Քննարկում երկու հիմնական զեկույցների վերաբերյալ

Հոկտեմբերի 8-ին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կազմակերպել էր քննարկում, որին մասնակցել են նաեւ կոալիցիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները, պատգամավորներ եւ ՀԿ ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են հետեւյալ երկու հիմնական զեկույցները.
2013թ. ՀՀ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի ուսումնասիրություն՝ ներկայացրած Վարդուհի Ավանեսյանի կողմից։
Սեռական ոտնձգությունների վերաբերյալ ազգային օրենսդրության ուսումնասիրություն՝ ներկայացրած Վարդուհի Ավանեսյանի կողմից։
Միջոցառման ընթացքում քննարկվել են այս ուսումնասիրությունների հիմնական արդյունքներն ու առաջարկությունները։

Կանանց եւ աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդերլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

 

Previous Հոկտեմբերի 1-ը՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved