Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը փնտրում է դատավորների համար ձեռնարկ մշակող իրավաբան-փորձագետի:
Աշխատանքային պարտականությունները․
Դատավորների համար ստեղծել «Սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վարույթների առանձնահատկությունները» վերտառությամբ ձեռնարկ, որն իր մեջ կներառի սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների քրեաիրավական բնութագրերը` ՀՀ նոր քրեական օրենսգրքի համաձայն, կներկայացնի առանձին հանցակազմերի հատկանիշներն ու որակման առանձնահատկությունները, այդ հանցագործություններով վարույթի կազմակերպման ու իրականացման, ինչպես նաև առանձին վարութային գործողությունների առանձնահատկությունները՝ ներառյալ զոհակենտրոն ընթացակարգերը,
Ուսումնասիրել և վերլուծել սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի հետ կապված բարդ իրավական հասկացություններն ու ընթացակարգերը՝ համապատասխան փաստաթղթեր ստեղծելու նպատակով, դրանց առնչությամբ ներկայացնել առաջարկություններ,
Ձեռնարկի պատրաստման գործընթացում համագործակցել այլ փորձագետների և մասնագետների հետ, մշտապես վերանայել սեռական բռնության թեմային և գենդերային հիմնահարցերին առնչվող առկա և արդի իրավական փաստաթղթերն ու նյութերը։
Որակավորման պահանջները.
Մագիստրոսի որակավորում իրավաբանության կամ մարդու իրավունքների (գիտական աստիճանի և կոչման առկայությունը կդիտվի որպես առավելություն) ոլորտում,
Մարդու իրավունքների և մասնավորապես սեռական բռնության դեմ պայքարի հիմնախնդիրների ոլորտում հետազոտական և վերլուծական աշխատանքի փորձ (դատավորների համար ձեռնարկների, ուղեցույցների կամ այլ օժանդակ նյութերի մշակման փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն),
Գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ,
Հայերեն և անգլերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
Իրավական հասկացությունների և ընթացակարգերի իմացություն,
Սեռական բռնության և գենդերային հիմնախնդիրների (գենդերային բռնության) վերաբերյալ դասընթացների մասնակցությունը կդիտվի որպես առավելություն:
Աշխատանքին դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրական տվյալները (CV) [email protected] էլ․ հասցեին՝ նամակի վերնագրի (subject) դաշտում նշելով՝ «Իրավաբան-փորձագետ»:
Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 10։