Ծրագրի համառոտ նկարագիր՝
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան փնտրում է ծրագրի համակարգող՝ ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի իրականացմանը աջակցելու համար: Ծրագրի նպատակն է պաշտպանել Հայաստանում բնակվող փախստականների, հատկապես՝ կանանց և խոցելի խմբերի իրավունքները՝ լուծելով հրատապ կարիքները և երկարաժամկետ մարտահրավերները՝ համայնքների զորեղացման, իրավաբանական աջակցության և պաշտպանական ծառայությունների միջոցով։ Ծրագիրը կենտրոնանացած է նաև անվտանգ տարածքներ ստեղծելու և փախստականների համար մարդու իրավունքների պաշտպանական մեխանիզմներին հասանելիության բարելավման ուղղությամբ։
Հայտարարությամբ ընտրված թեկնածուն կհամալրի Կոալիցիայի անդամ «Կանանց կենտրոն. Շուշի» ՀԿ-ի՝ վերը նշված ծրագրով նախատեսված գործողություններն իրականացնող խումբը:
Հիմնական պարտականություններ՝
- Աջակցել Կանանց կենտրոն. Շուշիի կողմից իրականացվող խոհրդատվական թեժ գծին վերաբերող ծրագրային բաղադրիչների իրականացմանը:
- Համակարգել ծրագրին ու թեժ գծի գործարկմանը վերաբերող գործողություններն ու լոգիստիկ աշխատանքները, ներառյալ՝ սցենարների մշակումն ու ֆոկուս խմբային քննարկումների կազմակերպումը:
- Համակարգել արցախահայերին մատուցվող ծառայութունների ու թեժ գծի մասին պարբերական տեղեկատվության տարածման աշխատանքները՝ տպագրական եւ վերտուալ միջոցներով:
- Կազմակերպել ծրագրի շրջանակում սոցիալական աշխատողների համար իրականացվող դասընթացների լոգիստիկան:
- Կառավարել ծրագրային բաղադրիչների փաստաթղթավորումը, ներառյալ՝ ճշգրիտ գրանցումների, պայմանագրերի և հաշվետվությունների պահպանումը՝ համաձայն ԵՄ եւ Կոալիցիայի կանոնակարգերի:
- Օժանդակել Կանանց կենտրոն. Շուշիին ծրագրի հաշվետվությունների, թարմացումների և ներկայացումների պատրաստման աշխատանքներին:
- Վերահսկել թե՛ դեմառդեմ, թե՛ վիրտուալ հանդիպումների կազմակերպումը և համակարգումը՝ապահովելով բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ու նյութերը:
- Ապահովել ծրագրի կանոնակարգերի և ուղեցույցների, հատկապես՝ ԵՄ-ի սահմանած պահանջների համապատասխանությունը։
- Ըստ անհրաժեշտության կատարել ծրագրի՝ Կանանց կենտրոն. Շուշիի կողմից իրականացվող բաղադրիչներին վերաբերող այլ աշխատանքներ:
Որակավորումներ՝
- Աշխատանքային փորձ ծրագրերի համակարգման կամ ադմինիստրատիվ պաշտոնում:
- Բարձրակարգ կազմակերպչական հմտություններ, մանրուքների հանդեպ ուշադրություն և միաժամանակ մի քանի առաջադրանքներ իրականացնելու ունակություն:
- Փորձ լոգիստիկայի, միջոցառումների պլանավորման և վարչական աջակցության ոլորտում:
- Ծանոթություն ծրագրերի կառավարման գործիքների և ընթացակարգերի հետ:
- Գերազանց հաղորդակցման հմտություններ և թիմային աշխատանքում համագործակցային մոտեցում:
- Համակարգչային ծրագրերի, ներառյալ՝ Microsoft Office Suite-ի (Word, Excel, PowerPoint) և ծրագրերի կառավարման ծրագրային ապահովման տիրապետում:
- Հայերենի իմացությունը պարտադիր է, արցախյան բարբառով հաղորդկացվելու հմտությունը՝նախընտրելի։ Անհրաժեշտ է նաեւ անգլերենի իմացություն:
Դիմելու ընթացակարգ՝
Խնդրում ենք ձեր թարմացված ինքնակենսագրականը (CV) և թափուր պաշտոնին համապատասխան փորձի վերաբերյալ մանրամասն նամակն ուղարկել [email protected], պատճենը՝ [email protected] –ին։
Թափուր հաստիքի համար ստացած ակտիվ դիմումների մեծ քանակի պատճառով հայտերի ընդունումը փակում ենք նախատեսված ժամանակից շուտ։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն առաջին փուլը հաղթահարած թեկնածուները:
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանկոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։
“Human Rights for and with Refugees” project is implemented with the support of the European Union by Democracy Development Foundation, Estonian Refugee Council, Coalition to Stop Violence Against Women, and Commit Global. The project focuses on empowering refugees from Nagorno Karabakh by providing essential knowledge about their rights, addressing vulnerabilities, and improving access to user-friendly resources on their entitlements and opportunities.