Հյուրասիրության մատակարարման հայտարարություն
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կազմակերպում է հանրային միջոցառում՝ «Արի՛, միացրու՛ քո լույսը» խորագրով, որը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 10-ին, Երևանի Միսաք Մանուշյանի այգում։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է կազմակերպել հյուրասիրություն 100 հոգու համար։
Փնտրում ենք փորձառու մատակարար, որը կապահովի որակյալ հյուրասիրություն և անհրաժեշտ պարագաների տեղադրում միջոցառման վայրում:
Հյուրասիրության պահանջներ
- Սեղանների տեղադրում
- Սեղանների տեղադրում (2 սեղան)՝ վարձակալություն և աշխատանքներ (4 ժամ)։
- Սննդի և ըմպելիքների ապահովում
- Հյուրասիրություն 100 հոգու համար, ներառյալ․
- Սուրճ և թեյ
- գլինտվայն
- նարինջ
- սնեքեր, բլիթներ, սենդվիչներ
Հյուրասիրության մատակարարին ներկայացվող պայմաններ
Մատակարարը պետք է ապահովի սննդի և ըմպելիքների պատշաճ պահուստավորումը, դրանց որակյալ մատակարարումը և միջոցառման վայրում տեղադրման կազմակերպումը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 10-ի, ժամը 17:00-ը։
Հայտադիմումների մանրամասներ
Հետաքրքրված մատակարարները պետք է ներկայացնեն իրենց գնառաջարկը (առանց ԱԱՀ)՝ արժեքների բաշխումով և ժամկետների նկարագրությամբ մինչև 2024 թվականի նոյեմբերի 22-ը։
Հարցերի դեպքում և հայտերի ներկայացման համար նամակ ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին։