Հայտարարություններ

Դիմեք մեզ, եթե ԴԱՀԿ-ն չի կատարում պարտականությունները

Դիմեք մեզ, եթե ԴԱՀԿ-ն չի կատարում պարտականությունները

Հարգելի քաղաքացիներ, այն ծնողները, որոնք ունեն երեխաներին հանձնելու կամ տեսակցություն կազմակերպելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական վճիռներ, սակայն ՀՀ ԴԱՀԿ ծառայությունը չի կատարում դրանք, խնդրում ենք զանգահարել 094488480 հեռախոսահամարով։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

Հայտարարություն Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի վերաբերյալ

Հայտարարություն Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի վերաբերյալ

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որպես ընտանեկան բռնության խնդրով զբաղվող կազմակերպությունների միություն, տարիներ շարունակ հետամուտ է եղել «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենսդրության մշակմանն ու ընդունմանը: Այսօր, երբ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն արդեն ձեռնամուխ է եղել այս օրենքի նախագծի մշակման գործընթացին և դեռևս 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հայտարարել, որ սկսվում են աշխատանքները շահագրգիռ կողմերի և ոլորտում աշխատող մասնագետների հետ, կոալիցիայի ներգրավվածությունը բավարար…

Տվեք ինձ իմ երեխային: Ակցիա ԴԱՀԿ-ի դիմաց

Տվեք ինձ իմ երեխային: Ակցիա ԴԱՀԿ-ի դիմաց

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան 2016 թվականի նոյեմբերի 1-ին կազմակերպել է ակցիա՝ բարձրաձայնելով  ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության ապօրինի գործողությունները: Մեր դիտակետում կան երեխաների խնամքի հետ կապված դատաական բազմաթիվ վճիռներ, որոնք այդպես էլ ի կատար չեն ածվել: Շատ հաճախ, երբ դատական վճիռը վերաբերվում է երեխաներին, հարկադիր կատարման ծառայությունը թերանում է և իր լիազորությունները չի կատարում, կամ կատարում է իր լիազորություններից…

Կյա՞նք, թե ռեյտինգ

Սույն թվականի հուլիսի 8-ին Երևանում տեղի ունեցավ արյունալի մի սպանություն, կացնահարվեց մի ամբողջ ընտանիք, որի մայրը զոհ գնաց փեսայի հերթական հարձակմանը: Դեպքից մի քանի ամիս առաջ, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի «Վտանգավոր լռություն» թողարկման ընթացքում, դուք միակողմանիորեն դիտարկելով ընտանիքի խնդիրը և բռնարար փեսային՝ Վլադիկ Մարտիրոսյանին ներկայացնելով որպես տուժող, հորդորել էիք ամեն գնով վերականգնել ընտանիքն ու վերադարձնել կնոջը համատեղ կյանք: Այդ թվում խախտելով…

Բողոքի ակցիա #ոչ կիսաբաց լուսամուտներին

Բողոքի ակցիա #ոչ կիսաբաց լուսամուտներին

Օգոստոսի 9-ին, ժամը՝ 10:00-ին, «Ա-Թի-Վի» հեռուստաընկերության դիմաց (հասցեն՝ Երևան, Եղվարդի խճուղի, 1), Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կազմակերպում է բողոքի ակցիա: Մի քանի օր առաջ Երևանում տեղի ունեցավ արյունալի մի սպանություն, կացնահարվեց մի ամբողջ ընտանիք, որի մայրը զոհ գնաց փեսայի հերթական հարձակմանը: Դեպքից մի քանի ամիս առաջ, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարն իր «Վտանգավոր լռություն» թողարկման ընթացքում միակողմանիորեն դիտարկելով ընտանիքի խնդիրը և…

Պահանջում ենք ազատ արձակել Անի Նավասարդյանին և քաղաքացիական ակտիվիստներին

Պահանջում ենք ազատ արձակել Անի Նավասարդյանին և քաղաքացիական ակտիվիստներին

Սույն թվականի հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի շենքը գրավելու գործողությանը հետևեցին բողոքի ակցիաներ Երևանի Ազատության հրապարակում, այնուհետև Խորենացու փողոցում, որտեղ իսկ տեղակայված է ՊՊԾ գունդը՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների և նրանց կողմից առաջ քաշված պահանջների, այն է՝ ՀՀ նախագահի հրաժարականը և քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը: Նույն օրը և դրան հաջորդող հավաքների ժամանակ…

Դատապարտում ենք ոստիկանության ուժերի գործողությունները խաղաղ քաղաքացիների նկատմամբ

Դատապարտում ենք ոստիկանության ուժերի գործողությունները խաղաղ քաղաքացիների նկատմամբ

Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը հետևել են ոստիկանության կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ հետապնդումներ: Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ցանցը դատապարտում է հուլիսի 17-ին և 18-ին ոստիկանության ուժերի գործողությունները խաղաղ քաղաքացիների նկատմամբ, մասնավորապես՝ անօրինական բերման ենթարկելու, նրանցից շատերին բռնության ենթարկելու, 3 ժամից ավել առանց կարգավիճակ սահմանելու, ինչպես նաև անօրինական վայրում պահելու քայլերը: Միայն հուլիսի 17-ին ՀՀ…

Հյուման ռայթս հաուս Երևանի հայտարարությունը կացնահարման դեպքի կապակցությամբ

Հյուման ռայթս հաուս Երևանի հայտարարությունը կացնահարման դեպքի կապակցությամբ

Հյուման ռայթս հաուս Երևանը գտնում է, որ 2016 թ. հուլիսի 8-ի դաժան սպանության դեպքը ակնհայտ է դարձնում Հայաստանի իրավապահ և արդարադատության համակարգերի արմատացած խնդիրները։ Դրանք ոչ միայն չեն կարողանում արդյունավետ արձագանքով կանխել ընտանեկան բռնությունները, այլև բռնությունը սովորական դարձնող, խրախուսող հաստատություններ են։ Հյուման ռայթս հաուս Երևանը միանում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարությանը և դատական սխալ թույլ տված դատավորներին պատասխանատվության…

Կանանց ռեսուրսային կենտրոնի հայտարարությունը կացնահարման դեպքի կապակցությամբ

Կանանց ռեսուրսային կենտրոնի հայտարարությունը կացնահարման դեպքի կապակցությամբ

2016թ. հուլիսի 8ին Երևան քաղաքի Շենգավիթ համայնքում տեղի ունեցած ահասարսուռ հանցագործության զոհերից մեկը՝ Թագուհի Մանսուրյանը, դեռ հունվար ամսին ահազանգել էր «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ին կից գործող Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի թեժ-գծին: Ամուսնալուծված լինելով՝ Թագուհին շարունակական կերպով հետապնդվում էր նախկին ամուսին՝ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից, ով մշտապես ծեծել և նվաստացրել էր կնոջը, անգամ այն ժամանակ, երբ վերջինս հղի էր: Ամուսնալուծվելուց հետո Վլադիկը…