Նկարներ

Ընտանեկան և գենդերային բռնության թեմայով դասընթաց

Ընտանեկան և գենդերային բռնության թեմայով դասընթաց

Դեկտեմբերի 11-12-ը  տեղի ունեցավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացման դասընթաց՝ ընտանեկան և գենդերային բռնության թեմայով։ Երկօրյա դասընթացն արդյունքն է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի  համագործակցության, իսկ նպատակը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ընտանեկան և գենդերային բռնության թեմայով կարողությունների զարգացումը։   Դասընթացը վարում էին «Կանանց աջակցման կենտրոնի» ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը…

Կանանց և անչափահասների իրավունքները «Աբովյան» ՔԿՀ-ում

Կանանց և անչափահասների իրավունքները «Աբովյան» ՔԿՀ-ում

Հրապարակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի հերթական զեկույցը։ Հաշվետվությունը ներկայացնում է 2017 թվականի գործունեության արդյունքները: Զեկույցի համահեղինակն է դիտորդների խմբի և  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Զարուհի Հովհաննիսյանը, որը նաև  «Կանայք և անչափահասներ» գլխի հեղինակն է։  Կանայք և անչափահասներ Միջազգային չափանիշներ Բանտում գտնվող կանայք կենսաբանական և սոցիալական դերով պայմանավորված, տարբերվող կարիքներ ունեցող խումբ…

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացման դասընթաց

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացման դասընթաց

Հոկտեմբերի 6-7-ը  «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացման դասընթաց՝ ընտանեկան և գենդերային բռնության թեմայով։ Երկօրյա դասընթացն արդյունքն է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի  համագործակցության, իսկ նպատակը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ընտանեկան և գենդերային բռնության թեմայով կարողությունների զարգացումը։ Դասընթացի փորձագիտական խումբը ներառում էր ինչպես միջազգային,…

Հոկտեմբերի 1-ը՝ Երևանում, Գյումրիում և Սպիտակում

Հոկտեմբերի 1-ը՝ Երևանում, Գյումրիում և Սպիտակում

«Եթե ես ձեզ 10 տարի առաջ հանդիպեի, իմ կյանքը բոլորովին այլ կլիներ»,- ասաց Ավանի բնակիչ կանացից մեկը` վերցնելով ընտանեկան բռնության դեմ պայքարին ուղղված հանրային իրազեկման թերթիկները։ «Հիմա ես այս նյութերը կտամ աղջկաս, թող իմանա և ուրիշ տեսակի ընտանիք կազմի»։  Նման արշավներ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իրականացնում է ամեն տարի  Հոկտեմբերի 1-ին՝ Ընտանեկան բռնության կանխարգելման ազգային օրվա կապակցությամբ։ Այս տարի հոկտեմբերի…

Նկատվել է ընտանեկան բռնության դեպքերի աճ

Նկատվել է ընտանեկան բռնության դեպքերի աճ

ՀՀ ՔԿ-ում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։ Ուսումնասիրությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ընտանեկան բռնությունների աճ. ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է նման 258 քրեական գործ՝ նախորդ տարվա 215-ի դիմաց։ 258 քրեական գործից 11-ը քննվել է՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր…

Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալների հետ

Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալների հետ

Օգոստոսի 29-ին  “Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության” կոալիցիայի ներկայացուցիչները հանդիպեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարներ Արսեն Մանուկյանի և Զարուհի Բաթոյանի հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրակարգային հարցերը։ Բուն քննարկմանն անցնելուց առաջ ներկայացվեց Կոալիցիայի գործունեությունն ու ներդրումը՝ ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության ոլորտում։ Տրամադրվացին Կոալիցիայի քարոզչական նյութերը և հրատարակած զեկույցներն ու հետազոտությունները։ Ներկայացվեցին…

Արմենիա Հ/Ը  ընդունել է սխալն ու հավաստիացրել, որ հետամուտ է լինելու իր եթերում գենդերային հավասարության ապահովմանը

Արմենիա Հ/Ը ընդունել է սխալն ու հավաստիացրել, որ հետամուտ է լինելու իր եթերում գենդերային հավասարության ապահովմանը

Արմենիա հեռուստաընկերության “Սուր անկյուն” հաղորդաշարը Հունիսի 3-ի թողարկման ժամանակ անդրադարձել էր կին վարորդների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներին։ Հաղորդավար Վահե Ղազարյանը  թողարկման ընթացքում նկարագրելով   տեղի ունեցած վթարները հնչեցրել էր կանանց ուղղված վիրավորական և խտրական  արտահայտություններ, այդ թվում․ «Երբ ղեկին կին է՝ արդեն ֆորսմաժոր է», ապա նրա խոսքին հետևած Գագիկ Շամշյանի կանանց հանդեպ անհարգալից  և նվաստացնող արտահայտություններն ավելի հեռուն էին գնացել՝  «Նման վթարի…

Դասընթացներ համալսարաններում

Դասընթացներ համալսարաններում

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավի շրջանակներում իրականացրեց «Ընտանեկան բռնություն և խտրականություն կանանց նկատմամբ» թեմայով դասընթացներ թվով 129 ուսանողի հետ հետևյալ համալսարաններում՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևանի Հյուսիսային համալսարան, Գավառի պետական համալսարան, Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղ: [ess_grid alias="grid-54"]
Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր

Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ին նշեց «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը»։ Այս տարի  կոալիցիան  իրականացրեց միջոցառումներ՝ «Ընտանեկան բռնությունը հանցագործություն է» խորագրով, որոնք ուղղված էին հանրային իրազեկվածության բարձրացմանն ու կանանց զորեղացմանը։ Միջոցառումներն իրականացվեցին Երևանի տարբեր մասերում՝ Սասունցի Դավթի հրապարակում, Շենգավիթ մետրոյի հարակից տարածքում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի այգու տարածքում,  15-րդ և 16-րդ թաղամասերի հատման կետում գտնվող տարածքում, «Ազատության» հրապարակում, որտեղ և իրականացվեց մոմավառություն՝  ի  հիշատակ ընտանեկան…