Միջոցառման կազմակերպման գնումների հայտարարություն
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կազմակերպում է հանրային միջոցառում՝ «Արի՛, միացրու՛ քո լույսը» խորագրով, որը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 10-ին, Երևանի Միսաք Մանուշյանի այգում։
Մենք փնտրում ենք միջոցառման կազմակերպման փորձ ունեցող անհատ ձեռնարկատեր կամ ընկերություն՝ անհրաժեշտ նյութերի գնման, մոնտաժման և ապամոնտաժման համար:
Միջոցառման հաջող իրականացման համար պահանջվում են հետևյալ նյութերն ու ծառայությունները․
Ծառերի ձևավորում և լույսների տեղադրում
- Ծառերի /թվով 4/ լուսավորություն
- Էլեկտրական լարեր ծառերի լուսավորության համար (30 մետր)։ Խրոցակի/վարդակի և ծառերի գեոլոկացիոն հասցեն հետևյալն է՝ 40.181430, 44.510168; 40.181524, 44.510209
- Լույսեր ծառերը լուսավորելու համար («տաք» լույս, ընդհանուր 50 մետր)։
- Կցամասեր լույսները ծառերին անվնաս ամրացնելու համար (250 հատ)։
- Տեղադրման աշխատանք՝ լույսերի տեղադրման և միջոցառումից հետո ապամոնտաժման համար (յուրաքանչյուրին 4 ժամ, ընդհանուր 8 ժամ)։
- Անձնական մաղթանքների համար նախատեսված նյութեր
- Գունավոր ծրարներ՝ 150 հատ, առնվազն 5 տարբեր գույներով։
- Գունավոր թղթեր՝ 150 հատ, առնվազն 5 տարբեր գույներով, որոնք կտեղադրվեն ծրարների ներսում։
- Գունավոր ժապավեններ՝ մաղթանքներով ծրարները ծառերին անվնաս ամրացնելու համար (37.5 մետր)։
- Գրիչներ և մատիտներ՝ ընդհանուր 15 հատ, 5 տարբեր գույներով, որոնք կտրամադրվեն հյուրերին մաղթանքներ գրելու համար։
- Մեկ անցքով դակիչ ծրարների համար՝ 2 հատ։
- Սեղանների ձևավորում
- Նարնջագույն կտոր/սփռոցներ սեղանների համար՝ 21 մետր ընդհանուր։
- Սփռոցների ամրացում՝ սեղանների ձևավորման համար (8 ժամ աշխատանք)։
Կարի պարագաներ միասնական քվիլթ վերմակ ստեղծելու համար
- Կարի նյութեր
- Փոքր գունավոր կտորներ մասնակիցների համար (300 հատ)։
- Բազային հիմնական կտոր՝ 5 մետր նարնջագույն (կամ այլ գույն), կարված կտորները մաքրակարով վերջականացնելու համար։
- Մաքրակարի և ծածկոցը ամբողջականացնելու աշխատանք՝ վերմակը Կոալիցիայի խորհրդանիշ դարձնելու համար (8 ժամ)։
- Կարի պիտույքներ
- Ասեղներ և թելեր վերմակը կարելու համար (5 հավաքածու)։
- Մկրատներ կտորներ կտրելու համար (2 հատ)։
Միջոցառման կազմակերպչի պահանջներ
Կազմակերպիչը պետք է ապահովի նյութերի պահուստավորումը, դրանց որակյալ մատակարարումը և միջոցառման վայրում ժամանակին տեղադրումը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 10-ի, ժամը 17:00-ը։
Նախընտրելի է ունենալ փորձառություն հանրային միջոցառումների կազմակերպման և ինտերակտիվ արվեստի տեղադրումներում։
Հայտադիմումների մանրամասները և վերջնաժամկետը
Հետաքրքրված կազմակերպությունները/անհատ ձեռնարկատերերը պետք է ներկայացնեն իրենց գնառաջարկը (առանց ԱԱՀ)՝ արժեքների բաշխումով և ժամկետների նկարագրությամբ մինչև 2024 թվականի նոյեմբերի 22-ը։
Հարցերի դեպքում և հայտերի ներկայացման համար նամակ ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին։