ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում

Կանանց և աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված ծրագիր

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի առաքելությունն է համատեղ նպաստել կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնության վերացմանը՝ ամրապնդելով կանխարգելման և պաշտպանության մեխանիզմները:

Ընդհանուր նպատակ

Նպաստել կառավարման ազգային և տեղական մակարդակներում հանրային ծառայությունների մատուցման որակի բարելավմանը` ապահովելով կանանց և տղամարդկանց միջև հավասարության սահմանադրական ապահովումը` անդրադառնալով կանանց (աղջիկների) նկատմամբ խտրականության տարբեր ձևերին և բացահայտելով օրենսդրական կարգավորումներում բացերը, որոնք կանխում և հետապնդում նրանց նկատմամբ կիրառված բռնություն են բոլոր ձևերը:

Հիմնական բաղադրիչներ

  1. ԳԲ-ի կանխարգելմանն ու դրանցից պաշտպանությանն ուղղված գործող օրենսդրական ակտերի գնահատում:
  2. ԳԲ-ի կանխարգելմանն ու դրանցից պաշտպանությանն ուղղված իրավական նորմատիվ ակտերից բխող կիրարկման և իրականացման մեխանիզմների գնահատում:
  3. Շահառուների մասնակցությամբ գենդերային բռնության կանխարգելման և պաշտպանության քարոզարշավի ստեղծում:

Ակնկալվող արդյունքները.

  • Կանցկացվի վերլուծություն 8 օրենքների և օրենսգրքերի, ինչպես նաև փոխկապակցված իրավական նորմատիվ ակտերի ներառմամբ, որոնք կարգավորում են գենդերային հավասարությունը և գենդերային բռնությունը:
  • Կուսումնասիրվեն առկա բացերը 2 առաջնային քաղաքականության՝ մեկը կրթության, մյուսը` տվյալների հավաքագրման, ուղղություններով:
  • Կանցկացվեն 4 հետազոտություններ, այդ թվում՝ հարցումներ, ֆոկուս-խմբային քննարկումներ, դատական գործերի վերլուծություն և լրատվամիջոցների մոնիտորինգ՝ բացահայտելու գենդերային հավասարության բացերը, հատկապես գենդերային բռնության բարձր ռիսկը:
  • Հետազոտության նախնական արդյունքները և քաղաքականության վերլուծությունները քննարկելու նպատակով կանցկացվեն 4 խորհրդակցություններ՝ ներգրավելով ավելի քան 120 հիմնական շահագրգիռ կողմերի:
  • Կհրապարակվեն հետազոտության վրա հիմնված 5 հրապարակումներ և 4 քաղաքականության վերլուծություններ:
  • Կհրապարակվեն 15 հոդվածներ հետազոտության և քաղաքականության վերլուծության հիմնական արդյունքները լուսաբանող հոդվածներ լրատվամիջոցներում:
  • Հիմնական շահագրգիռ կողմերի հետ կհրավիրվի եզրափակիչ համաժողով, որը կներկայացնի բոլոր հետազոտությունների և վերլուծությունների արդյունքները մեկ համապարփակ զեկույցում:

Տևողությունը՝ 2023 թվականի դեկտեմբերի 1 – 2024 թվականի նոյեմբերի 30

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 24,221,060.00 ՀՀ դրամ

Կանանց և աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

 

Previous Բաց մրցույթ․Կանանց նկատմամբ բռնության բոլոր ձեվերի եվ ընտանեկան բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման նորմատիվ իրավական կարգավորումների ուսումնասիրություն

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved