Ռեպորտաժի պատրաստման մրցույթի հրավեր
|
|
Գործատու | «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա |
Ծրագիր | «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» |
Ֆինանսավորող կառույց | Եվրոպական միություն |
Ծառայության նպատակը | Պատրաստել ծրագրային գործողությունները ամփոփող ռեպորտաժ |
Ծառայության տևողություն | հունվար2022թ․ – փետրվար 2022թ․ |
Դիմումների վերջնաժամկետ | հունվարի17, 2022թ․ |
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի մասին
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի առաքելությունն է համատեղ ջանքերով նպաստել կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնության նվազմանը՝ կանխարգելման և պաշտպանության մեխանիզմների ամրապնդման միջոցով։Կոալիցիան առ այսօր արձագանքել է կանանց նկատմամբ բռնության բազում դեպքերի և հանրության լայն շերտերի իրազեկել է կանանց նկատմամբ բռնության համակարգային խնդրի մասին: Կոալիցիայի տարիների ջատագովման աշխատանքների արդյունքում՝ 2017թ. ընդունվեց ընտանեկան բռնությունը կանխարգելող և բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ապահովող օրենք:
Ծրագրի նկարագրություն
«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնությանդեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայիկողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում կանանց նկատմամբ բռնությանվերացմանը:
Ծրագրային ուղղություններն են․
Ա․ Պետության կողմից անհրաժեշտ օրենքների, քաղաքականությունների և մեխանիզմների ընդունումը՝ուղղված կանանց ընտանեկան ու գենդերային բռնություններից պաշտպանությանն ու կանխարգելմանը,ինչպես նաև պետական մարմինների կարողությունների զարգացում՝ ապահովելու արդյունավետ, զգայունև բազմաոլորտային արձագանք գենդերային բռնությանը։
Բ․ Բարձրացնել կանանց, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հասարակությանիրազեկվածությունը ընտանեկան և գենդերային բռնության տարածվածության և առկա պաշտպանականմեխանիզմների վերաբերյալ:
Ծառայության ներկայացում
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ցանկանում է համագործակցել լրատվական ընկերության հետ, որը կպատրաստի կազմակերպության ծրագրային արդյունքներն ամփոփող ռեպորտաժ՝ կենտրոնանալով ՔՈՎԻԴ-19-ից տուժած շահառու կանանց տրամադրվող օժանդակությունների և այլ արդյունքների վրա։
Ծառայության շրջանակներում անհրաժեշտ է՝
- Պատրաստել տեսանյութ, որը կներառի ծրագրային գործողությունների դրվագներ և հարցազրույցներ ծրագրի դերակատարների ու մասնակիցների հետ
- Պատրաստել և նյութում տեղադրել անգլերեն ենթագրեր։
Դիմելու ընթացակարգ
Դիմել կարող են ՀՀ-ում գրանցված լրատվական ընկերությունները, որոնք ունեն կանանց իրավունքների թեմաներին անդրադառնալու բավարար փորձ։
Դիմելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել[email protected] հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Ռեպորտաժի պատրաստման մրցույթի հայտ»։ Նամակում պետք է նշել լրատվական կայքի անվանումը, ուղարկել գենդերազգայուն ռեպորտաժների 2-3 օրինակ և նշել անհրաժեշտ ցուցումներով մեկ ռեպորտաժի պատրաստման գինը։
Դիմումների վերջնաժամկետը հունվարի17-ն է: Ուշացած կամ ոչ լիարժեք դիմումները չեն քննարկվի: Հաշվի առնելով դիմումների քանակը՝ կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած դիմորդների հետ: