Գործատու | «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա |
Ծրագիր | «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» |
Ֆինանսավորող կառույց | Եվրոպական միություն |
Գործողության նպատակը | Բեմադրել կանանց նկատմամբ բռնության թեմայով թատերական ներկայացում։ |
Իրականացման ժամկետներ | 2022թ․մարտ-2022թ․ հուլիս |
Դիմումների վերջնաժամկետ | 2022թ․փետրվարի 24 |
Վարձատրություն | 1 մլն 635 000 ՀՀ դրամ, որը ներառում է հարկերը, բացառությամբ՝ ԱԱՀ-ն։
Վարձատրությունը չի ներառում տարածքի վարձակալության գումարը փորձերի և ներկայացման համար, ինչպես նաև հագուստների և աքսեսուարների հնարավոր վարձակալության վճարը։ |
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի մասին․
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի առաքելությունն է համատեղ ջանքերով նպաստել կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնության նվազմանը՝ կանխարգելման և պաշտպանության մեխանիզմների ամրապնդման միջոցով։ Կոալիցիան առ այսօր արձագանքել է կանանց նկատմամբ բռնության բազում դեպքերի և հանրության լայն շերտերի իրազեկել է կանանց նկատմամբ բռնության համակարգային խնդրի մասին: Կոալիցիայի տարիների ջատագովման աշխատանքների արդյունքում՝ 2017թ. ընդունվեց ընտանեկան բռնությունը կանխարգելող և բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ապահովող օրենք:
Ծրագրի նկարագրություն․
«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում կանանց նկատմամբ բռնության վերացմանը:
Ծրագրային ուղղություններն են․
Ա․Պետության կողմից անհրաժեշտ օրենքների, քաղաքականությունների և մեխանիզմների ընդունումը՝ ուղղված կանանց ընտանեկան ու գենդերային բռնություններից պաշտպանությանն ու կանխարգելմանը, ինչպես նաև պետական մարմինների կարողությունների զարգացում՝ ապահովելու արդյունավետ, զգայուն և բազմաոլորտային արձագանք գենդերային բռնությանը։
Բ․ Բարձրացնել կանանց, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հասարակության իրազեկվածությունը ընտանեկան և գենդերային բռնության տարածվածության և առկա պաշտպանական մեխանիզմների վերաբերյալ:
Թատերական ներկայացման նպատակները․
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ցանկանում է կանանց նկատմամբ բռնության թեմայով կազմակերպել թատերական բեմադրություն, որը կցուցադրի բռնության խնդիրն ու կանանց դիմադրական պայքարը։
Գործողության շրջանակներում անհրաժեշտ է՝
- Հեղինակել թատերական ներկայացման սցենար.
- Ձեռք բերել թատերական մեկ ներկայացման համար անհրաժեշտ աքսեսուարներ(հագուստ, դեկորացիաներ և այլ պարագաներ՝ ըստ անհրաժեշտության).
- Իրականացնել մեկ բեմադրություն գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի շրջանակներում (2022թ․նոյեմբերի 25-դեկտեմբերի 10)։
Սցենարի հեղինակային իրավունքները պատկանելու են սցենարիստին, սակայն Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ձեռք է բերելու սցենարի օգտագործման իրավունք։
Դիմել կարող են ինչպես անհատ արվեստագետները, այնպես էլ ոլորտում գործունեություն ծավալող արվեստային կազմակերպությունները։
Դիմելու ընթացակարգ
Եթե անհատ եք, ուղարկեք Ձեր CV-ն, բեմադրված ներկայացման որևէ օրինակ և երկու կոնտակտային անձանց տվյալներ [email protected] հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Ներկայացման բեմադրման մրցույթի հայտ»:
Եթե կազմակերպություն եք, ուղարկեք ձեր պորտֆոլիոն, կատարված աշխատանքների նմուշները կամ հղումները և երկու կոնտակտային անձանց տվյալներ [email protected] հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Ներկայացման բեմադրման մրցույթի հայտ»:
Դիմումների վերջնաժամկետը փետրվարի 24-ն է: Ուշացած դիմումները չեն քննարկվի: Հաշվի առնելով դիմումների քանակը՝ կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած դիմորդների հետ: