Ծրագրի համառոտ նկարագիր՝

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան փնտրում է գովազդի մասնագետ՝ ԵՄ ֆինանսավորմամբ «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար»  ծրագրի իրականացմանը աջակցելու համար: Ծրագրի նպատակն է պաշտպանել Հայաստանում բնակվող փախստականների, հատկապես՝ կանանց և խոցելի խմբերի իրավունքները՝ լուծելով հրատապ կարիքները և երկարաժամկետ մարտահրավերները՝ համայնքների զորեղացման, իրավաբանական աջակցության և պաշտպանական ծառայությունների միջոցով։ Ծրագիրը կենտրոնանացած է նաև անվտանգ տարածքներ ստեղծելու և փախստականների համար մարդու իրավունքների պաշտպանական մեխանիզմներին հասանելիության բարելավման ուղղությամբ։

Հայտարարությամբ ընտրված թեկնածուն կհամալրի Կոալիցիայի անդամ «Կանանց կենտրոն. Շուշի» ՀԿ-ի՝ վերոնշյալ  ծրագրով նախատեսված գործողություններն  իրականացնող խումբը:

Հիմնական պարտականություններ՝ 

  • Գովազդային արշավների պլանավորում և իրականացում
  • Թիրախային լսարանի ուսումնասիրություն և ռազմավարության մշակում, համապատասխան գովազդային ուղերձների ձևավորում
  • Գովազդի տեսակի, ձևաչափի և հարթակի ընտրություն՝ ըստ նպատակների (օնլայն/օֆլայն, տեսանյութ, վիզուալ, տեքստային և այլն)
  • Գովազդային բովանդակության մշակում
  • Տեսանյութերի ստեղծման կազմակերպում՝ սկսած սցենարի մշակումից մինչև վերջնական մոնտաժ (սոցիալական ցանցերի, գովազդային արշավների և պրեզենտացիոն նյութերի համար)
  • Տեսանյութերի, վիզուալ և տեքստային գովազդային նյութերի պատրաստման համակարգում (համագործակցությամբ դիզայներների և տեսախմբագրողների հետ)
  • Գովազդային բյուջեի կառավարում և արդյունքների վերլուծություն՝ ըստ KPI-ների՝հիմնական արդյունավետության ցուցանիշ)

Որակավորումներ՝

  1. Առնվազն 2 տարվա փորձ՝ գովազդի կամ մարքեթինգի ոլորտում (նախընտրելի է՝ ռազմավարական պլանավորման ուղղությամբ)
  2. Լսարանի վարքի, գովազդային թրենդների և սպառողական հոգեբանության լավ պատկերացում
  3. Տեսանյութերի արտադրության հմտություններ կամ նմանատիպ փորձ (սցենարի գրառում, մոնտաժի համակարգչային հմտություններ՝ ցանկալի է Adobe Premiere, After Effects կամ այլ գործիքներով)
  4. Տեսանյութերի արտադրության և գովազդային բովանդակության մշակման մասնակցության փորձ՝ առավելություն է
  5. Ստեղծագործական մտածելակերպ, թիմային աշխատանքում արդյունավետություն և նախաձեռնող մոտեցում
  6. Վերլուծական և ռազմավարական մտածելակերպ, նախաձեռնող և պատասխանատու մոտեցում
  7. Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն (գրավոր և բանավոր)

Դիմելու ընթացակարգ՝

Խնդրում ենք ձեր թարմացված ինքնակենսագրականը (CV) և թափուր պաշտոնին համապատասխան փորձի վերաբերյալ մանրամասն նամակն ուղարկել [email protected], պատճենը՝ [email protected] –ին մինչեւ 2025 թվականի հուլիսի 21-ը։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն առաջին փուլը հաղթահարած թեկնածուները:

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանկոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։

Նախորդ Ենթադրամաշնորհների բաց մրցույթ

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved