Մենք փնտրում ենք փորձագետի, ով կմասնակցի Լեռնային Ղարաբաղից տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների, ծրագրերի և ծառայությունների վերաբերյալ ուղեցույցի մշակման և պատրաստման գործընթացին՝ նպաստելով դրա բովանդակային որակի, կիրառելիության և մատչելիության ապահովմանը։
Ուղեցույցի պատրաստման նպատակն է՝
Նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց հզորացմանը՝
▪ նրանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման,
▪ նրանց համար նախատեսված պետական և ոչ պետական ծրագրերի ու ծառայությունների մասին հասանելի, հստակ և գործնական տեղեկատվության տրամադրման միջոցով։
Ծառայություն մատուցողի հիմնական պարտականությունները
– ուսումնասիրել տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքներին վերաբերող ազգային և միջազգային իրավական դաշտը,
– հավաքագրել և վերլուծել նրանց համար նախատեսված գործող ծրագրերն ու ծառայությունները,
– մշակել ուղեցույցի բովանդակությունը՝ պարզ, հասկանալի և օգտատիրական ձևաչափով,
– համագործակցել ծրագրային թիմի հետ՝ բովանդակության հստակեցման և խմբագրման ընթացքում,
– անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ՝ ուղեցույցի բարելավման նպատակով։
Անհրաժեշտ որակավորումներ և փորձառություն
– բարձրագույն կրթություն մարդու իրավունքների, սոցիալական աշխատանքի, իրավագիտության, գենդերային ուսումնասիրությունների կամ հարակից ոլորտում,
– առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարդու իրավունքների, հաշմանդամության իրավունքների, փախստականների կամ գենդերային ոլորտում,
– ուղեցույցների, հետազոտությունների կամ վերլուծական նյութերի մշակման փորձ,
– թեմայի նկատմամբ զգայուն և իրավունքահեն մոտեցում,
– գերազանց գրավոր հայերեն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
– սահմանված ժամանակացույցին համապատասխան աշխատելու կարողություն
Ծրագրի մասին
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝
– Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի,
– Փախստականների հարցերով էստոնական խորհրդի,
– Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և
– «Քըմիթ Գլոբըլ» կազմակերպության կողմից։
Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների վերաբերյալ գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։
Դիմելու կարգը
Հետաքրքրված փորձագետներին խնդրում ենք մինչև փետրվարի 15-ը ուղարկել՝
▪ ինքնակենսագրական (CV),
▪ կարճ մոտիվացիոն նամակ
անգլերեն կամ հայերեն լեզվով հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝
– [email protected]
– [email protected]
նամակի վերնագրում նշելով՝ «Ուղեցույցի պատրաստման փորձագետ»։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077 043 042 հեռախոսահամարին։
Դիմումների գնահատման սկզբունքներ
Դիմումների գնահատումն իրականացվելու է երկու փուլով՝
- ինքնակենսագրականների գնահատում,
- հարցազրույց։
Միայն սահմանված պահանջներին համապատասխանող և գնահատող հանձնաժողովի կողմից առավելագույն միավորներ ստացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
Վճարում և ժամկետներ
Վճարումը կիրականացվի ամսական կտրվածքով՝ ծառայություն մատուցողի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա։
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում էԵվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանկոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղիփախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի ևիրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների ևհնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։
