Հայտարարություններ

Ընտանեկան բռնությունը հանցագործություն է

Ընտանեկան բռնությունը հանցագործություն է

Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր 01․10․2017 Ամեն տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ը նշում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»։  2010թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Սա միակ դեպքը չէր Հայաստանում, սակայն իր դաժանությամբ ցնցեց  հասարակությանը: Դեպքից հետո ընտանեկան բռնության խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունները միավորվեցին՝ ստեղծելով  «Ընդդեմ կանանց նկատմամբ…

Դասընթաց լրագրողների համար

Դասընթաց լրագրողների համար

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կազմակերպում է դասընթաց՝ լրագրողների համար։ Դասընթացի թեման «ընտանեկան բռնություն» հասկացությունն ու այդ խնդրի լուսաբանման առանձնահատկություններն են։ Դասընթացը տեղի կունենա ս․թ․ սեպտեմբերի 28-ին, ժամը՝  16։00-ին, «Հոդված 3» ակումբում (հասցեն՝ Թումանյան 26ա)։ Դասընթացի ժամանակ ոլորտի մասնագետները կներկայացնեն ընտանեկան բռնության երևույթն ու լուսաբանման առանձնահատկությունները, կտրամադրվեն տեղեկատվական բնույթի նյութեր։ Դասընթացի մասնակիցները կստանան այնպիսի գիտելիքներ, որոնք հետագայում հնարավորություն կտան մասնակցել…

Հասարակական կազմակերպությունները միավորվել են՝ պայքարելու խոշտանգումների դեմ

Հասարակական կազմակերպությունները միավորվել են՝ պայքարելու խոշտանգումների դեմ

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ համախմբվել և միավորել են իրենց ուժերը՝ հերթական անգամ հանրությանը իրազեկելու հունիսի 26-ի՝ խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա մասին: Միջոցառման այս տարվա խորագիրն է՝ «Անպատժելիության դեմ պայքար և խոշտանգումների զոհերի վերականգնման իրավունք – 2017»: Համաժողովը տեղի կունենա 2017 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 1000-1300-ը, «Անի-Պլազա» հյուրանոցի Դվին սրահում (ք. Երևան, Սայաթ-Նովայիպող., 19 շենք): Օրակարգը հասանելի է այստեղ:…

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանին սպառնում են

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանին սպառնում են

Օրերս փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ստացել է իրեն և իր ընտանիքին ուղղված սպառնալիքներ՝ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից։ Սպառնալիքները կապված են Ինեսսա Պետրոսյանի մասնագիտական գործունեության հետ։ Հայտնի փաստաբանը  դատարանում՝ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով տուժող կողմի ներկայացուցիչն է, և այդ գործում, որպես մեղադրյալ ներգրավված անձանց կողմից  պարբերաբար ենթարկվում է հոգեբանական գրոհների։ Քրեական գործը վերաբերում է 2016 թվականի հունիսի 4-ի ուշ…

Կոալիցիայի հայտարարությունը՝  հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի շաբաթվա առիթով

Կոալիցիայի հայտարարությունը՝ հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի շաբաթվա առիթով

Հայ հասարակությունում կնոջ ավանդական՝ որպես մոր և կնոջ դերը խիստ կարևորվում է: Սակայն, յուրաքանչյուր ՙ«դեր»՚ ինքնին արդեն հանդիսանում է անձնական ընտրության սահմանափակում, և մեր դերայնացված հասարակությունում կինը հաճախ ոչ միայն զրկված է լինում անձնական կյանքի իրավունքից, այլև քարկոծվում ու հալածվում է, եթե բացահայտվում է նրա՝ հետերոնորմատիվային պատկերացումներից դուրս սեռական կողմնորոշումը։ Լեսբի, բիսեքսուալ և տրանսգենդեր կանայք (ԼԲՏ), ցավոք, հաճախ են ենթարկվում…

Հետազոտողների թափուր հաստիք

Հետազոտողների թափուր հաստիք

Հետազոտության նպատակը Իրականացնել համապարփակ ուսումնասիրություն «Կանանց և տղամարդկանց միջև հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի մշակման ու ընդունման ընթացքի, բովանդակության և կիրարկման վերաբերյալ: Ակնկալվող փորձագետներ Իրավաբան և սոցիոլոգ Գործատու Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա Հետազոտության տևողություն Ապրիլ 1 – հունիս 30, 2017 Դիմումների վերջնաժամկետ Մարտի 22, 2017 Հետազոտության նպատակների ներկայացում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի…

Կանանց պայքարը՝ հանուն խտրականությունից և անհավասար վերաբերմունքից զերծ դատաքննության

Կանանց պայքարը՝ հանուն խտրականությունից և անհավասար վերաբերմունքից զերծ դատաքննության

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հրավիրում է Ձեզ մասնակցելու «Կանանց պայքարը՝ հանուն խտրականությունից և անհավասար վերաբերմունքից զերծ դատաքննության»թեմայով կլոր սեղանին, որը տեղի կունենա հունվարի 19-ին, ժամը՝ 12:00-ին, Կոնգրես հյուրանոցի Բոլլ Ռում դահլիճում (հասցեն՝ ք. Երևան, Իտալիայի 1): Կլոր սեղանի ընթացքում կցուցադրվի ֆիլմ և կներկայացվի հետազոտություն, որից հետո տեղի կունենա քննարկում: Կլոր սեղանին մասնակցելու հրավերներ են ուղարկվել ՀՀ կառավարության, ՀՀ ԱԺ…

Ընտանեկան բռնության արդյունքում տուժած երեխան

Ընտանեկան բռնության արդյունքում տուժած երեխան

Օրերս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվեց Ա. Սարգսյանի գործի դատական քննությունը, ըստ որի 34-ամյա Սարգսյանը մեղադրվում էր իր 8-ամյա դստերը ձեռքերով ու ոտքերով ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Ըստ դատական ակտի՝ Ա․ Սարգսյանն ամուսնացել է 2006 թվականին: Ամուսնական կյանքի ընթացքում ծնվել են նրա երեք երեխաները: Ընտանիքում Արտյոմը հաճախ է վիճաբանել կնոջ հետ, իսկ…

Չլինել անտարբեր բռնության հանդեպ

Չլինել անտարբեր բռնության հանդեպ

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ի քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին «Չլինել անտարբեր բռնության հանդեպ» քայլարշավով։ Երթը կմեկնարկի Տերյան 105 հասցեից՝ Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի (Պոլիտեխնիկական համալսարանի) բակից, և կշարժվի հետևյալ երթուղով՝ մետրո Երիտասարդական, Ալեք Մանուկյան փողոց, Խանջյան փողոց և կավարտվի Մանկավարժական համալսարանի մոտ: Ըստ մեր հետազոտությունների՝ գենդերային հիմքով կարծրատիպերը ոչ միայն խոչընդոտում են կանանց և աղջիկների ներգրավվածությանը որոշումների կայացման գործընթացներում՝…