Սեռական բռնության թեմայով հետազոտություն իրականացնելու մրցույթ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը փնտրում է սեռական բռնության թեմայով հետազոտողի կամ հետազոտական կազմակերպություն:

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել սեռական բռնության տարածվածությունը, սեռական բռնության վերաբերյալ իրազեկվածության աստիճանն ու վերաբերմունքը ուսումնական հաստատություններում սովորող երիտասարդների շրջանում, հասկանալ, թե ինչ ընթացակարգերով և ում կարող է դիմել ուսանողը ուսումնական հաստատությունում՝ սեռական բռնության ենթարկվելու պարագայում։

Հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 1 – հուլիսի 1, 2023։

Աշխատանքային պարտականությունները․

 Մշակել հետազոտության մեթոդաբանություն, այդ թվում՝ գործիքակազմ,

Իրականացնել դաշտային աշխատանքներ,

Վերլուծել ստացված տեղեկատվությունը և մշակել հետազոտության վերլուծություն-զեկույց՝ ամփոփելով հիմնական փաստերը, և հանդես գալ առաջարկներով,

 Ներկայացնել հետազոտության անգլերեն անոտացիան,

 Հանրային միջոցառման ժամանակ ներկայացնել հետազոտության արդյունքները,

 Ծրագրի համակարգողին ներկայացնել ընթացիկ հաշվետվություն իրականացված աշխատանքների մասին։

Որակավորման պահանջները.

Մագիստրոսի որակավորում սոցիոլոգիայի կամ մարդու իրավունքների ոլորտում,

 Նվազագույնը երեք տարվա հետազոտական աշխատանքի փորձ (ցանկալի է գենդերային բռնության հիմնախնդիրների ոլորտում),

 Հայերեն և անգլերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց իմացություն,

 Զգայունություն գենդերային հիմնախնդիրների և մասնավորապես գենդերային բռնության թեմայի նկատմամբ:

Աշխատանքին դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր CV-ն (անհատի դեպքում), կազմակերպության դեպքում՝ հիմնական հետազոտողների CV-ները, կատարված հետազոտությունների, հոդվածների հղումները (առնվազն 2 աշխատանք) և գնառաջարկ [email protected] էլ․հասցեին՝ նամակի վերնագրի (subject) դաշտում նշելով՝ «Հետազոտության իրականացում»:

 Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 10:

Previous Ձեռնարկ մշակող իրավաբան-փորձագետի մրցույթ

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved