Դեկտեմբերի 10-ին Կոալիցիան հրավիրում է ցանկացողներին՝ միանալու Երևանի Միսաք Մանուշյանի այգում կայանալիք երկու միջոցառումներին:
Սիրով հրավիրում ենք «Արի՛, միացրու՛ քո լույսը» միջոցառմանը։
Եկե՛ք միասին կիսենք այս տարածքը մեզ ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ, որոնք կիսում են զորակցման ու ինքներս մեր ուժերին հավատալու գաղափարները, գնահատում են փոփոխության մեր անցած ուղին։
Գունավոր ծրարի մեջ դրե՛ք Ձեր ցանկությունը, պատմությունը կամ ուղերձը՝ որպես փոփոխության անձնական և հավաքական խորհրդանիշ։
Ժամը 17:00-ին՝ մթնշաղին, մենք կվառենք ծառերի լույսերը՝ ի նշան գենդերային բռնության դեմ համերաշխության և մեր, մեր հարազատների ու աշխարհի հետ խաղաղություն հաստատելու ձգտման
Մենք հավաքվում ենք նշելու անհատի պատմություն կերտելու կարողությունը: Սա Կոալիցիայի համոզմունքն է, որը հաճախ միայնակ է առերեսվել կանանց նկատմամբ բռնությունը պարուրող լռության հետ։
«Երգել ուզեցի, ասին՝ չգիտես,
Երգեր հյուսեցի՝ լռի՛ր, աղջիկ ես,
Բայց երբ բիրտ կյանքում
Ես ցավերգ դարձա,
Ամենքի կրծքում
Ես տեղ ունեցա…»
– Շուշանիկ Կուրղինյան
Զուգահեռաբար հրավիրում ենք միանալու «Արի՛ կարելու պատմության քո պատառը» միջոցառմանը
Կան պայքարներ՝ առանց զենքի,
Խիզախություն՝ առանց հուշի։
Ու մորից մայր, կնոջից կին,
Մենք անցել ենք երկար ուղի։
Մինչ վահաններն առյուծներին տեղ են տվել առանց խոսքի,
Տատիկի վերմակն իր թելերում մեզ տվել է անսահման սեր։
Դե վեր կացեք, եկեք այգի,
Եկեք, բերեք մի կտոր սեր,
Ու թող հյուսվող վերմակի մեջ
Մեզ այն տանի դեպ նոր պայքար ու վեր։
Տնից Ձեզ հետ բերեք մի փոքր կտոր հյուսվածք, որը կցանկանաք միահյուսել մյուս կտորներին։ Կոալիցիան այդ համահյուսվածքը կդարձնի իր պայքարի խորհրդանիշը։
Մենք հավաքվում ենք նշելու անհատի պատմություն կերտելու կարողությունը:
Սա Կոալիցիայի համոզմունքն է, որը հաճախ միայնակ է առերեսվել կանանց նկատմամբ բռնությունը պարուրող լռության հետ։
Միջոցառման մանրամասները՝
Վայր՝ Միսաք Մանուշյանի այգի, Դիանա Աբգարի այգու դիմաց
Ամսաթիվ՝ 10 դեկտեմբերի, 2024 թ.
Ժամ՝ Երևանի ժամանակով 17:00-ին
Միջոցառման ընթացքում կտրամադրվի հյուրասիրություն
Մուտք՝ Բաց է հասարակության համար
Նշում․ Սա հանրային միջոցառում է, որը կազմակերպվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Այս հանրային միջոցառման ընթացքում կատարված ֆոտո և վիդեո նկարահանումերը կարող են օգտագործվել ԵՄ պատվիրակության և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից՝ կայքում, սոցիալական ցանցերում, հրապարակումերում կամ հեռարձակմամբ: