Նկարներ

Քննարկումներ ՀՀ ԱԺ-ում

Քննարկումներ ՀՀ ԱԺ-ում

Հոկտեմբերի  17-ին, ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցավ  հանրային քննարկում "Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին" օրենքի նախագծի շուրջ։ Քննարկումը նախաձեռնել էր Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։ "Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության" կոալիցիայի ներկայացուցիչները ներկայացրեցին ԸԲ կանխարգելման օրենսդրության անհրաժեշտությունը։ [ess_grid alias="grid-51"]
Հայկական և վրացական լավագույն փորձի փոխանակում ընտանեկան բռնության դեմ պայքարում

Հայկական և վրացական լավագույն փորձի փոխանակում ընտանեկան բռնության դեմ պայքարում

2017 թվականի հոկտեմբերի 16-ին և 17-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» անցկացրեց «Հայկական և վրացական լավագույն փորձի փոխանակում ընտանեկան բռնության դեմ պայքարում» թեմայով կոնֆերանս, որի ընթացքում քննարկվեցին ընտանեկան բռնության դեմ պայքարի ներկայիս ռազմավարությունները, օրենսդրական դաշտի բարելավումները, պայքարի հաջողված փորձերն ու առկա մարտահրավերները Հայաստանում և Վրաստանում: Կոնֆերանսին մասնակցում էին ընտանեկան բռնության հիմնահարցերից քաջատեղյակ պետական մարմինների ներկայացուցիչներ և քաղաքացիական հասարակության անդամներ Հայաստանից և Վրաստանից: [ess_grid…
Իրականացվեց դասընթաց լրագրողների համար

Իրականացվեց դասընթաց լրագրողների համար

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան անցկացրեց դասընթաց՝ լրագրողների համար։ Դասընթացի թեման «ընտանեկան բռնություն» հասկացությունն ու այդ խնդրի լուսաբանման առանձնահատկություններն էին։ Դասընթացի ընթացքում ոլորտի մասնագետներ Հասմիկ Գևորգյանն ու Զարուհի Հովհաննիսյանը ներկայացրեցին ընտանեկան բռնության երևույթն ու լուսաբանման առանձնահատկությունները։ [ess_grid alias=”grid-49″][/ess_grid]

Գյումրիում ներկայացվեց «Յոթ»-ը

Գյումրիում ներկայացվեց «Յոթ»-ը

Մայիսի 20-ին, ժամը 18։00-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ «Յոթ»-ը նորարարական վավերագրական ներկայացման հայաստանյան երկրորդ բեմելը՝ Գյումրիում։ Կարդում են՝ Անահիտ Ֆարմանյանը՝ Ֆարիդա Ազիզի դերում, Աֆղանստան Արիկ Գրիգորյանը՝ Ինես Մքքորմաքի դերում, Հյուսիսային Իռլանդիա Ալլա Խաչատրյանը՝ Մարինա Պիսկլակովա-Փարքերի դերում, Ռուսաստան Հասմիկ Քոչարյանը՝ Հաֆսաթ Աբիոլայի դերում, Նիգերիա Սյուզի/Եպրակսյա Մեխակյանը՝ Անաբելլա Դե Լեոնի դերում, Գվատեմալա Մամիկոն Հովսեփյանը՝ Մու Սոչուայի դերում, Կամբոջա Աստղիկ Եղիազարյանը՝ Մուխթար Մայի…

Քննարկում բռնության դեպքերի դատաքննության հարցերով

Քննարկում բռնության դեպքերի դատաքննության հարցերով

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հունվարի 19-ին կազմակերպես «Կանանց պայքարը՝ հանուն խտրականությունից և անհավասար վերաբերմունքից զերծ դատաքննության»թեմայով կլոր սեղան: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ֆիլմ և ներկայացվեց հետազոտություն, որից հետո տեղի ունենացավ քննարկում: Կլոր սեղանին մասնակցեցին ՀՀ կառավարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցչություններին: [ess_grid alias="grid-47"]
Կյա՞նք, թե ռեյտինգ #ոչկիսաբացլուսամուտներին

Կյա՞նք, թե ռեյտինգ #ոչկիսաբացլուսամուտներին

Oգոստոսի 9-ին, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան բողոքի ակցիա է կազմակերպել «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության դիմաց՝ ի ցույց դնելով մեդիա դաշտում բռնության մշակույթի առկայությունն ու վտանգավոր ազդեցությունը: Սույն թվականի հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում, որն ուղեկցվել է կացնահարությամբ և անդամահատությամբ: Հանցագործությունը, որը կատարվել է Շենգավիթում՝ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից, ունի նախապատմություն: Կացնահարվել է մի ողջ ընտանիք՝ տղամարդու կողմից, ով եղել…

Դասընթաց կանանց հետ Արթիկում

Օգոստոսի 2-ին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան իրականացրեց «Ճանաչենք, որ կանխարգելենք»  ընտանեկան բռնության թեմայով դասընթաց Շիրակի  մարզի Արթիկ  քաղաքում բնակվող հաշմանդամություն ունեցող կանանց հետ: Դասընթացի նպատակն էր բարձրացնել կանանց իրազեկվածությունը իրենց իսկ իրավունքների և սեռական առողջության մասին: [ess_grid alias="grid-44"]
Դասընթաց կանանց հետ. Օձուն

Դասընթաց կանանց հետ. Օձուն

Մայիսի 26-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» իրականացրեց «Կանանց իրազեկվածությունը որպես ընտանեկան բռնության և ՄԻԱՎ-ի կանխարգելման ճանապահ» թեմայով դասընթաց Լոռվա մարզի Օձուն գյուղում բնակվող կանանց հետ:Դասընթացի նպատակն էր բարձրացնել կանանց իրազեկվածությունը իրենց իսկ իրավունքների և սեռական առողջության մասին: [ess_grid alias="grid-42"]