ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

 «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում հանրային արշավ իրականացնելու համար

Նպատակ և գործողություններ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան (Կոալիցիա) հայտարարում է դրամաշնորհների մրցույթ Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) տեղահանված կանանց համար: Դրամաշնորհները տրամադրվելու են ԼՂ-ից տեղահանված կանանց ու աղջիկներին՝ իրենց խնդիրների ու դրանց լուծման ձևերի վերհանման, ինչպես նաև իրենց իրավունքների և հասանելի ծառայությունների վերաբերյալ իրազեկման արշավներ կազմակերպելու նպատակով:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի առաքելությունն է համատեղ ջանքերով նպաստել կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնության նվազմանը՝ կանխարգելման և պաշտպանության մեխանիզմների ամրապնդման միջոցով: Այս նպատակին հասնելու համար Կոալիցիայի կողմից հայտարարվող դրամաշնորհի մրցույթն ուղղված է հենց կանանց կողմից իրենց իսկ խնդիրների լուսաբանմանը, թիրախավորված կերպով տարածմանը և կանանց հանրային գործունեության  և զորեղացման խրախուսմանը։

Ինչո՞ւ է կարևոր արշավը

ԼՂ-ից տեղահանվածների շրջանում ծառայությունների մասին հավելյալ տեղեկատվության տրամադրումն ունի կենսական նշանակություն, քանի որ այն ապահովում է նրանց տեղեկացվածությունը իրենց իրավունքների և հասանելի ռեսուրսների մասին։ 

Տեղեկացվածության բարձրացումը հատկապես կարևոր է խոցելի խմբերի՝ կանանց, երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության համար, քանի որ նրանք առավել հաճախ են ենթարկվում բռնության, շահագործման կամ խտրականության։ Բացի այդ, առողջապահական և սոցիալական ծառայությունների մասին իրազեկումը նպաստում է ԼՂ-ից տեղահանվածների բարեկեցությանը, ինչպես նաև նրանց ինտեգրմանը նոր միջավայրում։ Տեղեկացվածությունը ոչ միայն օգնում է նրանց կայունացնել իրենց կյանքը, այլև նպաստում է համայնքային ներգրավվածությանն ու ավելի ներառական հասարակության ձևավորմանը։

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում  է․

  • ԼՂ-ից տեղահանված կանայք կստանան տեղեկատվություն իրենց իրավունքների, սոցիալական, առողջապահական և հոգեբանական աջակցության ծառայությունների մասին,
  • Ավելի շատ տեղահանված անձինք կօգտվեն հասանելի ռեսուրսներից՝ նվազեցնելով տեղեկատվության պակասի պատճառով առաջացող խոչընդոտները,
  • Կանայք, երեխաները, տարեցները և հաշմանդամություն ունեցող անձինք կստանան իրենց կարիքներին համապատասխան տեղեկատվություն և աջակցություն՝ նվազեցնելով բռնության և շահագործման ռիսկերը,
  • Փախստական կանայք և նրանց համայնքները ավելի ակտիվորեն կքննարկեն կանանց իրավունքներին և պաշտպանությանը վերաբերող թեմաները՝ նպաստելով սոցիալական փոփոխությունների և երկխոսության մշակույթի ձևավորմանը։

Ովքե՞ր կարող են դիմել ենթադրամաշնորհ ստանալու համար.
ԼՂ-ից տեղահանված​ կանայք, որոնք բնակվում են Հայաստանում և ունեն փախստականի (գործող կամ չգործող)  վկայական կամ 070 ծածկագրով անձնագիր։

Մրցույթի շրջանակում երկու առանձին դրամաշնորհ կտրամադրվի, յուրաքանչյուրը 7200 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով, 6-ից (նվազագույնը) մինչև 12 (առավելագույնը) ամիս տևողությամբ արշավներ իրականացնելու համար։

Գործողությունների տեսակներ, որոնք կարող են իրականացվել ծրագրի նպատակին հասնելու համար (ներքոնշյալ ցանկը ուղղորդող է և ոչ սպառիչ)

  • ԼՂ-ից տեղահանված կանանց և աղջիկներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, ՄԻԱՎ-ով ապրող կամ այլ խոցելի խմբերին պատկանող անձանց վերաբերող ծառայությունների մասով,
  • ԼՂ-ից տեղահանված կանանց և աղջիկների ձայնը լսելի դարձնելու համար հնարավորությունների ու հարթակների ստեղծում, այդ թվում առցանց  կամ դեմառդեմ ձևաչափերով,
  • Առանձին մարզերում ապրող տեղահանված կանանց խնդիրների վերհանում և բարձրաձայնում, լուծումների մասին առաջարկությունների շուրջ երկխոսության ստեղծում՝ վերը նշված հարթակներով:

Ծրագրի իրականացման ընթացքում արգելվող գործողություններ.

  • Իրականացնել գործողություններ, որոնք վերաբերում են միայն/հիմնականում՝ աշխատաժողովներին, սեմինարներին, կոնֆերանսներին և կոնգրեսներին մասնակցելուն,
  • Իրականացնել գործողություններ, որոնք վերաբերում են միայն/հիմնականում անհատական ​​կրթաթոշակներին՝ ուսման կամ վերապատրաստման դասընթացների համար,
  • Տրամադրել դրամաշնորհներ այլ կազմակերպություններին կամ անհատներին,
  • Դրսևորել խտրականություն անհատների կամ խմբերի նկատմամբ՝ նրանց սեռի, սեռական կողմնորոշման, կրոնական համոզմունքների կամ դրանց բացակայության, նրանց էթնիկ ծագման հիման վրա,
  • Ցուցաբերել աջակցություն քաղաքական կուսակցություններին։

Ծրագրի իրականացման ընթացքում արգելվող ծախսեր

  • Պարտքեր և պարտքի սպասարկման վճարների (տոկոսներ) մարում, վնասների կամ հնարավոր ապագա պարտավորությունների համար պահուստ,
  • Հողատարածքների, անշարժ և շարժական գույքի ձեռքբերում,
  • Արտարժույթի փոխանակման կորուստներ,
  • Ոչ դրամական ներդրումներ (բացառությամբ կամավորների աշխատանքի),
  • Պարգևավճարներ, որոնք ներառված են անձնակազմի ծախսերում,
  • Վարկեր երրորդ անձանց,
  • Պետական ծառայողների, պատգամավորների աշխատավարձի ծախսեր։

Դիմելու կարգը

Հետաքրքրված անհատները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Ծրագրի առաջարկ, որը կներառի իրազեկման արշավն իրականացնելու ռազմավարությունը, գործողությունները և ակնկալվող արդյունքները,
  • Բյուջե, որը բացված կներառի գործողությունների հետ կապված բոլոր ծախսերը,
  • Հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը,
  • Ինքնակենսագրական,
  • Այլ նյութեր, որոնք կվկայեն նախկինում իրականացված հասարակական ու հանրային բնույթի գործունեության մասին (առկայության դեպքում)։

Խնդրում ենք վերը նշված հինգ փաստաթղթերը մինչև 2025 թվականի հունիսի 5-ը, անգլերենով կամ հայերենով, ուղարկել [email protected] հասցեին, պատճենը՝ [email protected]ին՝ թեմայի (subject) բաժնում նշելով «Հանրային արշավի իրականացում»։

Ծրագրի առաջարկները կգնահատվեն հանձնաժողովի կողմից հետևյալ չափանիշների հիման վրա․

Չափանիշ Միավոր[1]
Արշավի գործողությունների և արդյունքների հստակ նկարագրություն 0-20
Ստեղծագործական մոտեցում՝ արշավի կազմակերպման ու իրականացման ձևերի ընտրության մեջ 0-20
Արշավի շրջանակում տեղահանված կանանց իրական խնդիրների և իրավունքահեն, ինքնաբուխ ու նրանց աջակցող լուծումների վրա հիմնված բովանդակություն 0-20
Արշավի շրջանակում տեղեկատվության և ծառայությունների լայն ու թիրախային հասանելիության ապահովում  տեղահանված կանանց շրջանում 0-20
Բյուջեի ողջամիտ բաշխում՝ համապատասխանեցված ծրագրային գործողությունների հետ 0-20

Ենթադրամաշնորհ ստացող անձը պարտավորվելու է.

