Հայտարարություններ

Պահանջում ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մեդիադաշտում առկա բռնության կանխարգելման ուղղությամբ

Պահանջում ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մեդիադաշտում առկա բռնության կանխարգելման ուղղությամբ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան բազմիցս անդրադարձել է մեդիադաշտում առկա գենդերային խտրականությանն ու բռնությանը։ Ու թեև վերջին շրջանում կանանց նկատմամբ բռնության խնդիրը դարձել է հանրային դաշտում ամենաքննարկվողներից մեկը, այնուամենայնիվ։ Հերթական օրինակը օրերս համացանցը ողողած «Արմենիա» հեռուստաալիքի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի լուսանկարն էր, որտեղ տղամարդը փորձում էր մկրատով կտրել կնոջ քիթը: Թեև բարձրացրած աղմուկից հետո հեռուստաընկերությունը ջնջել է տեսանյութը յութուբյան իր ալիքից,…

Պահանջում ենք վերականգնել Խաչատուրյան քույրերի նկատմամբ արդարությունը

Պահանջում ենք վերականգնել Խաչատուրյան քույրերի նկատմամբ արդարությունը

2018 թվականի հուլիսի 2-ին Քրիստինա, Մարիա եւ Անգելինա Խաչատուրյանները (համապատասխանաբար 19, 18 եւ 17 տարեկան) Մոսկվա քաղաքում սպանել էին իրենց հորը՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, ով տարիներ շարունակ դաժանաբար բռնության էր ենթարկել աղջիկներին։ Գործի քննությամբ պարզվել էր, որ 17-ամյա Անգելինա Խաչատուրյանը հորը 35 դանակի հարված էր հասցրել, իսկ մյուս երկու քույրերը հարվածելուց բացի նաեւ ինքնապաշտպանության միջոց՝ պղպեղի արցունքաբեր խառնուրդ պարունակող սփրեյ…

Կայքի պատրաստման մրցույթ

Կայքի պատրաստման մրցույթ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան համագործակցության է հրավիրում մասնագետների և կազմակերպությունների՝ կազմակերպության վեբ կայքի թարմացման և ընտանեկան բռնության դեպքերի հարթակի բարելավման համար։ Մասնագետը/կազմակերպությունը պատասխանատու է իրականացնել ստորև նշված աշխատանքները՝ թարմացնել կայքի ներկայիս նախագիծը, մշակել կայքի նոր դիզայնը, ծրագրավորել և թեստավորել կայքի նոր տարբերակը, ուժեղացնել կայքի պաշտպանական մեխանիզմները, ներկայացնել և ուսուցանել կայքի կառավարման համակարգը, իրականացնել կայքի սպասարկման նախնական աշխատանքները, բարելավել ընտանեկան…

Ատելության նոր ալիք Լարա Ահորոնեանի դեմ

Ատելության նոր ալիք Լարա Ահորոնեանի դեմ

Մարդու իրավունքների տուն Երևանը և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան սույն հայտարարությամբ իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում կին իրավապաշտպան Լարա Ահարոնեանի դեմ ատելության խոսքի և հարձակումների առնչությամբ։ Մարտի 8-ին «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառման ընթացքում տիկին Ահարոնեանը իր ելույթում խոսեց աղքատ, հաշմադամություն ունեցող, միայնակ մայր, լեսբի, տրանս և բիսեքսուալ…

Հայտարարություն՝  ի պաշտպանություն իրավապաշտպան-լրագրող  Զարուհի Մեջլումյանի

Հայտարարություն՝ ի պաշտպանություն իրավապաշտպան-լրագրող Զարուհի Մեջլումյանի

Օրերս համացանցում մեծ աղմուկ է բարձրացել  ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման  խնդրագրի շուրջ, որն, ի դեպ, գաղտնի գործընթաց է, սակայն անհասկանալի ուղիներով հանրայնացվել ու դրվել է լայն հասարակության քննարկման։ Թողնելով ցմահ դատապարտյալի խնդրագրի քննության հարցը պատկան մարմիններին՝ մենք այս համատեքստում ուզում ենք անդրադառնալ իրավապաշտպան-լրագրող Զարուհի Մեջլումյանի դեմ սանձազերծված հարձակմանը։ Այս ընթացքում մենք սոցիալական մեդիայում ականատեսը դարձանք կնոջ պատվի և հեղինակության…

Բացառենք ատելության խոսքը.

Բացառենք ատելության խոսքը.

ԿՈՉ 2018 Թ. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ՝    ԲԱՑԱՌԵ՛ՆՔ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ Մենք` 2018 թ. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդար ու խաղաղ ընթացքով մտահոգ հասարակական կազմակերպություններս, ու ԶԼՄ-ները դիմում ենք ընտրությունների բոլոր մասնակիցներին և, նախևառաջ, քաղաքական ուժերին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում ատելության խոսքը բացառելու կոչով: Փաստելով, որ Հանրապետությունում, վերջին (2017-2018թ.) ընտրությունների ժամանակ հնչեցվող ատելության խոսքը տեղափոխել է քաղաքական բանավեճը անձնական վիրավորանքների և սպառնալիքների դաշտ, բազմապատկվել է…

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հայտարարությունը՝ կնասպանության դեպքով

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հայտարարությունը՝ կնասպանության դեպքով

2018 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունը տարածել էր հաղորդագրություն, որով տեղեկացնում էր կնասպանության մասին։ Համաձայն հաղորդագրության՝  նոյեմբերի 11-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել 20-ամյա Քրիստինե Իսկանդարյանին։ Ոստիկանությունը պարզել է, որ Քրիստինեին ծեծի է ենթարկել զուգընկերը՝ Իլլարիոն Նունուշյանը՝ կնոջը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի  վնասվածքներ: Բռնություն գործադրած անձը նույն օրը բերման է…

նոյեմբերի 25-ին նվիրված ցուցադրության հրավեր

նոյեմբերի 25-ին նվիրված ցուցադրության հրավեր

«Ըննդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հրավիրում է կանանց և աղջիկների դեմ բռնության թեմաներով ստեղծագործող արվեստագետներին՝ մասնակցելու  «Կանանց դեմ ուղղված բռնության միջազգային օրվան»՝ նոյեմբերի 25-ին նվիրված ցուցադրությանը։ Ցուցադրությունը կկայանա Երևանի կենտրոնական պուրակներից մեկում /ԱԺ-ի մերձակա այգի, «Սիրահարների պուրակ», «Ազատության հրապարակ»/։ Մասնակցության համար խնդրում ենք  դիմել մեզ մինչև նոյեմբերի 16-ը, հետևյալ հասցեով՝  [email protected], վերնագրում նշելով «ցուցադրություն» բառը։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»…

Արմենիա Հ/Ը  ընդունել է սխալն ու հավաստիացրել, որ հետամուտ է լինելու իր եթերում գենդերային հավասարության ապահովմանը

Արմենիա Հ/Ը ընդունել է սխալն ու հավաստիացրել, որ հետամուտ է լինելու իր եթերում գենդերային հավասարության ապահովմանը

Արմենիա հեռուստաընկերության “Սուր անկյուն” հաղորդաշարը Հունիսի 3-ի թողարկման ժամանակ անդրադարձել էր կին վարորդների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներին։ Հաղորդավար Վահե Ղազարյանը  թողարկման ընթացքում նկարագրելով   տեղի ունեցած վթարները հնչեցրել էր կանանց ուղղված վիրավորական և խտրական  արտահայտություններ, այդ թվում․ «Երբ ղեկին կին է՝ արդեն ֆորսմաժոր է», ապա նրա խոսքին հետևած Գագիկ Շամշյանի կանանց հանդեպ անհարգալից  և նվաստացնող արտահայտություններն ավելի հեռուն էին գնացել՝  «Նման վթարի…