Հայերեն

«Ընտանեկան բռնության ենթարկված անձանց ծառայություն մատուցող աջակցության կենտրոնների առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները» հետազոտության նպատակն է վեր հանել 2020 թվականից ի վեր Հայաստանի 10 մարզում գործող ընտանեկան բռնության ենթարկված անձանց ծառայություն մատուցող աջակցության կենտրոնների աշխատանքը խոչընդոտող օրենսդրական և ընթացակարգային բացերը, ինչպես նաև իրավապահ մարմինների, պետական կառույցների և կրթական հաստատությունների հետ համագործակցության արդյունավետությունը նվազեցնող խնդիրները։
Այդ նպատակին հասնելու համար դիտարկվել են աջակցության կենտրոնների հնարավորությունները՝ ֆինանսական, մասնագիտական,
նյութատեխնիկական, աջակցության կենտրոնների հասանելիությունն ու ճանաչելիությունը տվյալ մարզում բնակվողների շրջանում, աջակցության կենտրոնների համագործակցությունը պետական կառույցների, այդ թվում իրավապահ մարմինների հետ, աջակցության կենտրոնների աշխատանքը
խոչընդոտող կամ բարդացնող համակարգային, օրենսդրական կամ ընթացակարգային խնդիրները, աջակցության կենտրոնների աշխատանքը
խոչընդոտող կարծրատիպերը։
Զեկույցն ամփոփվում է առաջարկներով, որոնք կօգնեն պատկան մարմիններին՝ իրավական ընթացակարգերի մշակման և իրագործման ճանապարհին։