Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ «Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ քննարկումը՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» և «Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների» կոալիցիաների նախաձեռնությամբ։

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի, նախարարությունների, այլ պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, դեսպանատների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: