Հայերեն

Monthly Archives: April 2023

10 բլոգերներ գիտելիքներ ստացան գենդերային բռնության և խտրականության վերաբերյալ

10 բլոգերներ գիտելիքներ ստացան գենդերային բռնության և խտրականության վերաբերյալ

Ապրիլի 23-24-ը «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը դասընթաց էր կազմակերպել 10 բլոգերների համար։ Մասնակիցները խորացված գիտելիքներ ստացան գենդերային բռնության և խտրականության վերաբերյալ, քննարկեցին բռնության նվազեցման նպատակով արշավներ իրականացնելու առանձնահատկությունները։ Բանախոսները Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներն էին։ Դասընթացը կազմակերպվել է «Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է UN Trust Fund to End Violence against Women-ի…

Կոալիցիայի անդամները մշտադիտարկման եվ ադվոկացիայի դասընթացի մասնակցեցին

Կոալիցիայի անդամները մշտադիտարկման եվ ադվոկացիայի դասընթացի մասնակցեցին

Նախորդ շաբաթ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամները մասնակցեցին ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման Կոմիտեի կողմից Հայաստանին ուղղված առաջարկների մշտադիտարկման և պետության կողմից դրանց իրականացմանը միտված ադվոկացիայի առցանց դասընթացին: Երկօրյա դասընթացի նպատակն էր զարգացնել Կոալիցիայի անդամ կազմակերպությունների կարողությունները՝ միտված ՄԱԿ-ի մոնիթորինգային մարմինների կողմից կանանց իրավունքներին վերաբերող առաջարկների մշտադիտարկմանը և պետությանն ուղղված ադվոկացիային՝ դրանց պատշաճ իրականացման համար: Հանդիպումը վարեց…