Կազմակերպությունը՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա», «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

Ծառայության տեսակը` Վիզուալ նյութերի պատրաստում (ֆլայերի, պոստերների,  ստիքերի և շրջանակի դիզայն)

Ծառայության տրամադրման ժամկետը՝ մոտ 1 ամիս (ծառայությունների մատուցման պայմանագիր)

Ծառայության տրամադրման վայրը՝ Գյումրի, Հայաստան

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ն և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում փնտրում են անհատի կամ կազմակերպության՝ 5 ֆլայեր, 6 սոցմեդիա պոստեր,  1 լուսանկարվելու համար նախատեսված շրջանակ(frame) և  ստիքերներ (մինչև 10 հատ) պատրաստելու համար։ Պոստերները պատրաստվելու է կազմակերպության կողմից տրամադրված բովանդակության և ուղերձների հիման վրա, որը ենթակա է փոփոխման՝ կազմակերպության հետ համաձայնեցնելուց հետո։ 

Թեման՝ հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ բռնության կանխարգելում և իրավունքների պաշտպանություն

Գրաֆիկ դիզայնի փորձ և կարողություններ ունեցող անձանց և կազմակերպություններին խնդրում ենք մինչև մարտի 15-ը նամակ ուղարկել [email protected] հասցեին՝ նշելով.

– դիմողի տվյալները,

– առնվազն 3 նմանատիպ աշխատանքների հղումներ,

– գնային առաջարկը,

Նամակի վերնագրում հարկավոր է նշել՝ «Վիզուալ նյութերի պատրաստում»։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ․ հասցեին կամ զանգահարել 077 962 863  համարով։

Այս հայտարարությունը պատրաստվել է «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամի» ֆինանսավորմամբ, սակայն արտահայտված տեսակետները և ներառված բովանդակությունը չեն ենթադրում ՄԱԿ-ի կողմից պաշտոնական հաստատում կամ ընդունում:

Նախորդ Փնտրում ենք հետազոտող

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved