Ընդհանուր տեղեկություններ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան (այսուհետ Կոալիցիա) ցանց է: Այն բաղկացած է 10 ՔՀԿ-ներից, որոնք միավորվել են՝ համատեղ վերացնելու գենդերային հիմքով բռնությունը կանանց եւ աղջիկների նկատմամբ: Անդամ կազմակերպությունները գործում են Երեւանում, Գյումրիում եւ Սպիտակում։ Աշխատանքի հիմնական ուղղությունները ներառում են գենդերային հավասարության եւ կանանց հզորացմանը եւ գենդերային հիմքով բռնությունից կանանց եւ աղջիկների պաշտպանությունը: Անդամ կազմակերպություններից երկուսը` Կանանց աջակցության կենտրոնը Երեւանում եւ Կանանց իրավունքների տունը Գյումրիում, ընդգրկված են այն ՔՀԿ-ների ցանկում, որոնք պետական ​​լիազորված աջակցության ծառայություններ են մատուցում ընտանեկան բռնություն վերապրածներին: Գյումրիում գործող «Ագաթ» կենտրոնը պաշտպանում է հաշմանդամություն ունեցող կանանց եւ աղջիկների իրավունքները։ «Փինք» ՀԿ-ը բազմամասնագիտական աջակցություն է տրամադրում ԼԳԲՏ անձանց: Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը աջակցության ծառայություններ է մատուցում սեռական բռնություն վերապրած բոլոր անձանց, իսկ «Իրական Աշխարհը, Իրական Մարդիկ» ՀԿ-ն տրամադրում է աջակցության ծառայություններ եւ իրավունքների պաշտպանություն մարդկանց, ներառյալ ՄԻԱՎ-ով ապրող կանանց եւ աղջիկներին: Շուշիի կենտրոնն աջակցում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց եւ աղջիկներին։

Ըննդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի առաքելությունն է համատեղ ջանքերով նպաստել կանանց եւ աղջիկների նկատմամբ գենդերային բռնության նվազմանը՝ կանխարգելման եւ պաշտպանության մեխանիզմների ամրապնդման միջոցով: Այս նպատակին հասնելու համար եւ ելնելով վերը շարադրվածից Կոալիցիան փնտրում է փախստական կանանց մատուցվող մանկաբարձական եւ գինեկոլոգիական ծառայությունների վերաբերյալ հետազոտություն իրականացնողի:

Իրավիճակի նկարագրություն

Բոլոր տարիքի կանայք պարբերաբար, իսկ հղիության ընթացքում հատկապես, դիմում են մանկաբարձական եւ գինեկոլոգիական ծառայութունների, եւ այդ հարաբերություններում կառուցված վստահությունը կարող է հանգեցնել գենդերային բռնության բացահայտմանը: Բռնության վաղ նշանները նկատելը կարեւոր է, հատկապես փախստական ​​կանանց համար, ովքեր կարող են տեղյակ չլինել գենդերային բռնության դեմ օրենքներին եւ պաշտպանության հնարավորություններին: Նշված ծառայությունների բժիշկները հաճախ այդ կանանց շփման սկզբնական կետն են, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավորություն են տալիս անվտանգ եւ ապահով ուղղորդումներ կատարել համապատասխան ծառայություններին:

Ծառայության նպատակը

     Եվրոպական միության (ԵՄ) աջակցությամբ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Փախստականների հարցերով էստոնական խորհուրդը եւ Քըմիթ Գլոբըլն իրականացնում են «Մարդու իրավունքները փախստականների հետ եւ նրանց համար» ծրագիրը:

Ծրագիրը նպատակ ունի ստեղծել աջակցության մեխանիզմներ ԼՂ-ից տեղահանված խոցելի խմբերի համար: Այն նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք ներառում են անվտանգ տարածքների ստեղծում, խորհրդատվական աջակցություն, իրազեկում, ծառայություններ մատուցողների կարողությունների զարգացում եւ խոցելի խմբերի համար ստեղծված ծառայությունների գնահատում՝ այդ թվում կանանց առողջապահական առաջնային օղակում ծառայութուն մատուցողների գենդերայի զգայնությունների բարելավում:

Այս նպատակով Կոալիցիան աշխատելու է մանկաբարձ-գինեկոլոգների հետ, որոնց գենդերային զգայունությունը եւ գենդերային բռնության բացահայտման ու կանխարգելման ընթացակարգերի[1]վերաբերյալ իրազեկվածությունը առանձնապես կարեւոր է: Այս ուղղությամբ հիմնական նյութերի մշակման նպատակով Կոալիցիան անհրաժեշտ է համարում գնահատել փախստական կանանց բավարարվածության մակարդակը ծառայություններից եւ այդ ծառայութունների զգայունության մակարդակը գենդերային (ներառյալ ընտանեկան) բռնության նկատմամբ: Այս հետազոտությունից ստացված տեղեկությունը, կաջակցի վերապատրաստման նյութերի և քաղաքականությունների առաջարկությունների փաթեթի մշակմանը, որը կնպաստի  փախստական կանանց առողջապահական իրավունքների իրացմանը:

Ըստ այդմ, ծառայության նպատակն է գնահատել փախստական կանանց շրջանում մանկաբարձական եւ գինեկոլոգիական ծառայություններից բավարարվածության մակարդակը եւ  այդ ծառայութունների՝ գենդերային բռնության նկատմամբ զգայունությունն ու դրան առնչակից ընթացակարգերի մասին տեղեկացվածությունը:

Առաջնային նպատակից բխող ենթանպատակները հետեւյալն են՝

1. Բացահայտել, թե ինչպես են առաջնային օղակի մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայությունները արձագանքում գենդերային բռնության դեպքերին,
2. Ուսումնասիրել բժիշկների իրազեկվածության մակարդակը գենդերային (ներառյալ ընտանեկան) բռնության բացահայտմանը, արձագանքմանը եւ կանխարգելմանը վերաբերող օրենսդրության եւ ընթացակարգերի վերաբերյալ,
3. Գնահատել, թե որքանով են բժիշկները հաշվի առնում փախստական կանանց սոցիալ-տնտեսական, մշակութային և հոգեբանական խոցելիությունները:

Աշխատանքի կատարման առաջարկվող մեթոդաբանությունը

Իրականացնել ֆոկուս խմբային քննարկումներ (ՖԽՔ) 100 փախստական ​​կանանց, ինչպես նաեւ 20 մանկաբարձ գինեկոլոգների շրջանում ՝ յուրաքանչյուր խմբի համար կիրառելով միեւնույն մեթոդաբանությունը եւ չափման գործիքները: Նախատեսվում է անցկանցել 10-15 ՖԽՔ կանանց եւ 2-4 ՖԽՔ բժիշկների շրջանում՝ Երեւանում եւ չորս մարզերում:

Հետազոտության մեթոդաբանությունը եւ հարցաշարերը կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ ծրագրային միջատմության արդյունքները գնահատելու նպատակով, նույն գործիքներով անցակցվելու է նաեւ ծրագրի ավարտական հետազոտություն:

Աշխատանքի շրջանակը եւ ծավալը

Հետազոտությունը կատարելու է փախստական կանանց եւ բժիշկների շրջանում՝ համապատասխանաբար մանկաբարձական ու գոնեկոլոգիական խնամքի բավարարվածության եւ գենդերային բռնության մասին տեղեկացվածության խորը վերլուծություն Երեւանում, Կոտայքի, Արարատի, Արմավիրի եւ Սյունիքի մարզերում՝ ֆոկուս խմբերի քննարկումների միջոցով, որը կօգնի բացահայտել՝

– Փախստականկանանցբավարարվածությանմակարդակը այդ ծառայութունների հասանելիությունից ու մատչելիությունից, դրանց առնչակից խնդիրներն ու խոչընդոտները,

– Փախստական կանանց բավարարվածության մակարդակը այդ ծառայութունների՝
փախստական կանանց հատուկխոցելիությունների, ներառյալ սոցիալական, լեզվական, իրավական և այլ գործոնների նկատմամբ՝ վերը նշված մարզերին հատուկ առանձնահատկություններով,

– Փախստական կանանց պատկերացումները եւ բավարարվածության ու ինչպես նաեւ վստահության մակարդակը այդ ծառայութունների՝ գենդերային (ներառյալ ընտանեկան) բռնությանշուրջզգայունությաննկատմամբ՝ հատկապես բռնության դեպքերի բացահայտման ու արձագանքման դեպքերում եւ իրավական ընթացակարգերի մասին տեղեկացվածության առումով,

– Մանկաբարձական եւ գինեկոլիգիական ծառայութունների առաջնային օղակի բժիշկների զգայունությունը գենդերային (ներառյալ ընտանեկան) բռնության նկատմամբ եւ ՀՀ-ում գործող օրենսդրության եւ բռնության բացահայտման, արձագանքման եւ կանխարգելման ընթացակարգերի մասին տեղեկացվածությունը:

Այս հետազոտությունից հավաքագրված տեղեկությունները կօգտագործվեն նշված օղակի բժիշկների վերապատրաստման նյութերը մշակելու, ինչպես նաեւ փախստական կանանց  համար առողջապահական ծառայություններն ավելի զգայուն դարձնելու ուղղությամբ:

Հետազոտությունը նաեւ ծառայելու է որպես ծրագրային միջամտության գնահատման նախնական գնահատում, որը կհամեմատվի ծրագրի ավարտական նույնանման հետազոտության հետ՝ ծրագրային գնահատումն իրականացնելու համար:

Ակնկալվող արդյունքները

Այս խորհրդատվության իրականացման ժամկետը առավելագույնը 60 օր է, որի սկզբնական 25%-ը նախատեսված է առկա հետազոտությունների ու փորձի, գիտական գրականության եւ գործող օրենսդրության ուսումնասիրության ու մեթոդաբանության վերջնականացման համար: Դաշտային աշխատանքը կիրականացվի ամբողջ գործնթացի ժամկետների 40-50%-ի չափով, որին կհաջորդի վերլուծության փուլը:

Ժամկետները ընտրված խորհրդատուի հետ կվերջնականացվեն պայմանագրի կնքումից առաջ, որով կնախատեսվի նաեւ վերը նշված փուլերից յուրաքանչյուրի ավարտին Կոալիցիայի հաստատմանը ներկայացվող փաստաթղթերի ցանկը՝ ուսումնասիրված գրականության (ներառյալ օրենսդրության եւ փորձի) ցուցակ եւ դրա վերլուծություն, մեթոդաբանություն եւ գործիքակազմ, դաշտային աշխատանքի ժամանակացույց:

1. Այս խորհրդատվության վերջնական զեկույցը պետք է ապահովի բոլոր բացահայտումների, վերլուծությունների եւ առաջարկությունների համապարփակ եւ հստակ ներկայացումը: Այն պետք է բաղկացած լինի հետեւյալ բաժիններից`

– Հապավումներ
– Ամփոփագիր (ներառյալ նպատակը, համառոտ մեթոդաբանությունը, եզրակացությունները և առաջարկությունները)
– Նախաբան (+ հետազոտության նպատակ)
– Ներածություն (+ իրավիճակի նկարագրություն)
– Մեթոդաբանություն
– Իրավիճակի նկարագրություն եւ օրենսդրական/իրավական շրջանակ հիմնված գիտական ու հետազոտական նյութերի, օրենսդրական կարգավորումների ուսումնասիրությունների վրա
– Հետազոտության արդյունքներ (+ վերլուծություն)
– Եզրակացություններ
– Առաջարկություններ առանձնացված ա) մանկաբարձ-գինեկոլոգների վերապատրաստման համար, բ) քաղաքականությունների մշակման նախաձեռնությունների համար
– Օգտագործված գրականության ցանկ (իրավական ակտերը՝ ըստ ժամանակագրության, այլ նյութերը՝ՖԽՔ հարցաշարեր (սցենարներ), սղագրություններ, ըստ այբբենական կարգի)

2. ՖԽ-ի ձայնագրությունները Կոալիցիային կփոխանցվեն առանձին ֆայլերով:

3. Հետազոտողը, Կոալիցիայի, ծրագրում ընդգրկված եւ վերը նշված այլ կազմակերպությունների կամ ֆինանսավորող կազմակերպության կողմից առաջարկի առկայության դեպքում, հետազոտության արդյունքները կներկայացնի այդ կազմակերպություններին կամ հանրային մեկ այլ հարթակում, առավելագույնը երկու անգամ՝ համապատասխան տեսողական նյութերով (սահիկաշարով):

Պահանջվող որակավորում

Խորհրդատուն պետք է ունենա հետեւյալ որակավորումները.

1. Խոցելի խմբերի խնդիրներին ու կարիքներին առնչվելու բարձր զգայունություն, էթիկա, խստիվ գաղտնապահություն, որը կհիմնավորվի ստորեւ նշված փորձառությամբ, կազմակերպությունների դեպքում՝ բարեվարքությանը վերաբերող գործընթացների մասին փաստաթղթավորմամբ ու ներքին կանոնակարգերով, կամ անհրաժեշտության դեպքում, Կոալիցիայի կողմից բնութագրական երաշխավորության պահանջի բավարարմամբ:

2. Խոցելի խմբերի, հատկապես կանանց շրջանում ֆուկոս խմբային քննարկումներ անցակցնելու փորձ, նախընտրաբար՝ կանանց առողջապահական կամ վերատադրողական ու գինեկոլիգիական հարցերով:

3. Փախստականների շրջանում հետազոտություններ իրականացնելու փորձ:

4. Որակական եւ քանակական հետազոտական մեթոդների իմացություն:

5. Գերազանց վերլուծական եւ հաշվետվություն գրելու հմտություններ:

Վճարման ժամկետներ

 

Վճարումը կիրականացվի երեք փուլով:

Առաջադրանք Պահանջվող օրեր Վճարման գրաֆիկ
գիտական ու հետազոտական նյութերի, օրենսդրական կարգավորումների վերլուծություն,  մեթոդաբանության, հարցաշարերի ներկայացում ու հաստատում Կոալիցիայի կողմից 15 30%
ՖԽՔ անցկացում, նախնական զեկույցի ու անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացում 30 40%
Հաշվետվության լրամշակում եւ վերջնական հաստատում Կոալիցիայի կողմից 15 30%


Տեխնիկական գնահատում

Անհատի/կազմակերպության ընտրությունը կիրականացվի հետեւյալ չափորոշիչների հիման վրա՝

– պահանջվող որակավորում եւ փորձ (40%),

– կատարած աշխատանքների եւ կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ (20%),

– ծառայության արժեք (40%):

Դիմելու ընթացակարգը՝

Հետաքրքրված անհատները/կազմակերպությունները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը՝

– Հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը,

– Ինքնակենսագրական / կազմակերպությունների դեպքում՝ պորտֆոլիո, որը կներառի առաջարկվող թիմի անդամների ինքնակենսագրականները,

– Ծառայության արժեք / բյուջե, որը բացված պիտի ներառի հետազոտող(ներ)ի եւ մասնակիցների տրանսպորտային ծախսերը, տարածքների վարձակալման գումարները, մասնակցությունը խթանող ծախսերը (incentives) եւ այլն,

– Նմանատիպ ուսումնասիրությունների մեթոդաբանության եւ զեկույցի նմուշ /որն իրականացվել է վերջին 3 տարվա ընթացքում/,

– Կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն/կազմակերպությունը կատարել է նմանատիպ առաջադրանքներ

Խնդրում ենք վերը նշված հինգ փաստաթղթերը մինչեւ 2025 թվականի մարտի 3-ից 17-ը, անգլերենով կամ հայերենով, ուղարկել [email protected] հասցեին, պատճենը՝ [email protected]-ին՝ թեմայի (subject) բաժնում նշելով «Գինեկոլոգիական ծառայությունների գնահատման մրցույթ»։

Հավելված 1. ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ – ՍՏՈՒԳԱՑԱՆԿ

Տեքստի ընդհանուր ձևաչափ
Թղթի չափ A4
Լուսանցք Նորմալ
Տառատեսակ Tahoma, Arial, Verdana, Arial Armenian կամ Arial AMU (հայերենի դեպքում), Arial (անգլերենի կամ ռուսերենի դեպքում), գույնը՝ սև:

Պահանջը վերաբերելի է նաև տեքստում օգտագործվող բոլոր աղյուսակներին, գրաֆիկներին, բացառությամբ, եթե դրանք վերցվել են որևէ այլ աղբյուրից՝ որպես նկար:

Տառաչափ[1] 12-14
Տողամիջյան հեռավորություն 1.15
Բառերի միջև հեռավորություն Մեկ բացատ
Պարբերությունների միջև հեռավորություն Auto

Պարբերությունները տողի խորքից գրել հարկավոր չէ:

Հավասարեցում Ձախ և աջ կողմերից
Վերնագրեր Բաժինների վերնագրերից հիմնականները  (Heading 1) պետք է լինեն մեծատառ և գունավոր՝ համահունչ կազմի գույնին:
Էջակալում Ներքևում` մեջտեղում
Կետեր/համարակալում Օգտագործել միայն մեկ տեսակի կետեր (bullet point) կամ համակարալում: Որևէ այլ ձևաչափը կարող է օգտագործվել միայն ենթակետերի պարագայում:
Նյութի կառուցվածք
Կազմ Ցանկալի է ավելացնել նկար
Տիտղոսաթերթ Հետևյալ օրինակով՝ https://coalitionagainstviolence.am/wp-content/uploads/2022/12/femicide-_web_eng%E2%80%9423122022.pdf
Բովանդակության ցանկ Պարտադիր բաժիններ

·       Հապավումներ

·       Ամփոփագիր (ներառյալ նպատակը, համառոտ մեթոդաբանությունը, եզրակացությունները և առաջարկությունները)

·       Նախաբան (+ հետազոտության նպատակ)

·       Ներածություն (+ իրավիճակի նկարագրություն)

·       Մեթոդաբանություն

·       Իրավիճակի նկարագրություն կամ օրենսդրական/իրավական շրջանակ

·       Հետազոտության արդյունքներ (+ վերլուծություն)

·       Եզրակացություններ

·       Առաջարկություններ

·       Օգտագործված գրականության ցանկ (իրավական ակտերը՝ ըստ ժամանակագրության, այլ նյութերը՝ ըստ այբբենական կարգի)

Ընդգծում Առանձին մտքերի շեշտադրումների համար տեքստում օգտագործել միայն մեկ ձևաչափ (օրինակ՝ հոծ տառեր կամ շեղատառ կամ ընդգծում)
Հղումներ
Տառատեսակ Նույնը՝ ինչ ողջ տեքստում
Տառաչափ 9
Տողամիջյան հեռավորություն 1
Բառերի միջև հեռավորություն Նույնը՝ ինչ ողջ տեքստում
Պարբերությունների միջև հեռավորություն Վերաբերելի չէ
Հավասարեցում Միայն ձախ կողմից
Ոճ American Psychological Association (APA) ձևաչափ
Օրենսդրության հղումներ Եթե տեքստը օրենսդրության վերլուծություն չի, ցանկալի է որ օրենքներին հղումները լինեն տողատակում:
Օգտագործված գրականության ցանկ Բոլոր հղումների աղբյուրներն ամփոփ ներկայացնել վերջում՝ որպես Օգտագործված գրականության ցանկ

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։

“Human Rights for and with Refugees” project is implemented with the support of the European Union by Democracy Development Foundation, Estonian Refugee Council, Coalition to Stop Violence Against Women, and Commit Global. The project focuses on empowering refugees from Nagorno Karabakh by providing essential knowledge about their rights, addressing vulnerabilities, and improving access to user-friendly resources on their entitlements and opportunities.

Նախորդ Սոցիալական գովազդների պատրաստում

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved