննարկում, որին մասնակցում էին Կառավարության, ԱԺ-ի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հարկ է նշել, որ նմանատիպ քննարկումը իր տեսակի մեջ առաջինն էր, երբ ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման հանձնարարականները քննարկվում էին ԱԺ-ում՝ տարբեր շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ և…

Հայաստանում օրական 17 կին ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվել

Հայաստանում օրական 17 կին ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվել

2018 թվականի ընթացքում Հայաստանի քննչական կոմիտում քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ՝ նախորդ տարվա 458-ի դիմաց: Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ 13%-ով աճ է գրանցվել: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում գրանցված հանցագործությունների մեծ մասը կատարվել է ամուսնու կողմից: #CivilNet #ՍիվիլՆեթ #թվերըխոսումեն

Գենդերային խտրականությունը Հայաստանի կրթական համակարգում

Գենդերային խտրականությունը Հայաստանի կրթական համակարգում

Հայաստանում որակյալ կրթական համակարգ ստեղծելու անհրաժեշտությունն առաջնային է, սակայն դրա ճանապարհին կան բազմաթիվ դժվարություններ, որոնց թվում է նաև գենդերային անհավասար միջավայրը հայաստանյան դպրոցներում։ Ինչպես ցույց են տալիս «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության «Կրթության իրավունքի հասանելիության և հավասարության հիմնախնդիրները ՀՀ հանրակրթության ոլորտում» հետազոտության արդյունքները, հայաստանյան հասարակության մեջ, այդ թվում՝ ուսուցիչների միջավայրում, կան երեխաների կրթությանն ու մոտիվացմանը վերաբերող կարծրատիպային մոդելներ, որոնք վերարտադրվում են աշակերտների մոտեցումներում…