  • Ընտրվելուց հետո, ըստ անհրաժեշտության, կազմել և Կոալիցիային հանձնել պահանջվող հավելյալ փաստաթղթերը, օրինակ Գանտի աղյուսակ, շահերի բախմանը, գնումների ընթացակարգերին, բարեվարքությանը վերաբերող փաստաթղթեր:
  • Կատարել Կոալիցիայի հետ կնքվող պայմանագրով նախատեսված պարտավորությունները՝ արշավին վերաբերող գործողությունների համակարգումը, ֆինանսական հաշվետվությունները հիմնավորող փաստաթղթերի (հաշիվներ, վճարման անդորրագրեր և այլ անհրաժեշտ ապացույցներ) ներկայացումը, հաշվետվությունների կազմումը և այլն:
  • Ներկայացնել հաշվետվություններ, պայմանագրի կնքումից առաջ համաձայնեցված և պայմանագրով հաստատված ժամանակացույցով և ձևաչափով: 

Ծրագրի մասին

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար»  ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։

Ծրագիրը նպատակ ունի ստեղծել աջակցության մեխանիզմներ ԼՂ-ից տեղահանված խոցելի խմբերի համար: Այն նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք ներառում են անվտանգ տարածքների ստեղծում, խորհրդատվական աջակցություն, ծառայություններ մատուցողների կարողությունների զարգացում և խոցելի խմբերի համար ստեղծված ծառայությունների գնահատում և իրազեկում՝ այդ թվում կանանց իրավունքների և նրանց մատուցվող ծառայությունների մասին:

Կոալիցիայի մասին

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) ցանց է: Այն բաղկացած է 10 ՔՀԿ-ներից, որոնք միավորվել են՝ համատեղ վերացնելու գենդերային հիմքով բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ: Անդամ կազմակերպությունները գործում են Երևանում, Գյումրիում և Սպիտակում։ Աշխատանքի հիմնական ուղղությունները ներառում են գենդերային հավասարության և կանանց հզորացմանը և գենդերային հիմքով բռնությունից կանանց և աղջիկների պաշտպանությունը: Անդամ կազմակերպություններից երկուսը` Կանանց աջակցության կենտրոնը Երևանում և Կանանց իրավունքների տունը Գյումրիում, ընդգրկված են այն ՔՀԿ-ների ցանկում, որոնք պետական ​​լիազորված աջակցության ծառայություններ են մատուցում ընտանեկան բռնություն վերապրածներին: Գյումրիում գործող «Ագաթ» կենտրոնը պաշտպանում է հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքները։ «Փինք» ՀԿ-ը բազմամասնագիտական աջակցություն է տրամադրում ԼԳԲՏ անձանց: Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը աջակցության ծառայություններ է մատուցում սեռական բռնություն վերապրած բոլոր անձանց, իսկ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն տրամադրում է աջակցության ծառայություններ և իրավունքների պաշտպանություն մարդկանց, ներառյալ ՄԻԱՎ-ով ապրող կանանց և աղջիկներին: Շուշիի կենտրոնն աջակցում է ԼՂ-ից տեղահանված կանանց և աղջիկներին։

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար»  ծրագիրն իրականացվում էԵվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանկոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղիփախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի ևիրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների ևհնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։

Նախորդ Փնտրում ենք ծրագրի համակարգող

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved